«Հրապարակ». Մարուքյան-Փաշինյան հանդիպման ավարտը թեժ է եղել

«Հրապարակ» թերթը գրում է.

Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Էդմոնն ասել է` ո՛չ նախկիններն են լինելու իշխանության, ո՛չ էլ դուք, մենք ենք լինելու․ հարցրինք ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին։ «Այո, եղել է»: Բա Նիկոլն ի՞նչ է ասել դրանից հետո։ «Ոչինչ չի ասել, դուռը բացել, դուրս է եկել, իսկ թե ինչ դեմքով է նա դուրս եկել, կադրերը կան, կարող եք նայել»: Դուք հիմա փաստացի բոյկոտում եք, չեք մասնակցում ԱԺ նիստերին։ 

«Այո, որովհետեւ մեր ֆիզիկական անվտանգության հարցը դեռ չի լուծվել»: Վախենում եք էլի՞ ծեծեն։ «Չենք վախենում, բայց կարծում ենք` այլեւս չենք կարող խուսափել նման միջադեպերից, ատելության չափաբաժինը շատ մեծ է, այսինքն` ամեն անգամ, երբ մենք մոտենանք ամբիոնին, կարող է նման միջադեպ լինել»:

Ձեր պահանջը ո՞րն է` անվտանգության աշխատակիցնե՞ր դնեն ամբիոնի մոտ։ «Ոչ` քաղաքական գնահատական տան կատարվածին, մեղավորներին պատժեն։ Հասկանալի է, չէ՞, որ նախկին համատեղ աշխատանքն այլեւս չի կարող լինել»: Ե՛լքը։ 

«Չկա՛»: Եթե չեք գնում նիստերի, պառլամենտում ոչ մի հետեւանք չի լինում. նման մի նախադեպ 2003-ին ունեցել ենք։ «Եթե դիտարկում եք նախագծեր ընդունելու կամ չընդունելու խնդիրը, ապա, այո, իրենք ունեն մեծամասնություն, խելքներին ինչ փչի, կարող են բերել ընդունել, բայց անգամ չգնալու դեպքում մենք լուրջ վերահսկողություն ենք իրականացնելու գործընթացների վրա»: 

Մտածում եք, որ գնաք, կասեն` «թքածը լիզեցի՞ն», կարող եք գնալ ու ստուգել` կծեծե՞ն էլի, թե՞ ոչ. վախենո՞ւմ եք։ «Մենք ոչ մի բանից չենք վախենում, մենք արդեն ասել ենք, որ ամեն ինչի պատրաստ ենք»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Նոր որոշում կենսաթոշակների տրամադրման կարգի վերաբերյալ Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան 9 նոր ոլորտների 9171 աշխատողներ ևս կստանան աջակցություն. կառավարությունը ընդլայնեց հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակը (Տեսանյութ) Մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են. Հարուցվել է քրեական գործ. Մանրամասներ «Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում». Արսեն Թորոսյան Ինչ է կատարվել Նորքի ինֆեկցիոնում այս գիշեր (Տեսանյութ) Ինչ կապ ունեն Արգիշտի Քյարամյանն ու Գուրգեն Խաչատրյանը՝ ԱԱԾ պաշտոնյայի ազատման հետ (Տեսանյութ) Արայիկ Հարությունյանը լավ լուրեր է հայտնում Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը Երեկ մահացած զինվորը տան փոքրն էր. նա վթարի է ենթարկվել զորավարժությունից վերադառնալիս Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել 697 նոր դեպք և 14 առողջացած. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 11221-ի ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք. Փաշինյանը նոր տվյալներ ներկայացրեց «Փաստ». Հնարավոր են խիստ սահմանափակումներ ու ծայրահեղ միջոցներ Կենտրոնասիական ընդվզում Ռուսաստանի եւ Թուրքիայի դեմ. առաջին հարվածը Բաքվին Դուք 100 հոգով խնջույքի եք մասնակցում և շուկայում օրվա փող աշխատող ու «Հայփոստի» մոտ թոշակ ստացողների նկարներն ե՞ք հրապարակում․Հ․Սահակյան (video) Նիկոլ Փաշինյանը 2 միլիարդ դոլար թալանել է երկրից.Մարինա Խաչատրյան (video) Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում» «Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել». РИА Новости Այս ճանապարհով մենք որևէ տեղ չենք հասնի, կատաստրոֆիկ վիճակ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը Ինչ է իրենից ներկայացնում Կավասակի հիվանդությունը և ինչ սիմպտոմներ ունի Վիճակս գնալով վատանում է, հիվանդանոց չեն տանում, բուժքույր չի գալիս, որ սիստեմաներ միացնի. COVID 19-ով վարակված քաղաքացին ահազանգում է Ինչպես են տղան ու աղջիկն այրում 4 աղբամանները (Տեսանյութ)
Ամենաընթերցվածները