Բարսեղյանը մասնակցել է «Աստանա»-ի ընկերական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ակումբի ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին Պորտուգալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Աստանա»-ն մրցեց շվեդական «Հեկեն»-ի հետ և զիջեց 1:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Տիգրան Բարսեղյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ կեսում:

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները