Տարեկան կրթաթոշակ՝ հայ տաղանդավոր երեխաներին

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, որը միտված է մշակույթի և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչների բացահայտմանն ու հեռանկարային աջակցմանը, սահմանում է տարեկան անվանական կրթաթոշակ 10-16 տարեկան երիտասարդ երաժիշտների համար։ Կրթաթոշակը սահմանվում է հետևյալ մասնագիտությունների համար՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածայիններ, դաշնամուր, տավիղ։

Ընտրության ընթացքում միջազգային ժյուրիի կողմից դիտարկվելու են ՀՀ բոլոր մարզերից և Երևանից պատանի երաժիշտների հայտերը, որոնցից կընտրվեն տասը լավագույնները։

Կրթաթոշակառուներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Տարին մեկ անգամ հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթաթոշակառուները կմեկնեն արտասահման՝ մասնակցելու աշխարհահռչակ արտիստների ու անվանի դասախոսների վարպետության դասերին, ինչպես նաև հնարավորություն կունենան տարվա ընթացքում մասնակցել նրանց առցանց վարպետության դասերին։ Վերջինից զատ յուրաքանչյուր կրթաթոշակառուի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի կողմից հնարավորություն կընձեռվի անվճար ներկա գտնվել նվագախմբի հայաստանյան բոլոր համերգներին ու փորձերին, ինչպես նաև նվագախմբի հյուրընկալած արտիստների ու երաժիշտների հայաստանյան վարպետության դասերին։

«Այն առաքելությունը, որ որդեգրել է Հիմնադրամը, և այս կրթաթոշակի նախագիծը տալիս են երիտասարդ տաղանդների առաջխաղացման մեծ հնարավորություն և կխրախուսեն իրենց, անկասկած: Անհատական մոտեցումը յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ թույլ կտա առավել արդյունավետ նպաստել նրանց զարգացմանը՝ որպես երաժշտի։ Երիտասարդների համար պետք է ստեղծել պայմաններ կատարելագործվելու համար, և Հիմնադրամը տալիս է նրանց այդ հնարավորությունը: Իրենց մնում է ձգտումը և աշխատասիրությունը, իսկ մենք կբացենք իրենց առջև համաշխարհային երաժշտարվեստի դռները», - նշեց կրթաթոշակի երաժշտական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Կրթաթոշակին դիմելու պահանջներին և պայմաններին կարող եք ծանոթանալ հիմնադրամի www.m4f.foundation կայքէջում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս. թ. մայիսի 22-ն է։

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Խուճապի չմատնվել․ Արցախից տեղեկացնում են Պուտինն ամբողջովին մերկ մտնում է սառցե ջրի մեջ. ՌԴ նախագահն ապշեցրեց ողջ աշխարհին (տեսանյութ) ՀՐԱՏԱՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ. Ինչպես է դարանակալվում ու պայթեցվում թշնամու զավթիչների շարասյունը «Ես Աստվածուհի Եմ և Դա Չի Քննարկվում». Եվա Ռիվասն Անճանաչելի Է Դարձել ՏԵՍԱՆՅՈՒԹ։Ադրբեջանցի զինվորի քանոնով կատարումը․․․ Սեմյոն Պեգովի տելեգրամյան «wargonzo» ալիքն հրատապ տեղեկացնում է Զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին Դավաճանություն օրը ցերեկով. կինը չէր էլ պատկերացնում, որ տանը թաքնված տեսախցիկ է տեղադրված. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ադրբեջանցի կնոջ մարտահրավերը հայ տղամարդկանց․․․ ՏԵՍԱՆՅՈՒԹ։Զինվորի վերջին հուզիչ կատարում․․․իմ վերջին խոսքը հшսցրեք մшյրիկիu․․․մnրս չшսեք nր զnհվել եմ, խшբեք шuեք․․․․ Նոր զարգացումներ՝ Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործում «Փաստ». Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է Ո՞րն է տղամարդկանց համար իդեալական կինը Լեզգիները անում են իրենց քայլը. Ադրբեջանի գլխին սև ամպեր են կուտակվել ՍԵՆՍԱՑԻԱ. Սերժ Սարգսյանի և օրենքով գողերի մասնակցությամբ սենսացիոն տեսանյութ է հայտնվել համացանցում Աստղագուշակ․ հունվարի 20 Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդե՞լ են. լուրերի հետքերով ԱԺ պատգամավորը վթարի է ենթարկվել (ֆոտո) Ազերիները Վահագն Հովակիմյանին թաղել են որպես հերոսի Ցավալի լուր. 20 ամյա հղին մահացել է Նիկոլ Փաշինյանը հեռանալու է․ Ալեքսեյ Մարտինով Անհետ կորած զինվորի դիակը 100օր անց հայտնաբերվել է Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին․ Իվետա Տոնոյան
Ամենաընթերցվածները