«Կյանքը մարդուն դարձնում է վազող մեխանիզմ, իսկ ինքնամեկուսացումը ներկայի վրա կենտրոնանալու լավ հնարավորություն է»

Վերջին օրերին մարդիկ անհանգիստ են, շատերն ապրում են տագնապը սրտում: Դա պայմանավորված է ստացվող տեղեկատվության բնույթով, առատությամբ, տանը ինքնամեկուսացած աշխատելոով կամ էլ ուղղակի շփումները սահմանափակելով: «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում կարևոր խորհուրդներ է տալիս, թե ինչպես կանխել տագնապը: Խաչատրյանը մարդկանց նախ առաջարկում է որոշակի ժամեր սահմանել տեղեկատվության ստացման համար:

«Լավ կլինի, եթե մարդիկ ինֆորմացվեն առավոտյան ժամերին, մեկ հավաստի աղբյուրից տեղեկություններ ստանան, իսկ դրանից հետո սահմանափակեն ինֆորմացիայի անընդհատ որոնումը: Բացի դա, ակնհայտ է, որ անընդհատ մեր խոսակցությունների ժամանակ արծարծում ենք հիվանդության թեման, մինչդեռ ընտանիքի անդամների, ընկերների ու բարեկամների հետ հեռախոսային և կապի այլ միջոցներով զրույցների ժամանակ մարդիկ պետք է իրենք իրենց արգելեն խոսել հիվանդության թեմայով, նույնը խնդրեն անել նաև իրենց զրուցակիցներին, քանի որ հակառակ դեպքում տեղի է ունենում հուզական վարակ, այսինքն` մեկը մյուսին փոխանցում է հուզական լարվածություն և տագնապ»,-ասում է Խաչատրյանը:

Հոգեբանն ընդգծում է՝ պետք է ընդունել տեղի ունեցածը: «Ակնհայտ է՝ մեր առօրյան կտրուկ փոխվել է, և պետք է մշակել նոր սովորույթներ, օրվա նոր ռեժիմ, որի մեջ պետք է կարևոր տեղ հատկացնել ֆիզիկական վարժանքներին, ընտանիքի անդամների հետ շփմանը, երեխաների հետ խաղերին:

Օրինակ՝ ընտանիքով ուրախ սյուժեներով ֆիլմեր դիտեք: Շատ կարևոր է գիտակցությունն ուղղել ուրախության, հանգստության, հաճույքի զգացումների վրա, փորձել գիտակցությունը և վարքը մոտիվացնել դրական հուզական զգացումներով, ներկան սահմանագծել և ներկայի իրերից, հարաբերություններից, գործողություններից սկսել դրական հույզեր ստանալ: Օգնության կարող են գալ անցյալի հաճելի հիշողությունները, ձեռքբերված փորձը, անգամ հումորային կադրերը»,-նշում է մեր զրուցակիցը:

Խաչատրյանը հիշեցնում է՝ տագնապն այնքան կարող է մեծացնել և ուռճացնել խնդիրը, որ այն հաղթահարելու ելքերը մարդուն անհնարին թվան: «Գալիս է մի պահ, երբ տագնապը սկսում է գերիշխել և խանգարել: Այս դեպքում պետք է գիտակցել, որ ամեն ինչ փոխվում է, ոչինչ հավերժ չէ այս աշխարհում: Փորձեք հիշել այն խնդիրները, որոնք արդեն հաղթահարել եք, համեմատեք դրանք:

Շատ կարևոր է աշխատել նաև բացասական կենտրոնացման հետ: Երբ կենտրոնանում եք հիվանդության կամ խնդրի վրա, տեսնում եք աշխարհը միայն բացասական պրիզմայով: Հիշենք՝ ցանկացած բացասական իրավիճակ պարտադիր ունի նաև իր հակառակ՝ լուսավոր կողմը, ուղղակի դա տեսնել է պետք:

Կարող ենք, օրինակ՝ ստեղծված իրավիճակի դրական մի քանի կողմ նշել. ձեռք ենք բերում ուժ և վճռականություն, մի շարք հիվանդագին կախվածություններից ենք ազատվում, մեր անձի որակների նոր ու թաքնված կողմեր ենք բացահայտում, արժեք և իմաստ ենք փնտրում և այլն:

Եվ ամենակարևորը՝ պետք է հիշել, որ այն, ինչից վախենում ենք ու չենք ընդունում, վախի միտքը սկսում է հետապնդել մեզ, վազում է մեր հետևից, դրա համար կարող ենք մտովի ընդունել մեր վախը, դեմառդեմ կանգնել դրան, մինչև վերջ ընդունել ստեղծված իրավիճակը, հասկանալ, որ սարսափելի ոչինչ գոյություն չունի»,-ասում է հոգեբանը:

Բացի տագնապները, այս օրերին մեծապես ճնշվում ենք նաև ինքնամեկուսացումից: Հոգեբանը նշում է՝ ինքնամեկուսացումը պետք է ընկալել ընդամենը որպես զգուշավորություն, որը բխում է մեր անհատական և քաղաքացիական պատասխանատվությունից, որով հոգ ենք տանում մեր և մեզ շրջապատողների առողջության մասին, սակայն ինքնամեկուսացումն էլ ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր:

Օրինակ՝ բացասական կողմերից է այն, որ մարդը մնում է միայնակ իր մտքերում և գործողություններում, բացի դա, այն կարող է ընկալվել փախուստ վտանգից, որը կարող է ուժեղացնել վախի և տագնապի զգացումները: «Մարդն ունի սովորույթային վարք, հարմարվել է ինչ-որ բաների, և հանկարծ փոխվում են այդ բոլոր սովորույթային գործողությունները, ինչը կարող է հանգեցնել նյարդային լարվածության, հուզական պոռթկումների, օրվա ընթացքում կարող են իր համար անծանոթ զայրույթի պոռթկումներ լինել և այլն:

Բացի դա, կարևորագույն հոգեկան պահանջ է մարդ-մարդ շփումը, հաղորդակցումը, որն այս պարագայում բացակայում է: Այս ամենին էլ ավելանում է այն, որ ինքնամեկուսացման պարագայում տեղի է ունենում հոգեբանական և ֆիզիկական ազատության սահմանափակում»,-նշում է Խաչատրյանը:

Ինքնամեկուսացումն, ըստ հոգեբանի, կարող է նաև դրական կողմեր ունենալ: Օրինակ՝ կարող է շատ լավ հանգստանալու առիթ լինել, կամ էլ մտածելու, նոր պլաններ կազմելու հարմար ժամանակ:

«Ինքնամեկուսացումն ընտանիքի անդամների հետ շփման, հատկապես երեխաների հետ համատեղ ժամանակ անցկացնելու հիանալի առիթ է: Կարելի է ավարտին հասցնել կիսատ թողած գործերը, կյանքում կարևորն ու անկարևորը տեսնելու և գնահատելու, վերափոխվելու, օգնելու, կարեկցելու, սիրելու, ջերմացնելու կարևորագույն որակների ձևավորման հնարավորություն»,-ասում է մեր զրուցակիցը:

Հոգեբանը հիշեցնում է՝ մեր օրերում գործունեությունը և ապագայի ծրագրերը մարդուն դարձնում են վազող մեխանիզմ, իսկ ինքնամեկուսացումը լավ հնարավորություն է կենտրոնանալ ներկայի վրա և հասկանալ, որ պետք է տեսնել, գնահատել, զգալ և ապրել ներկայով, ինչպես նաև սա առողջության և սեփական մարմնի մասին հոգ տանելու մշակույթը ձևավորելու հիանալի հնարավորություն է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ի՞նչու վարչապետը չի ինքնամեկուսանում և մասնակցում է Պարետատան նիստից հետո ճեպազրուցներին.մեկնաբանում է Զեյնալյանը (video) Եթե ոմանք մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները. Արայիկ Հարությունյան Կորոնավիրուսի քանի հաստատված դեպք կա Սյունիքի մարզում. Մարզպետը թվեր է ներկայացրել Գիտնականները կորոնավիրուսում մարդկային սպիտակուցի մի մասն են գտել Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել. Հակոբ Արշակյան Նոր որոշում կենսաթոշակների տրամադրման կարգի վերաբերյալ Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան 9 նոր ոլորտների 9171 աշխատողներ ևս կստանան աջակցություն. կառավարությունը ընդլայնեց հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակը (Տեսանյութ) Մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են. Հարուցվել է քրեական գործ. Մանրամասներ «Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում». Արսեն Թորոսյան Ինչ է կատարվել Նորքի ինֆեկցիոնում այս գիշեր (Տեսանյութ) Ինչ կապ ունեն Արգիշտի Քյարամյանն ու Գուրգեն Խաչատրյանը՝ ԱԱԾ պաշտոնյայի ազատման հետ (Տեսանյութ) Արայիկ Հարությունյանը լավ լուրեր է հայտնում Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը Երեկ մահացած զինվորը տան փոքրն էր. նա վթարի է ենթարկվել զորավարժությունից վերադառնալիս Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել 697 նոր դեպք և 14 առողջացած. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 11221-ի ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք. Փաշինյանը նոր տվյալներ ներկայացրեց «Փաստ». Հնարավոր են խիստ սահմանափակումներ ու ծայրահեղ միջոցներ Կենտրոնասիական ընդվզում Ռուսաստանի եւ Թուրքիայի դեմ. առաջին հարվածը Բաքվին Դուք 100 հոգով խնջույքի եք մասնակցում և շուկայում օրվա փող աշխատող ու «Հայփոստի» մոտ թոշակ ստացողների նկարներն ե՞ք հրապարակում․Հ․Սահակյան (video) Նիկոլ Փաշինյանը 2 միլիարդ դոլար թալանել է երկրից.Մարինա Խաչատրյան (video) Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում» «Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել». РИА Новости
Ամենաընթերցվածները