«Զգա­լի­ո­րեն ավե­լա­ցել է հա­րուստ­նե­րի և աղ­քատ­նե­րի մի­ջև բև­ե­ռա­ցու­մը»

Իշխանությունները շարունակում են խոսել տնտեսական հեղափոխության մասին, պարբերաբար նշում, որ այս կամ այն ոլորտում ինչ-որ տոկոսով բարձրացել է աշխատավարձը՝ միևնույն ժամանակ գրեթե շրջանցում են այն հարցը, որ հունվարից ունենք առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում, անդրադառնում իրենց «ձեռքբերումներին»։

Կառավարությունը, սակայն, մոռանում է մի կարևոր բան. եթե մարդը շարունակում է տաժանակիր աշխատել, վաղուց արդեն «սեփական գլխում հաղթահարել է աղքատությունը», սակայն նրա սոցիալական վիճակում էական փոփոխություն չկա, ապա, մեծ հաշվով, նրա համար որևէ նշանակություն չունեն հրապարակված ցուցանիշները, արձանագրված աճն ու սպասվող ընտրական տուրիզմին հաջորդող ֆինանսական հոսքերը։

Ըստ վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած տեղեկատվության, 2018 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատությունը կազմել է մեկ տոկոս՝ 30 հազար մարդ, իսկ աղքատությունը՝ 23,5 տոկոս: 2017 թվականի համեմատ կա 1-2 տոկոսի նվազում:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքել յանից «Փաստը» հետաքրքրվում է, թե իր դիտարկմամբ, արդյո՞ք այս թվերն արտահայտում են մեր երկրում առկա իրականությունը։

«Թեև 2018 թվականին աղքատությունը նվազել է 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս, այնուհանդերձ Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր 4-րդ մարդը (շուրջ 700 հազար քաղաքացի), ում ամսական սպառումը ցածր է վերին աղքատության շեմից՝ 42,621 ՀՀ դրամից: Ծայրահեղ աղքատ բնակչությունը կազմել է 1 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,2 տոկոսային կետով:

Ցավալի է, բայց աղքատության նվազմանը զուգահեռ, խորացել է բնակչության բևեռացումը՝ ըստ սպառման և եկամուտների բաշխվածության (Ջինիի գործակից), այսինքն՝ զգալիորեն ավելացել է հարուստների և աղքատների միջև բևեռացումը:

Հավելեմ նաև, որ 2020 թվականից անցում է կատարվել համահարթ եկամտային հարկին, ինչն էլ ավելի կխորացնի ՀՀ բնակչության բևեռացումը»,-ասում է Առաքել յանը։ Իսկ ի՞նչ պատկեր կունենանք աղքատության ցուցանիշների մասով 2019 թվականի ցուցանիշներն ամփոփելիս։

«Աղքատությունը հաղթահարելու ուղղությամբ կառավարության գործնական քայլերից էին նվազագույն աշխատավարձի, ինչպես նաև թոշակների և նպաստների բարձրացումը, որոնք ուժի մեջ են մտել այս տարվանից, ուստի դրանց արդյունքները կարտացոլվեն 2020 թվականն ամփոփելիս:

Իհարկե, այս քայլերը որոշակիորեն կնպաստեն աղքատության մակարդակի կրճատմանը, սակայն այն շոշափելի ազդեցություն չի ունենա մարդկանց կյանքի որակի բարձրացման և կենսամակարդակի բարելավման վրա: Այլ կերպ ասած՝ սրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են:

Ինչ վերաբերում է 2019 թվականին, ապա ՀՆԱ-ի աճի ցուցանիշը մասամբ պայմանավորված է ծառայությունների ոլորտի և մասնավորապես՝ խաղատնային գործունեության շրջանառության աճով, որը ոչ միայն չի նպաստում, այլև խոչընդոտում է աղքատության հաղթահարմանը: Մյուս կողմից` անկում է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ներգրավված է ՀՀ բնակչության շուրջ 30 տոկոսը:

Սա ևս բացասական ազդեցություն է ունենալու աղքատության ցուցանիշի վրա, ինչը հիմք է տալիս եզրահանգելու, որ 2019 թվականին աղքատության մակարդակը էական նվազում չի արձանագրելու»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ Թերևս գաղտնիք չէ, որ Երևանը և մարզերը, հատկապես գյուղաբնակ համայնքները, աղքատության առումով տարբեր ցուցանիշներ ունեն։

Այս առումով ինչպիսի՞ն են տարբերությունները Երևանի և մարզերի միջև։ «2018 թվականին նախորդ տարվա համեմատ Երևանում դրական տեղաշարժ է արձանագրվել՝ աղքատությունը 22,4 տոկոսից դարձել է 19,9 տոկոս, քանի որ մայրաքաղաքում է ստեղծվում երկրի ավելացված արժեքի աճի գերակշիռ մասը, ինչն էլ պայմանավորում է աղքատության առավել ցածր ցուցանիշներ:

Հաշվի առնելով հանրապետության այլ քաղաքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը, արձանագրվել է աղքատության զգալիորեն բարձր մակարդակ՝ 27,9 տոկոսից դառնալով 30,3 տոկոս: Այս ցուցանիշները փաստում են այն մասին, որ ընդհանուր առմամբ 2018 թվականին որոշակիորեն խորացել է տարածքային զարգացման անհամաչափությունը Երևանի և մարզերի քաղաքների միջև:

Օրինակ՝ Շիրակի մարզում 2018 թվականին աղքատության ամենաբարձր մակարդակն է գրանցվել՝ 42,2 տոկոս։ Նշեմ՝ գյուղական համայնքներում առկա են աղքատության համեմատաբար ցածր ռիսկեր, որը հիմնականում պայմանավորված է տնամերձ հողատարածությունների առկայությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը։

Օրերս ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, նշել էր, որ կառավարության ծրագրում ամրագրված է՝ մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը և նվազեցնել աղքատությունը:

Արդյո՞ք, ըստ Առաքել յանի, պետությունն այս ուղղությամբ հստակ և տեսանելի քայլեր է ձեռնարկում։ «Բնականաբար, օրենսդրական այս փոփոխությունները կստեղծեն նախադրյալներ բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման համար:

Այնուհանդերձ, վարվող տնտեսական քաղաքականությունն ուղղված չէ եկամուտների բաշխման անհավասարության մեղմմանը, որը, ինչպես նշեցի, էլ ավելի է խորացել վերջին շրջանում:

2020 թվականին նպատակադրված 4,9% տնտեսական աճը չի կարող նպաստել աղքատության մակարդակի կրճատմանը և մարդկանց կենսամակարդակի բարելավմանը:

Աներկբա է, որ աղքատության հաղթահարման և եկամուտների վերաբաշխման հիմնական նախադրյալը պետք է հանդիսանա երկարաժամկետ, կայուն և ներառական տնտեսական աճի ապահովումը, սակայն վերջինիս ճանապարհային քարտեզը և դրա իրականացման մեխանիզմները առ այսօր բացակայում են»,եզրափակում է Մարինե Առաքելյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Արցախը Նախիջեւանի դիմա՞ց. Ինչ է ակնարկում Մոսկվան Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտարի մասին Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչպես են Ռուսաստանում վարվում հայկական պետհամարանիշերով մեքենաների /տեսանյութ/ Սերժ Սարգսյանն ասել է Ապրիլյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը /տեսանյութ/ Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են.Արթուր Ղազինյան Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լիբանանի բնակիչը տեսագրել է, թե ինչպես է Բեյրութի պայթյունի պահին լույս աշխարհ գալիս իր երեխան /տեսանյութ/ Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանի անկեղծ գրառումը ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Մարտական ընկերներով այցի գնացինք մեր հրամանատարի շիրիմին. Արայիկ Հարությունյան Ինչպիսի տեսք ունի Բեյրութի հայկական թաղամասը պայթյունից հետո /լուսանկար/ Սերժ Սարգսյանի պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է. Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Նիկոլ Փաշինյան Նոր դատավոր է նշանակավել Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց
Ամենաընթերցվածները