Ոչ այն­քան պե­տու­թյան եր­կա­րա­ժամ­կետ շահ, որ­քան իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան նպա­տա­կադ­րում­ներ

Դեռևս 2018 թվականից վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին, սակայն նրա կողմից սահմանադրական փոփոխությունների առաջնահերթությունները ժամանակի ընթացքում փոխվել են։ 2018-ի օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր.

«Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»։

Սակայն 2019թ.-ին, երբ արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը խորհրդարանում ձևավորել էր մեծամասնություն, իսկ ինքը նրանց կողմից ընտրվել վարչապետ՝ խորհրդարանի ինքնալուծարման հարցի շուրջ 2018 թվականի օգոստոսյան հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունը իսկույն մոռացվեց, քանի որ իշխանությունների համար այդպիսի սահմանադրական փոփոխությունները քաղաքական առումով այլևս որևէ հարց չէին լուծելու։

Եվ պատահական չէ, որ արդեն անցյալ տարվա մարտի 19-ին տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ավելի շատ պետք է կենտրոնանալ «տնտեսական հեղափոխության» վրա և ոչ թե սահմանադրական փոփոխությունների։

Իսկ արդեն 2019 թվականի մայիսին, երբ դատարանների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտություն առաջացավ, Փաշինյանը կրկին հիշեց սահմանադրական փոփոխությունների մասին և 2019-ի մայիսի 20-ին՝ դատարանների շրջափակման օրը, անդրադարձ կատարեց նաև այդ թեմային՝ Հայաստանում «երաշխավորված անկախ դատական համակարգ» ունենալու կոնտեքստում:

Նա հայտարարեց, որ եթե Հայաստանում անկախ դատական համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ապա իրենք կգնան այդ քայլին։

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց արդեն չհանդուրժելով ՍԴ-ի ինքնուրույնությունն ու անկախությունը՝ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները սկսեց պայմանավորել ՍԴ-ի հարցերը լուծելու անհրաժեշտությամբ։

Եվ սահմանադրական փոփոխությունների գործընթացը մեկնարկում է այն ժամանակ, երբ ՍԴ-ի ու իշխանությունների հակադրությունն արդեն իրողություն է, ՍԴ դատավորների նկատմամբ ակնհայտ ճնշումներ են բանեցվում։

Ժամանակի ընթացքում Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակադրումների շուրջ վարչապետի շեշտադրումների փոփոխությունը վկայում է այն մասին, որ այդ պրոցեսը գլխավորապես պայմանավորված է ոչ թե պետության երկարաժամկետ շահով, այլ իշխանությունների քաղաքական նպատակադրումներով։

Եթե սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը դատական համակարգի բարեփոխումներն էին, ապա ինչո՞ւ այն չնախաձեռնվեց 2019 թվականի ընթացքում, երբ դրա համար բոլոր պայմանները ստեղծվել էին, այնինչ իշխանությունները մեկ հոդվածով հանրաքվեի են գնում այն ժամանակ, երբ լրանում է ՍԴ դատավորներին «կամավոր» թոշակի ուղարկելու ժամկետը։

Մեկ այլ կարևոր հարցադրում է այն, թե ինչու միանգամից հանրաքվեի չի դրվում սահմանադրական փոփոխությունների ողջ փաթեթը, որ հանրությունը ըստ էության ստիպված չլինի անցնել երկու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեների միջով։

Թերևս փաթեթով առաջարկվող սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը շատ հարցերով կապված է լինելու ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքներից։

Իշխանությունները կփորձեն հասկանալ, թե ինչպիսի տրամադրություններ են տիրում ժողովրդի շրջանում՝ արդյոք իրենք ունեն նախկին վստահությունը, թե ոչ, ըստ այդմ էլ կկողմնորոշվեն, թե դրույթային ինչ փոփոխություններ անեն սահմանադրության բովանդակության մեջ, որ հեշտ լինի անցկացնել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Պայթյունի պահին խանութում էի. երգչուհի Նառան Լիբանանից մանրամասներ է պատմում Լևոն Սարգսյանը տեղափոխվեց Հայաստան Արցախը Նախիջեւանի դիմա՞ց. Ինչ է ակնարկում Մոսկվան Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտարի մասին Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչպես են Ռուսաստանում վարվում հայկական պետհամարանիշերով մեքենաների /տեսանյութ/ Սերժ Սարգսյանն ասել է Ապրիլյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը /տեսանյութ/ Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են.Արթուր Ղազինյան Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լիբանանի բնակիչը տեսագրել է, թե ինչպես է Բեյրութի պայթյունի պահին լույս աշխարհ գալիս իր երեխան /տեսանյութ/ Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանի անկեղծ գրառումը ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Մարտական ընկերներով այցի գնացինք մեր հրամանատարի շիրիմին. Արայիկ Հարությունյան Ինչպիսի տեսք ունի Բեյրութի հայկական թաղամասը պայթյունից հետո /լուսանկար/ Սերժ Սարգսյանի պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է. Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված
Ամենաընթերցվածները