Ինչո՞ւ հենց Սուրեն Պապիկյանը

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Այստեղ, իհարկե, տարօրինակ ու զարմանալի ոչինչ չկա, քանի որ Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, առավել ևս, որ Պապիկյանը գլխավորել է նաև 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։

Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս որոշումը կապված չէ միայն այն հանգամանքի հետ, որ ֆորմալ առումով նա ՔՊԿ ղեկավարն է: Իրականում, հասկանալի է, որ ՔՊԿ վարչության նախկին ֆորմալ նախագահների ժամանակ էլ (Արայիկ Հարությունյան, Սասուն Միքայելյան), այդ կուսակցության իրական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է եղել և կա:

Ըստ մեր իշխանական աղբյուրների, առաջնային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Պապիկյանը այն հազվագյուտ անձանցից է, ում, մեր զրուցակցի խոսքերով, «գրեթե անվերապահ վստահում է Փաշինյանը. գրեթե, որովհետև վարչապետը ոչ մեկին անվերապահ չի վստահում»։

Մյուս կողմից, կարևոր հանգամանք է այն, որ Պապիկյանն ամբողջովին տիրապետում է վարչական ռեսուրսներին, մարզերում տիրող իրավիճակին, մարզպետների հնարավորություններին, ճանաչում է համայնքների՝ իշխանություններին հավատարիմ ու անկախ ղեկավարներին։

Մի խոսքով, գիտի բոլոր ուժեղ ու թույլ կողմերը: Սակայն Պապիկյանի նշանակումն ինքնին տեղիք է տվել տարաբնույթ կասկածների, որ հենց վերոնշյալը հաշվի առնելով՝ իշխանությունները առավելագույնս կարող են կիրառել վարչական ռեսուրսը, եթե զգացին, որ հանրաքվեին անհրաժեշտ մասնակցություն, առավել ևս «Այո»-ի անհրաժեշտ քանակ չեն կարողանում ապահովել։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Պայթյունի պահին խանութում էի. երգչուհի Նառան Լիբանանից մանրամասներ է պատմում Լևոն Սարգսյանը տեղափոխվեց Հայաստան Արցախը Նախիջեւանի դիմա՞ց. Ինչ է ակնարկում Մոսկվան Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտարի մասին Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչպես են Ռուսաստանում վարվում հայկական պետհամարանիշերով մեքենաների /տեսանյութ/ Սերժ Սարգսյանն ասել է Ապրիլյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը /տեսանյութ/ Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են.Արթուր Ղազինյան Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լիբանանի բնակիչը տեսագրել է, թե ինչպես է Բեյրութի պայթյունի պահին լույս աշխարհ գալիս իր երեխան /տեսանյութ/ Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանի անկեղծ գրառումը ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Մարտական ընկերներով այցի գնացինք մեր հրամանատարի շիրիմին. Արայիկ Հարությունյան Ինչպիսի տեսք ունի Բեյրութի հայկական թաղամասը պայթյունից հետո /լուսանկար/ Սերժ Սարգսյանի պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է. Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված
Ամենաընթերցվածները