Գազի թանկացումը ավելի է սրելու Հայաստանի՝ առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական դրությունը

Հայաստանում գազի գնի թեման այն հարցերից է, որի նկատմամբ հանրությունը չափից ավելի զգայուն է։ Խնդիրն այն է, որ գազի սակագինը լուրջ սոցիալական խնդիրների հետ է կապված, և դրա բարձրացումը կարող է պատճառ դառնալ, որ հանրապետությունում շղթայական թանկացումների ալիք սկսվի, իսկ թանկացումների արդյունքում ավելի է բարդանալու քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը։

Այդ է պատճառը, որ գազի գնի բարձրացման թեման դեռևս անցյալ տարվանից բուռն քննարկումների առարկա է։ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը, սակայն այն չանդրադարձավ սպառողների վրա, և, ըստ էության, սակագինը մնաց նույնը, քանի որ բնակչության համար թանկացումը չեզոքացվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներքին ռեսուրսների հաշվին:

Դրանից հետո իշխանությունները հանրությանը հավաստիացնում էին, թե գազի գինը մինչև 2020 թվականի գարուն չի թանկանա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ քննարկումների արդյունքում պայմանավորվել են, որ այնպիսի սակագին պետք է սահմանվի, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Եվ ահա, պարզվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և մտադրություն հայտնել 2020թ. հուլիսի 1-ից փոփոխել գազի գինը: Ընդհանուր առմամբ, թվում է՝ 3,5 դրամով սպառողների համար գազը էժանանում է:

Սակայն ուշադրության է արժանի ՀԾԿՀ-ին ներկայացված հայտի այն հատվածը, որի համաձայն, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 100 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909,6 դրամ: Այսինքն, սոցիալապես անապահով խավի համար նախատեսված զեղչը վերանում է, ու գազը թանկանում է, այն էլ՝ 36 տոկոսով:

Սա նշանակում է, որ գազի թանկացումը նախ և առաջ հարվածելու է սոցիալապես անապահով խավին, որը հիմնականում 600 խորանարդ մետրից քիչ գազ է սպառում։ Առանց այն էլ ներկայումս երկրում սոցիալտնտեսական դրությունը բարվոք չէ՝ կապված արտակարգ դրության, համավարակի տարածման և տնտեսության որոշ ճյուղերում գործունեության դադարեցման հետ, ու տեղի ունեցող գործընթացներն իրենց բացասական ազդեցությունը զգալ կտան նաև ամռան ամիսներին։

Եթե սոցիալ-տնտեսական դժվարությունների խնդրին էլ գումարում ենք ամռանը գազի թանկացումը, ապա կարելի է կանխատեսել, որ բնակչության ապրելակերպի կտրուկ վատացում է տեղի ունենալու, սոցիալական լարվածության աճ է նկատվելու։

Սակայն պետք է հաշվի առնենք մի նրբություն, որ համաշխարհային շուկայում էներգակիրների գները կտրուկ նվազել են։ Ավելին՝ նավթի գինը հիմնականում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների արդյունքում իջել է իր պատմական նվազագույնին։ Իսկ այս հանգամանքը չի կարող որևէ ազդեցություն չունենալ Հայաստանի համար գազի գնագոյացման վրա։

Եվ բավական ուշագրավ էր, որ մարտի 31ին ունեցած հեռախոսազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին: Եվ նույն օրը պարզ դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու մասին նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։

Սակայն այն, որ նոր բանակցություններ սկսելու փոխարեն «Գազպրոմ Արմենիան» գազի գնի թանկացման մասին հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, արդեն իսկ վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան։ Խորքային խնդիրներ: Ինչպե՞ս է ստացվում, որ Բուլղարիայի համար «Գազպրոմը» գազի գինը միանգամից 40 տոկոսով իջեցնում է, իսկ ռազմավարական դաշնակից Հայաստանի առաջարկներին ընդառաջ չի գնում։ Այստեղ ՀՀ իշխանությունները մտածելու տեղ ունեն։ Հասարակությունը՝ ևս:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ի՞նչու վարչապետը չի ինքնամեկուսանում և մասնակցում է Պարետատան նիստից հետո ճեպազրուցներին.մեկնաբանում է Զեյնալյանը (video) Եթե ոմանք մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները. Արայիկ Հարությունյան Կորոնավիրուսի քանի հաստատված դեպք կա Սյունիքի մարզում. Մարզպետը թվեր է ներկայացրել Գիտնականները կորոնավիրուսում մարդկային սպիտակուցի մի մասն են գտել Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել. Հակոբ Արշակյան Նոր որոշում կենսաթոշակների տրամադրման կարգի վերաբերյալ Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան 9 նոր ոլորտների 9171 աշխատողներ ևս կստանան աջակցություն. կառավարությունը ընդլայնեց հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակը (Տեսանյութ) Մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են. Հարուցվել է քրեական գործ. Մանրամասներ «Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում». Արսեն Թորոսյան Ինչ է կատարվել Նորքի ինֆեկցիոնում այս գիշեր (Տեսանյութ) Ինչ կապ ունեն Արգիշտի Քյարամյանն ու Գուրգեն Խաչատրյանը՝ ԱԱԾ պաշտոնյայի ազատման հետ (Տեսանյութ) Արայիկ Հարությունյանը լավ լուրեր է հայտնում Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը Երեկ մահացած զինվորը տան փոքրն էր. նա վթարի է ենթարկվել զորավարժությունից վերադառնալիս Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել 697 նոր դեպք և 14 առողջացած. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 11221-ի ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք. Փաշինյանը նոր տվյալներ ներկայացրեց «Փաստ». Հնարավոր են խիստ սահմանափակումներ ու ծայրահեղ միջոցներ Կենտրոնասիական ընդվզում Ռուսաստանի եւ Թուրքիայի դեմ. առաջին հարվածը Բաքվին Դուք 100 հոգով խնջույքի եք մասնակցում և շուկայում օրվա փող աշխատող ու «Հայփոստի» մոտ թոշակ ստացողների նկարներն ե՞ք հրապարակում․Հ․Սահակյան (video) Նիկոլ Փաշինյանը 2 միլիարդ դոլար թալանել է երկրից.Մարինա Խաչատրյան (video) Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում» «Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել». РИА Новости
Ամենաընթերցվածները