Մարդկանց բացատրվելո՞ւ է, որ սխալմունք է եղել և տրվելո՞ւ է արդյոք պաշտոնական հերքում, թե՞ ԱՎԾ ստիպված պետք է հրապարակի 8,2% ՀՆԱ-ի աճի ցուցանիշ

Տիգրան Քոթանջյանը գրում է․

Այսօր Նիկոլի Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվեց հետևյալ գրությամբ պոստ՝

«Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս:
Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին:»

Ասեցի ստուգեմ, տեսնեմ՝ թե այդ ինչ անկախ փորձագետներ են ԱՎԾ-ից շուտ այդպես ճշգրիտ հաշվել 2019թ-ի տնտեսական աճի թիվը:

Գրությանը կցված էր հղում հետևյալ հոդվածի վրա՝ https://www.eureporter.co/…/what-has-changed-in-armenia-a-…/
Այնտեղ իրոք կար նախադասություն այդ մասին՝ «Armenia in 2019 records highest GDP growth in Europe hitting 8.2%, .....» և հոդվածում դրված էր հղում՝ https://bit.ly/2GLRm3V

Անցնելով այդ հղումով՝ հայտնվեցի մեր՝ ՀՀ-ի ԱՎԾ-ի էջում: Կրկին հիշեցնում եմ՝ ԱՎԾ դեռ չի հրապարակել տնտեսական աճի թվերը (այդ մասին է փաստում նաև Նիկոլի Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը), սակայն հոդվածում հղումը ԱՎԾ-ի կայքի վրա է:
Եվ պարզվում է այդ հղումը՝ դա վերջերս՝ հունվարի 31-ին, հրապարակված 2019թ.-ի տվյալներին է վերաբերում, որտեղ ի թիվս այլ տվյալների (ՀՆԱ-ի տվյալներ չկա այնտեղ), բերված է տնտեսական ակտիվության ցուցանիշները (2019թ.-ի տվյալներով 7,8%), և 8,2 % թիվ ընդամենը 1 տեղ է հանդիպում՝ դա 2019թ.-ի հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշն է 2019-ի մայիսի նկատմամբ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՄԲՈՂՋ 2019թ.-Ի ՀՆԱ-Ի ԱՃԸ !!!

Փաշինյանի այս ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված գրությունը արդեն իսկ հավանել են 4100 հոգի և կիսվել են 151 հոգի, նաև այն վերատպել են տարբեր ԶԼՄ-եր:

Հիմա հարց է առաջանում՝ մարդկանց բացատրվելո՞ւ է, որ սխալմունք է եղել և տրվելո՞ւ է արդյոք պաշտոնական հերքում, թե՞ ԱՎԾ ստիպված պետք է հրապարակի 8,2% ՀՆԱ-ի աճի ցուցանիշ, զուտ որպիսի Փաշինյանի և հասարակության կողմից այս սխալմունքի արդյունքում ստեղծված սպասումները արդարացնի:

Քոթանջյան Տիգրան

На изображении может находиться: один или несколько человек и текст

На изображении может находиться: один или несколько человек и текст

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները