ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ար­տո­նա­գիր «խոս­քի և այլ ձայ­նե­րի էլեկտ­րա­կան ալիք­նե­րով հե­ռագ­րով փո­խանց­ման սար­քի» հա­մար

ՏՈՆԵՐ

Կաթոլիկ աշխարհում՝ Սուրբ Վալենտինի օր, Բուլղարիա և Հյուսիսային Մակեդոնիա՝ «Տրիֆոն Զարեզան» (խաղողագործների) օր, Լեհաստան՝ Էպիլեպսիայով հիվանդների օր, Ուկրաինա՝ Ռադիացիոն, քիմիական և բակտերիոլոգիական պաշտպանության զորքերի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1882 - ծնվել է գրող Հայկանուշ Մառքը (Հայկանուշ Թոփուզյան)։

1884 - վախճանվել է բանահավաք, բանասեր Սիմոն Ճուլարտյանը։

1902 -ծնվել է խորհրդահայ լեզվագետ, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Ռուբեն Ավանեսովը։

1909 - ծնվել է գրականագետ, թատերագետ, գրող Գառնիկ Ստեփանյանը։

1925- ծնվել է նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը:

1944- տեղի է ունեցել «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։

1953 - ծնվել է կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։

1958– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

1958 - ծնվել է արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Բալայանը։

1961 - ծնվել է դերասան Հրաչյա Հարությունյանը։

1974– ծնվել է ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:

2006- Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում սկսվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը, որը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

2008- «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքից վայրկյաններ անց վայր է ընկել Երևան - Մինսկ չվերթն իրականացնող օդանավը: Օդանավի 18 ուղևորների և անձնակազմի 3 անդամների կյանքը հաջողվել է փրկել:

2009- ներդրվել է մետրոյի ուղեվարձի նոր ավտոմատացված համակարգ՝ նոր գույնի ու չափի ժետոններ և էլեկտրոնային քարտեր միևնույն արժեքով` 1 անցման համար 50 դրամ:

2018- Իսրայելի Քնեսեթը ձայների 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը։

ԱՇԽԱՐՀ

286 -Ըստ Ոսկե առասպելի, կայսր Կլավդիոսի հրամանը չկատարելու պատճառով (գաղտնի պսակադրել է սիրահարներին) մահապատժի է ենթարկվել դաշտային բժիշկ և հոգևորական Վալենտինը։

842 -Լյուդովիկոս 2-րդ Գերմանացին և Կարլ 2-րդ Ճաղատը Ստրասբուրգյան երդումներ են տվել ռոմանական (հինֆրանսիական) լեզվով։

Այդ օրը համարվում է ֆրանսիական լեզվի ծննդյան օրը։

869 -ծնվել է սուրբ, բյուզանդացի քարոզիչ Կիրիլլը, որը իր եղբայր Մեֆոդիի հետ թարգմանել է Աստվածաշունչը հունարենից հին սլավոներեն։

1009 -քարոզիչ Բրունոն Բոնիֆացին սպանվել է Ռուսաստանի և Լիտվայի սահմանին։ Սա Լիտվա տեղանվանման ամենահին հիշատակությունն է ։

1349 -Սև մահվան՝ ժանտախտի տարածման մեջ Ստրասբուրգում մեղադրվել և մահապատժի է ենթարկվել մոտ 2 000 հրեա, որոնցից 900-ին կենդանի այրել են։

1602 –ծնվել է իտալացի երգահան, երգեհոնահար Ֆրանչեսկո Կավալլին։

1779 –Հավայան կղզիներում սպանվել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը (ըստ վարկածի, նրան կերել են տեղաբնակները)։

1829-տեղի է ունեցել«Օտարերկրուհի» օպերայի առաջնախաղը Միլանում։

1834 -Լիոնում սկսվել է ջուլհակների համընդհանուր գործադուլը, որի ժամանակ առաջին անգամ բարձրացվել է կարմիր դրոշ՝ որպես հեղափոխության և բանվորների պայքարի խորհրդանիշ։

1859– Օրեգոնը դարձել է ԱՄՆ-ի 33-րդ նահանգը:

1876 -ԱՄՆ-ում Ալեքսանդր Գրեխեմ Բելլը ստացել է № 174465 արտոնագիրը իր «խոսքի և այլ ձայների էլեկտրական ալիքներով հեռագրով փոխանցման ձև և սարք…»-ի համար, որը փաստացի եղել է հեռախոսը։

1912– Արիզոնան դարձել է ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:

1929– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում է տեղի ունեցել Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև:

1930- լույս է տեսել Դեշիլ Հեմմեթի ամենահայտնի վեպը՝ «Մալթիական բազեն»։

1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնի Ռոստովը ազատագրվել է գերմանա-ֆաշիստական օկուպացիայից։

1946-ԱՄՆ-ի բանակի բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայում գործարկվել է առաջին իրական աշխատող էլեկտրոնային համակարգիչը՝ ENIAC-ը։

1949– Իսրայելի Ազգային ժողովում` Քնեսեթում տեղի է ունեցել առաջին նիստը:

1952- տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը (Օսլո, Նորվեգիա)։

1964 - վախճանվել է լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր Պյատրաս Կուբերտավիչյուսը։

1959– ծնվել է ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո Ռենե Ֆլեմինգը:

1989 -Իրանական իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Հոմեյնին տվել է հրաման ֆետվա հնդկացի գրող Սալման Ռուշդիի ֆիզիկական ոչնչացման վերաբերյալ, քանի որ նրա «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը մուսուլման-արմատականները համարել են իսլամը վիրավորող։ Այս ամենը քիչ հայտնի գրողին բերել է համաշխարհային հռչակ և միլիոնավոր դոլարներ։

2005– ստեղծվել է Յութուբ ինտերնետային վիդեո-նախագծային կայքը:

2011 -«Արաբական գարնան» շրջանակներում սկսվել է ապստամբություն Բահրեյնում։

Կամո Խաչիկյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները