ԱԺ քառօրյա՝ «գալոչկայի» համար

ԱԺ հերթական քառօրյան, որը, չնայած երկրում ստեղծված դրությանը, այնուամենայնիվ շարունակում է իր աշխատանքները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանում անհետաձգելի հարցեր են կուտակվել, և իշխանությունները ձեռնամուխ են եղել այն քննարկել արտակարգ ռեժիմի պայմաններում։ Սակայն, որքան էլ զարմանալի թվա, ուսումնասիրելով ԱԺ օրակարգը, տեսնում ենք, որ շարքային օրակարգ է ու առանձնապես ոչ շատ մեծ նշանակություն ունեցող հարցերով։

Իհարկե, պետության համար կարևոր է ցանկացած հարց, սակայն հազիվ թե օրակարգում կային այնպիսի հարցեր, որոնք չէին կարող սպասել գոնե 2 շաբաթ: Ավելին, նաև այնպիսի տպավորություն է, որ օրակարգը հագեցվել է արհեստականորեն՝ ընդամենը քառօրյայում քննարկվող հարցեր ունենալու նպատակով։

Հավելենք, որ քննարկումներն անցնում են հիմնականում «իմիջիայլոց»։ Ի դեպ, քննարկումներում փորձում են որոշակի արհեստական ակտիվություն ապահովել իշխանական պատգամավորները, ինչը ևս համապատասխանում է ժանրի կանոններին։ Սակայն, չնայած այդ ամենին, օրակարգը երկու օրում սպառվեց:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները