Հա­յաս­տա­նը կա­րող է լա­վա­գույ­նը լի­նել ոչ մի­այն ԵԱՏՄ-ում, այ­լև Սև­ծո­վյան տա­րա­ծաշր­ջա­նում

gazeta.ru-ն «Տնտեսական հրաշք. ինչպես Հայաստանը անցավ Ռուսաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵԱՏՄ երկրներն ամփոփել են անցած տարվա իրենց տնտեսությունների վիճակի նախնական արդյունքները: Ոչ ոք մինուս չի գնացել, ամբողջ ԵԱՏՄ հնգյակը, այսինքն՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղըրղըզստանը աճել են:

Բայց ՀՆԱ-ի աճի տարբերությունները հսկայական են՝ գրեթե 7 անգամ: Հայաստանը անառարկելի առաջատարն է: 2019 թվականի առաջին ինն ամիսներին նրա տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,5% -ով:

Սա ամենալավ արդյունքն է ոչ միայն եվրասիական գործընկերների շրջանում: Հայաստանը կարող է լավագույնը լինել Սևծովյան տարածաշրջանում, ներառյալ Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան և այլ երկրներ:

Ըստ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի, Հայաստանում իրականացվող դրական քայլերը, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար հասկանալի խաղի կանոնների ստեղծումը, բանկային թափանցիկ համակարգը, դրականորեն են ազդել ներդրողների ծրագրերի վրա:

Նա նաև կանխատեսել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման վրա դրականորեն կազդի նաև այն, որ որոշված է ենթակառուցվածքների կապիտալ շինարարության վրա ծախսերը նախկին ՀՆԱ-ի 2,8%-ից հասցնել 5%-ի:

Իսկ ի՞նչի հաշվին է եղել «հայկական տնտեսական հրաշքը»: Տպավորիչ հաջողություններ չեն գրանցվել ո՛չ արդյունաբերության և ո՛չ էլ առևտրի ոլորտներում, իսկ շինարարության ոլորտում աճը նախորդ տարվա համեմատ նույնիսկ անկում է ապրել (միայն 4,5% աճ), անկում է ապրել նաև երկրի էներգետիկ ոլորտի աճը (միայն 2,7% աճ):

Առաջընթացն ապահովվել է իշխանությունների և հասարակության՝ տնտեսությանը ստվերից դուրս բերելու և ազատականացնելու ցանկությամբ: 2018 թվականին Հայաստանը քաղաքական ճգնաժամ է ապրել: Նոր խորհրդարանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և կազմակերպել իրական վերահսկողություն պաշտոնյաների եկամուտների և ծախսերի նկատմամբ:

Արդյունքում 346 կոռուպցիոն սխեմաներ են բացահայտվել և 105 միլիոն դոլար է վերադարձվել բյուջե, որը 7 անգամ ավելին է, քան նույն պատճառներով վերադարձվել է վերջին 11 տարիների ընթացքում:

Ըստ տեղական ԶԼՄ-ների և երկրի հարկային ծառայության տեղեկությունների, Հայաստանի 3 միլիարդ դոլար կազմող բյուջեից գողացվել է 1 միլիարդ դոլարը, ևս 900 միլիոն դոլար չի մտել բյուջե հարկերի տեսքով: Ներկայումս իշխանափոխությունից հետո առկա է ստվերային տնտեսությունը նվազեցնելու միտում, չնայած այն շարունակում է մնալ նշանակալից` մոտ 20%:

Ստվերից ստացված եկամուտների աճի հետևանքով հարկային եկամուտները 2019 թվականին 2017 թվականի համեմատ աճել են 43,6% -ով, իսկ 2018 թվականի համեմատ՝ 20% -ով: Եթե նախկինում Հայաստանի քաղաքացիները ուրախ ապրում էին շնորհիվ անվերջ տեղի ունեցող հակակառավարական ցույցերի, ապա այժմ նրանք սկսել են լավ ապրել:

Նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 20% -ով: Իսկ, օրինակ՝ 18 տարեկանից ցածր երեխաների բժշկական սպասարկման ծառայությունները դարձել են անվճար: Հիմա Հայաստանը և հարևան երկրները վիճում են, թե ում մոտ է կյանքն ավելի լավ: Նման ավանդույթ հաստատվել է դեռ խորհրդային տարիներից:

Փաստն այն է, որ երեք միլիոնանոց Հայաստանը գերազանցել է Վրաստանին և նույնիսկ նավթով հարուստ Ադրբեջանին՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այդ առիթով հեգնել է՝ ասելով, որ «Հայաստանը առաջին անգամ գերազանցել է Վրաստանին ՀՆԱ-ի ցուցանիշով, ինչը չի պատահել Տիգրան Մեծի ժամանակներից ի վեր»:

Ըստ պատմագիտության բոլոր կանոնների, նրան հակադարձել են՝ ասելով, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի առումով Հայաստանը 1995-1999 թվականներին գերազանցել է Ադրբեջանին, իսկ Վրաստանին գերազանցել է 2005-2009 թվականներին:

Բելառուսում «բատկոտնտեսությունը արդեն շոշափում է հատակը»:

Այնտեղ ՀՆԱ-ն աճել է 1,2%-ով: Համաշխարհային բանկը և այլ ֆինանսական կառույցները իջեցրել են հետագա տարիների համար Բելառուսի տնտեսական աճի իրենց կանխատեսումները: Ղազախստանում 2019 թվականի տնտեսական աճը ստացվել է կանխատեսվածից ավելի և կազմել է 4,5% (կանխատեսումը եղել էր 3,5%):

Տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվներ են հանդիսացել շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և կապը: Ղըրղըզստանը ևս Ղազախստանից հետ չի մնացել, և տնտեսական աճը այդ երկրում կազմել է 4,5%՝ չնայած 2019 թվականի կանխատեսումները եղել են ավելին՝ 6,4%:

Տնտեսական ակտիվության դանդաղումը հիմնականում կապված է եղել Կումտոր ոսկու հանքում արդյունահանման կրճատման հետ, իսկ աճը ապահովվել է հիմնականում շինարարության հաշվին:

Ոսկու արտահանման ներդրումը ղըրղըզական տնտեսության մեջ այնքան մեծ է, որ երբեմն այդ երկրի մակրոտնտեսական ցուցանիշները հաշվարկում են առանց այդ ցուցանիշի, և անգամ առանց դրա էլ Ղըրղըզստանը ռուսական և բելառուսական տնտեսություններից երեք անգամ ավելի մեծ աճ է արձանագրել: Ռուսաստանի համար ամենակարևորը նավթադոլարներն են: 2019 թվականի Ռուսաստանի տնտեսական աճը կազմել է 1,3%՝ 2018 թվականի 2,5%-ի փոխարեն:

Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի տնտեսական աճը տպավորիչ չէ: Վիճակագրական տվյալները վերլուծելու դեպքում պարզ է դառնում, որ Ռուսաստանի տնտեսական աճը ավանդաբար գրանցվում է ի հաշիվ հումքի (գազ, նավթ, մետաղներ) արդյունահանման ավելացման:

Ռուսաստանի սողացող տնտեսական աճը չի կարող չազդել ԵԱՏՄ այլ երկրների տնտեսությունների վրա: ԵԱՏՄ-ն, ստեղծվելով որպես քաղաքական միավորում, այդպես էլ չի դարձել նախկին խորհրդային երկրների տնտեսական ձգողունակության կենտրոն: Իհարկե, ԵԱՏՄ երկրների տնտեսություններն ունեն փոխշահավետ հետաքրքրություններ, և առայժմ շահավետ է աշխատել միմյանց շուկաներում, դա չի վատացնում տնտեսական իրավիճակը, բայց չի էլ նպաստում ճեղքմանը:

Ըստ վերլուծաբան Եվգենի Նադորշինի, ԵԱՏՄ այն երկրները, որոնց տնտեսական զարգացման ուղղվածությունը առավել քիչ է ինտեգրված Ռուսաստանին, օրինակ՝ Հայաստանը և Ղազախստանը, ավելի զգալի տնտեսական հաջողություններ ունեն, իսկ ամենաշատ ինտեգրված Բելառուսը ցուցադրում է տնտեսության աճի ամենավատ ցուցանիշներ:

Կամո Խաչիկյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտարի մասին Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչպես են Ռուսաստանում վարվում հայկական պետհամարանիշերով մեքենաների /տեսանյութ/ Սերժ Սարգսյանն ասել է Ապրիլյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը /տեսանյութ/ Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են.Արթուր Ղազինյան Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լիբանանի բնակիչը տեսագրել է, թե ինչպես է Բեյրութի պայթյունի պահին լույս աշխարհ գալիս իր երեխան /տեսանյութ/ Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանի անկեղծ գրառումը ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Մարտական ընկերներով այցի գնացինք մեր հրամանատարի շիրիմին. Արայիկ Հարությունյան Ինչպիսի տեսք ունի Բեյրութի հայկական թաղամասը պայթյունից հետո /լուսանկար/ Սերժ Սարգսյանի պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է. Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Նիկոլ Փաշինյան Նոր դատավոր է նշանակավել Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց ՀՔԾ-ն հաստատում է. Ռոբերտ Նազարյանը ձերբակալված է
Ամենաընթերցվածները