Ընդունելության անվճար տեղեր պետական ուսհաստատություններում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին նախագիծը:

ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացմամբ պայմանավորված`անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ավելացել են 600-ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով`1439-ով, համեմատած 2019/2020 ուստարվա համար կառավարության կողմից հատկացված տեղերի:

Ընդ որում, նշվում է, որ 2019/2020 ուստարում 2018/2019 ուսումնական տարվա համեմատ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը նվազել են 377-ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով`1413-ով: Տեղերը ավելացվել են հիմնականում տնտեսության գերակա ոլորտներ հանդիսացող և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով: Իդեպ, նախագծում նշված են բոլոր այդ մասնագիտությունները, և թե որ մասնագիտության դեպքում որքան անվճար տեղ է հատկացվել:

Նշվում է, որ որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսհաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի մինիմալ քանակի ապահովումը, ինչպես նաև Հայաստանում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր և անվճար (մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ) լինելու հանգամանքը:

Հաշվի առնելով սա և այն հանգամանքը, որ մարզերում ապրում են սոցիալապես ավելի անապահով խավի ներկայացուցիչներ` առաջնայինն անվճար ուսուցման տեղերը հատկացվելու են մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, և ներկայումս մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 97 տոկոսն ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանաված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ են ընդունվում մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2020/2021 ուստարվա համար նախատեսվել է 316 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսհաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա: Յուրաքանչյուր ուսումնական տարի թիվը փոփոխվում է, և խնդիրներ չառաջանալու պայմանով նախարարությունը որոշակի ավելի տեղ է նախատեսում` նախորդ տարվա համեմատ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ի՞նչու վարչապետը չի ինքնամեկուսանում և մասնակցում է Պարետատան նիստից հետո ճեպազրուցներին.մեկնաբանում է Զեյնալյանը (video) Եթե ոմանք մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները. Արայիկ Հարությունյան Կորոնավիրուսի քանի հաստատված դեպք կա Սյունիքի մարզում. Մարզպետը թվեր է ներկայացրել Գիտնականները կորոնավիրուսում մարդկային սպիտակուցի մի մասն են գտել Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել. Հակոբ Արշակյան Նոր որոշում կենսաթոշակների տրամադրման կարգի վերաբերյալ Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան 9 նոր ոլորտների 9171 աշխատողներ ևս կստանան աջակցություն. կառավարությունը ընդլայնեց հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակը (Տեսանյութ) Մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են. Հարուցվել է քրեական գործ. Մանրամասներ «Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում». Արսեն Թորոսյան Ինչ է կատարվել Նորքի ինֆեկցիոնում այս գիշեր (Տեսանյութ) Ինչ կապ ունեն Արգիշտի Քյարամյանն ու Գուրգեն Խաչատրյանը՝ ԱԱԾ պաշտոնյայի ազատման հետ (Տեսանյութ) Արայիկ Հարությունյանը լավ լուրեր է հայտնում Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը Երեկ մահացած զինվորը տան փոքրն էր. նա վթարի է ենթարկվել զորավարժությունից վերադառնալիս Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել 697 նոր դեպք և 14 առողջացած. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 11221-ի ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք. Փաշինյանը նոր տվյալներ ներկայացրեց «Փաստ». Հնարավոր են խիստ սահմանափակումներ ու ծայրահեղ միջոցներ Կենտրոնասիական ընդվզում Ռուսաստանի եւ Թուրքիայի դեմ. առաջին հարվածը Բաքվին Դուք 100 հոգով խնջույքի եք մասնակցում և շուկայում օրվա փող աշխատող ու «Հայփոստի» մոտ թոշակ ստացողների նկարներն ե՞ք հրապարակում․Հ․Սահակյան (video) Նիկոլ Փաշինյանը 2 միլիարդ դոլար թալանել է երկրից.Մարինա Խաչատրյան (video) Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում» «Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել». РИА Новости
Ամենաընթերցվածները