Երևանում Գոհար Գասպարյանի անունով փողոց անվանակոչվեց

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը` Վերին Անտառային, 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային, 122 հասցե, կանվանակոչվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի անունով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևան քաղաքի ավագանին որոշում կայացրեց փետրվարի 11-ին` իր 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները