Օնլայն գնումների մասով ԵԱՏՄ-ում Հայաստանը պետք է վետո դնի. տնտեսագետ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում դիտարկեցին այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի 2021 թվականի հունվարի 1-ից եւ 20 եվրոյի 2022 թվականի հունվարի 1-ից։ Չնայած որոշման ընդունումը երեկ հետաձգվեց 6 ամսով, և կողմերը որոշեցին հարցն ավելի խորն ուսումնասիրել, այնուամենայնիվ, Հայաստանը կանգնած է այս խնդրի առաջ։ Այս որոշման մասին լուրը բուռն քննարկաման արժանացավ հայկական սոցիալական տիրույթում։ Բազմաթիվ մարդիկ միացան «Դեմ ենք ԵԱՏՄ-ին» նախաձեռնությանը։ Թեմայի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Օնլայն առևտուրը ժամանակակից աշխարհում բավականին դինամիկ զարգացող ուղղություններից է։ Հայաստանում ևս այս ուղղությամբ բավական լուրջ քայլեր են իրականացվում։ Ցավոք օնլայն առևտրի վիճակագրության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ, Կենտրոնական բանկի կողմից հրապարակված հաշվետվության մեջ էլ ամբողջական տվյալները չեն, որպեսզի կարողանանք գնահատել՝ որքան է կազմում մեր օնլայն առևտրի ծավալները։ Պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ունենալ վիճակագրություն, որով կկարողանանք գնահատել ու վերլուծել տենդենցները։ Օնլայն առևտրի միջոցով հաճախ իրականացվում է ձեռնարկատիրական գործունեություն, այսինքն կարող ենք ասել, որ առևտրի այս ձևում կա ստվերային զբաղվածություն»,- նշեց Պարսյանն ու հավելեց, որ այս ամենը դեռ չի նշանակում, թե ԵԱՏՄ-ի որոշումը ընդունելի է համարում։

«ԵԱՏՄ-ի առաջարկը, որով ուզում են նվազեցնել շեմն ու հասցնել 20 եվրոյի, ընդունելի տարբերակ չէ։ Հատկապես Հայաստանի դեպքում սա շատ խոցելի է, քանի որ մենք չունենք այդ լայն ապրանքատեսականին մեր խանութներում, մենք կզրկվենք նաև օնլայն տեսականուց օգտվելու հնարավորությունից։ Բացի այդ սա կսահմանափակի որակյալ ապրանքներից օգտվելու հնարավորությունից։ Պարտադրված ենք լինելու օգտվել ԵԱՏՄ շուկայի ապրանքներից, օրինակ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, իսկ այս շուկաների ապրանքները հաճախ որակի առումով զիջում են ամերիկյան և եվրոպական ապրանքներին։ Մենք պետք է ունենանք այլընտրանք, որովհետև ներկրող երկիր ենք»։

Մեր դիտարկմանը, թե այս քայլը այն նպատակով է արվում, որ հենց ԵԱՏՄ երկրներից ավելի շատ առևտուր կատարվի, Պարսյանը պատասխանեց,- «Նպատակը կարծես թե հենց դա է. ԵԱՏՄ խոշոր շուկաներ ունեցող երկրները ցանկացած ապրանք ներկրում են շատ մեծ քանակով, դրան համապատասխան ստանում են մեծ զեղչեր, այսինքն էժանով բերում են, մաքսազերծում են, դարձնում են ԵԱՏՄ անդամ երկրի ապրանք, և այդ ապրանքը դառնում է ավելի էժան, քան նույն ապրանքը Հայաստանում, որովհետև հայկական շուկան փոքր է, ներկրողն էլ քիչ ապրանք է բերում ու թանկ գնով։ Ստացվում է, որ մեր քաղաքացին ապրանքն ավելի էժան գնով օնլայն կգնի ԵԱՏՄ երկրից, քան Հայաստանից ու հայկական ներկրողից։ Այսինքն սա ձեռնտու է խոշոր շուկա ունեցող երկրներին»։

Պարսյանը նշեց, որ Հայաստանի տնտեսական շահը պետք է հաշվի առնվի մեր կառավարության ներկայացուցչի կողմից, և համապատասխան քայլեր պետք է արվեն՝ որոշումը չընդունելու համար։
«Հայաստանը պետք է վետո դնի, դրա հնարավորությունն ունենք, հակառակ դեպքում մեր տնտեսությանն ու ազգաբնակչությանը լուրջ վնաս կհասցվի»։

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պայթյունի պահին խանութում էի. երգչուհի Նառան Լիբանանից մանրամասներ է պատմում Լևոն Սարգսյանը տեղափոխվեց Հայաստան Արցախը Նախիջեւանի դիմա՞ց. Ինչ է ակնարկում Մոսկվան Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտարի մասին Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչպես են Ռուսաստանում վարվում հայկական պետհամարանիշերով մեքենաների /տեսանյութ/ Սերժ Սարգսյանն ասել է Ապրիլյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը /տեսանյութ/ Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են.Արթուր Ղազինյան Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լիբանանի բնակիչը տեսագրել է, թե ինչպես է Բեյրութի պայթյունի պահին լույս աշխարհ գալիս իր երեխան /տեսանյութ/ Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանի անկեղծ գրառումը ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Մարտական ընկերներով այցի գնացինք մեր հրամանատարի շիրիմին. Արայիկ Հարությունյան Ինչպիսի տեսք ունի Բեյրութի հայկական թաղամասը պայթյունից հետո /լուսանկար/ Սերժ Սարգսյանի պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է. Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցվածները