«Մասնագիտական պատրաստվածության, քաղաքական գիտակցության, էթիկայի, երբեմն նաև էսթետիկայի մեծ դեֆիցիտ կա»

Էֆեկտիվ կառավարման, խոսքի կարևորության, համախմբման և մի շարք անհրաժեշտությունների մասին է մատնանշում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որի հետ զրուցել ենք պատասխանատվության, ոչ ստանդարտ իրավիճակներում ավելի ցայտուն արտահայտվող խնդիրների, ինչպես նաև մի շարք օրինաչափությունների մասին, որոնք երբեմն անտեսվում կամ խախտվում են:

Արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների վերաբերյալ խնդիրները թողնելով մասնագետների քննարկմանը՝ Ստեփան Դանիելյանն անդրադարձավ մասնավորապես կառավարման էֆեկտիվությանը:

«Էֆեկտիվ կառավարման առումով ակնհայտ խնդիրներ կան։ Կառավարությունում և իշխող ֆրակցիայում չգտնվեց գեթ մեկ մարդ, որը կկարողանար հանրությանը խոսք ասել: Իսկ այդ խոսքի կարիքն անշուշտ կա։ Այսպիսի ժամանակներում կարևոր է հանրությանը կազմակերպել, ոգևորել, բացատրել։

Բայց, այդուհանդերձ, մենք շատ դեպքերում հակառակ պահվածքն ենք տեսնում՝«ախտազրկել ընդդիմադիրներին» և նմանատիպ այլ արտահայտություններ են հնչում: Մասնագիտական պատրաստվածության, քաղաքական գիտակցության, էթիկայի, երբեմն նաև էսթետիկայի մեծ դեֆիցիտ կա այսօրվա իշխանության ներկայացուցիչների մոտ։ Բայց, բնականաբար, նման դրսևորումների համար պատասխան տալու ժամանակը գալու է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Դանիելյանը:

Քաղաքագետն էֆեկտիվ կառավարման խնդիրների, ինչպես նաև վերոնշյալ դրսևորումների մեջ ավելի խորքային պատճառներ է տեսնում, որոնք չեն տեղավորվում միայն ընդդիմախոսներին չլսելու, քննադատությունները հաշվի չառնելու տրամաբանության մեջ:

«Երբ մարդիկ առանց որևէ փորձի ու գիտելիքի փողոցից հայտնվում են կառավարման ամենաբարձր օղակներում, ապա այլ բան սպասել պետք չի։ Այլ հարց է, թե որքա՞ն ժամանակում կսովորեն կամ էլ առհասարակ չեն սովորի։ Բայց, այնուամենայնիվ, կա տպավորություն, որ մենք փորձարկումների համար նախատեսված ճագարների դերում ենք հայտնվել»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում դիտարկելով նաև նախորդ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում տեղի ունեցած որոշ քննարկումները, իշխանության ներկայացուցիչների վարքագիծը, Ստեփան Դանիել յանը շեշտեց ավելի լայն՝ միանձնյա կառավարման խնդրի մասին:

«Առհասարակ, միանձնյա կառավարումը միշտ էլ ցայտուն է եղել։ Մեկ անձ է ձևավորել խորհրդարանը և կառավարությունը։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանին պարտական են և՛ դիրքի, և՛ պարգևավճարների համար։

Չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, որոնք ինչ-որ հարցում կկարողանան կամք դրսևորել ու պաշտպանել սեփական տեսակետը»,շեշտեց նա՝ ընդգծելով, որ քաղաքական իրական պատկերը փոխվել է, և ներկայիս խորհրդարանը չի արտահայտում ներկայիս քաղաքական խճանկարը։ Ընդգծեց՝ դժվար է անգամ ասել, թե ով է մեծամասնությունը, ով՝ փոքրամասնությունը:

«Այս հանգամանքն իր հերթին արդեն իսկ ցնցումներ պարունակող խնդիր է։ Երբ համաճարակով պայմանավորված այս իրավիճակն անցնի, կարծում եմ, ակտիվ քաղաքական կյանք կսկսվի»,-նկատեց քաղաքագետը:

Մինչ այդ՝ այս փուլում Ստեփան Դանիել յանը համախմբման կարևորության մասին է ընդգծում, խոսում նաև այդ առումով ունեցած պատասխանատվության մասին:

«Պատասխանատվությունը միշտ էլ իշխանությանն է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ պատասխանատվություն է կրում։ Դա շատ ծանր բեռ է։

Այդուհանդերձ, մենք, բնականաբար, պետք է համախմբվենք այս ծանր փուլը հաղթահարելու համար։ Հիմա ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու ժամանակը չէ, բայց, իհարկե, դրա ժամանակն էլ կգա։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այսօրվա վիճակը, պետք է ենթարկվենք կառավարության որոշումներին, եթե անգամ դրանք սխալ են։ Պատերազմում հրամանատարի որոշումները չեն վիճարկում, սակայն մարտից հետո սկսվում են քննարկումները, նաև սխալների համար պատժի կիրառումը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մենք այսօր նմանատիպ իրավիճակում ենք, և այս պարագայում համախմբվածությունը առավել քան անհրաժեշտ է:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան (տեսանյութ) Ինչքա՞ն փող է աշխատել անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը, զենքի միջազգային այս սև շուկայում․ Սամվել Ֆարմանյան Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու Լոռիում ցույց է. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից (լուսանկարներ) 355 Նոր դեպք. Հայաստանում կորոնավիրոսով վարակվածները ընդհանուր թիվը հասել է 9282-ի Հրդեհ Վանաձորում. 7-ամյա երեխային այրվող բնակարանից դուրս են բերել հարեւանները, տան տիրոջը՝ փրկարարները (լուսանկարներ) Պուտինի մերժումը Նիկոլ Փաշինյանին. սապոգի հարվածը դուխով իշխանությանը Երկրում կոռուպցիա է տիրում ամենաբարձր մակարդակով․ գիտնականն ահազանգում է ու փաստեր ներկայացնում (video) ՌԴ առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ կարող են հասանելի լինել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին նմուշները Կորոնավիրուսով վարակվելու քանի դեպք է մինչ օրս արձանագրվել Գեղարքունիքի մարզում Պարետը նոր որոշում է կայացրել Մահացել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայրը Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է, որ ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է. ՊՆ խոսնակ Ավելանում են ծանր դեպքերի թիվը․ արդեն ընտանիքներով են դիմում պոլիկլինկա․ երբ են հոպիտալացվում վարակակիրները (Տեսանյութ) Սցենարը շատ դառն է ընթանում․ չենք կարողանում զրուցել մահացածների հարազատների հետ․ Հայկ Անտոնյան (Տեսանյութ) Առաջիկա մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ է լինելու հետևել այս խիստ կանոններին․ վարչապետ Որ դեպքում սեպտեմբերի 1-ին դպրոցները կվերաբացվեն․ պարզաբանում է նախարարը (Տեսանյութ) Ֆիզիկական անձանց հայտարարագրում․ Փաշինյանը մանրամասնում է (Տեսանյութ) Հաշված օրեր անց Արթուր Վանեցյանը կստանձնի արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդի դերը Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանի հուզիչ գրառումը Գրանցվել է 7 մահվան դեպք. Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը (տեսանյութ) Ինքնամեկուսացած գյուղը․ 3 մահ՝ մեկ ընտանիքում (Տեսանյութ)
Ամենաընթերցվածները