Պահակն ամեն անգամ վրդովվում էր, երբ իր հարուստ ղեկավարն անտեսում էր իրեն՝ չարձագանքելով նույնիսկ իր ողջույններին. իմանալով իրականությունը՝ նա շոկի մեջ ընկավ

Առհասարակ, մարդու անհատականությունը դրսևորվում է մի քանի առանձնահատկություններով՝ արկածներով, համոզմունքներով և դիրքորոշումներով, որոնք էլ հենց փաստում են նրա ով լինելը:

Կյանքի և մարդկանց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը ձևավորվում է կյանքի՝ թե՛ լավ, թե՛ վատ փորձի արդյունքում՝ սեր, կորուստ, իրագործում, դավաճանություն, ողբերգություն, անզորություն:

Այս գործոններնն են, որ իրենց ազդեցությունն են թողնում մեզ վրա և կերտում մեր ներկայիս կերպարը:

Ներկայացնում ենք մի պատմություն, որից հետո անհնար է զսպել հուզմունքը:

Մի՞թե մարդուն կարելի է դատել արտաքինից: Մի՞թե պետք է անմիջապես կարծիք կազմել նրա մասին՝ նույնիսկ չփորձելով հասկանալ նրա արարքների պատճառը:

«Իմ ղեկավարը վարում էր մի շքեղ մեքենա: Քանի որ ես նրա առանձնատան պահակն էի, իմ ամենօրյա պարտականությունն էր ողջունել նրան և բացել դարպասները նրա առջև: Սակայն նա երբեք չէր արձագանքում իմ ողջույններին:

Մի օր նա ինձ տեսավ առանձնատան աղբամանի տոպրակների մեջ ուտելիքի մնացորդներ փնտրելիս և, ինչպես միշտ, կարծես ոչինչ չնկատելով, գնաց:

Հաջորդ իսկ օրը ճիշտ նույն տեղից մի թղթե մաքուր տոպրակ գտա, որի մեջ թարմ սնունդ էր փաթեթավորված: Ես ինձ այնքա՜ն երջանիկ զգացի և առանց մտածելու, թե որտեղից էր դա հայտնվել այնտեղ, վերցրի այն:

Տարօրինակ էր, բայց դա դարձավ շարունակական: Ամեն օր ես տուն էի տանում տոպրակներ, որտեղ, բացի թարմ բանջարեղեններից, կային նաև տան համար մեզ անհրաժեշտ բոլոր պարագաները: Եվ սա դարձավ իմ առօրյան:

Այդ ուտելիքները բավարարում էին իմ ողջ ընտանիքին: Ինձ հետաքրքրում էր, թե ով է այդ հիմարը, որ ամեն օր մոռանում էր իր թարմ ուտելիքներով տոպրակը նույն վայրում:

Մի օր մեծ իրարանցում էր առանձնատանը, և ինձ ասացին, որ իմ ղեկավարը մահացել է: Ի զարմանս ինձ՝ այդ օրն ուտելիքներով տոպրակ չկար տարածքում, և քանի որ շատ հյուրեր կային առանձնատանը, ես կարծեցի՝ ամենայն հավանականությամբ, հյուրերից մեկն է վերցրել այն: Սակայն դա կրկնվեց երկրորդ, երրորդ, չորրորդ օրը, և այդպես շաբաթներ:

Ընտանիքիս կերակրելը կրկին խնդիր դարձավ ինձ համար: Ստիպված էի դիմել ղեկավարիս կնոջը՝ աշխատավարձս բարձրացնելու համար, այլապես ստիպված կլինեի լքել այդ աշխատանքը:

Ինձ լսելուց հետո կինն ապշահար հարցրեց, թե ինչու ես երբեք չեմ բողոքել իմ աշխատավարձից վերջին 2 տարիների ընթացքում, և ինչպես է ստացվում, որ այն միայն հիմա բավարար չէ ինձ համար: Ես փորձեցի արդարացումներ առաջ բերել, սակայն դրանք համոզիչ չթվացին նրան:

Ի վերջո, միակ ելքը նրան իրականությունը պատմելն էր: Նա հետաքրքրվեց, թե երբ դադարեցի գտնել այդ տոպրակները, և իմացավ, որ այն ճիշտ իր ամուսնու մահից հետո էր:

Իրականությունն ավելի քան պարզ դարձավ…

Ինչպե՞ս նախկինում չէի հասկացել, որ դա իմ ղեկավարն էր, ով օրեր շարունակ այդ ամենն ինձ համար էր թողնում: Պատճառն այն էր, որ երբեք չեմ հավատացել, որ մարդ, ով երբեք չէր արձագանքում իմ ողջույններին, կարող էր այդչափ մեծահոգի լինել:

Իսկապես իրականությունը հուզիչ էր: Կինը լաց էր լինում, իսկ ես ինձ վատ էի զգում այդ իրադրությունից: Ես նրան խնդրեցի լաց չլինել՝ ավելացնելով, որ ուրախ կլինեմ շարունակել իմ աշխատանքը:

Այնուհետև կինն ասաց ինձ․ «Ես լաց եմ լինում, քանի որ վերջապես գտա այն յոթերորդին, ում համար ամուսինս սննդով լի տոպրակներ էր թողնում: Ես արդեն գտել էի վեց մարդու և փնտրում էի յոթերորդին, ում ահա գտել եմ:

Այդ օրվանից ի վեր կրկին սկսեցի ստանալ սննդով լի տոպրակներ: Դրանք իմ ղեկավարի որդին անձամբ էր բերում իմ տուն՝ ճիշտ իր հոր նման՝ երբեք չպատասխանելով իմ շնորհակալություններին:

Մի օր շատ բարձր ձայնով ես նրան շնորհակալություն հայտնեցի: Նրա պատասխանն ինձ ապշեցրեց. նա խնդրեց չվիրավորվել, երբ ինքն ինձ չի արձագանքում, քանի որ նա, ինչպես իր հայրը, ևս ունի լսողական խնդիրներ. գրում է Blognews.am-ը:

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են. Հարուցվել է քրեական գործ. Մանրամասներ «Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում». Արսեն Թորոսյան Ինչ է կատարվել Նորքի ինֆեկցիոնում այս գիշեր (Տեսանյութ) Ինչ կապ ունեն Արգիշտի Քյարամյանն ու Գուրգեն Խաչատրյանը՝ ԱԱԾ պաշտոնյայի ազատման հետ (Տեսանյութ) Արայիկ Հարությունյանը լավ լուրեր է հայտնում Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը Երեկ մահացած զինվորը տան փոքրն էր. նա վթարի է ենթարկվել զորավարժությունից վերադառնալիս Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել 697 նոր դեպք և 14 առողջացած. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 11221-ի ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք. Փաշինյանը նոր տվյալներ ներկայացրեց «Փաստ». Հնարավոր են խիստ սահմանափակումներ ու ծայրահեղ միջոցներ Կենտրոնասիական ընդվզում Ռուսաստանի եւ Թուրքիայի դեմ. առաջին հարվածը Բաքվին Դուք 100 հոգով խնջույքի եք մասնակցում և շուկայում օրվա փող աշխատող ու «Հայփոստի» մոտ թոշակ ստացողների նկարներն ե՞ք հրապարակում․Հ․Սահակյան (video) Նիկոլ Փաշինյանը 2 միլիարդ դոլար թալանել է երկրից.Մարինա Խաչատրյան (video) Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում» «Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել». РИА Новости Այս ճանապարհով մենք որևէ տեղ չենք հասնի, կատաստրոֆիկ վիճակ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը Ինչ է իրենից ներկայացնում Կավասակի հիվանդությունը և ինչ սիմպտոմներ ունի Վիճակս գնալով վատանում է, հիվանդանոց չեն տանում, բուժքույր չի գալիս, որ սիստեմաներ միացնի. COVID 19-ով վարակված քաղաքացին ահազանգում է Ինչպես են տղան ու աղջիկն այրում 4 աղբամանները (Տեսանյութ) Արցախում զինծառայող է զոհվել Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար
Ամենաընթերցվածները