«Իրատես». Ո՞ւմ վրա է մուն­նաթ գա­լիս երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը, ե­թե վի­րու­սին «շան տեղ չդ­նող» թիվ մեկ մարդն ինքն էր ի սկզ­բա­նե

«Իրատես» թերթը գրում է. «Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը «հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ» քա­ղա­քա­ցի­նե­րի հետ ար­դեն հա­թա­թա­յի լեզ­վով է խո­սում՝ ե­թե շա­րու­նա­կեք սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն չկ­րել ու ա­ռանց դի­մա­կի դուրս գալ տնից, ա­պա պա­տաս­խա­նատ­վու­թյան եք են­թարկ­վե­լու:

«Փակ տա­րածք­նե­րում ա­ռանց դի­մա­կի որևէ մե­կին չի թույ­լատր­վում մտ­նել: Ավ­տո­բուս­նե­րում, հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տում ա­ռանց դի­մա­կի պետք չէ մտ­նել, և մենք կի­րա­ռե­լու ենք լուրջ մի­ջոց­ներ, տու­գա­նե­լու ենք և գան­ձե­լու ենք տու­գանք­նե­րը, ո­րով­հետև սա ար­դեն ազ­գա­յին անվ­տան­գու­թյան և կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լու հարց է։

Տու­գան­վե­լու են բո­լորն անխ­տիր, և գանձ­վե­լու են գու­մար­նե­րը: Չա­սեք, թե սո­ցիա­լա­պես վատ վի­ճա­կում ենք: Ե­թե վատ վի­ճա­կում եք, պա­հեք կա­նոն­նե­րը»,- ա­սում է հրա­պա­րա­կից ժո­ղովր­դին ծա­ռա­յե­լու ու նրա­նից եր­բեք չկտր­վե­լու եր­դում տված վար­չա­պե­տը: Ան­քն­նար­կե­լի ու ան­վի­ճար­կե­լի է՝ սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն ու բարձր գի­տակ­ցում ու­նե­ցող քա­ղա­քա­ցին ա­մուր ու զար­գա­ցած պե­տու­թյան թիվ մեկ գրա­վա­կանն է: Բայց մենք ո՛չ զար­գա­ցած պե­տու­թյուն ենք, ո՛չ էլ գի­տա­կից քա­ղա­քա­ցի­նե­րով ենք փայ­լում, ցա­վոք: Ո՞Ւմ վրա է մուն­նաթ գա­լիս երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը, ե­թե վի­րու­սին ան­լուրջ վե­րա­բեր­վող ու «շան տեղ չդ­նող» թիվ մեկ մարդն ինքն էր ի սկզ­բա­նե:

Սյու­նի­քում հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ ե՞ս էի ա­սում, թե «պին­ցե­տով հատ-հատ կհա­նենք ու տնա­կան ա­րա­ղով դի­զին­ֆեկ­ցիա կա­նենք»: Սո­ցիա­լա­կան ան­պա­տաս­խա­նա­տու վա­ր­քագի­ծը մարդ­կանց վզին փա­թա­թե­լուց ա­ռաջ հի­շեք՝ իսկ ի՞նչ եք մա­տու­ցել հա­սա­րա­կու­թյա­նը, որ հի­մա էլ դժ­գո­հում եք:

Քա­ղա­քա­ցի­նե­րը տես­նում են Ազ­գա­յին ժո­ղո­վի նիս­տերն ու ի­րենք ի­րենց հարց տա­լիս՝ ե­թե փակ տա­րած­քում այդ­քան պատ­գա­մա­վոր ի­րար գլ­խի է հա­վաք­վում, ինքն ին­չու՞ պետք է դի­մակ կրի: Պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն օ­րերս ինձ նկա­տո­ղու­թյուն ա­րեց՝ ին­չու՞ դի­մակ չես դնում: «Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հոր­դո­րին եմ հետևում: Նա է, չէ՞, ա­սել, որ դի­մակ դնել-չդ­նե­լը կապ չու­նի: Դրանք ծա­կոտ­կեն են, ու բա­ցիլ­ներն ան­գամ կա­րող են թա­փան­ցել: Ա­սում էր նաև, թե ա­ռանձ­նա­պես վտան­գա­վոր վի­րուս չէ»,- պա­տաս­խա­նե­ցի: Իմ­քայ­լա­կա­նը զար­մա­ցած հա­յաց­քով ար­ձա­գան­քեց. «Ե­թե նա­խա­րա­րի բո­լոր ա­սած­նե­րին հետևեի՜նք»...

Հու­սով ենք՝ հա­մա­վա­րա­կը դաս կլի­նի ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հա­մար և այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ կա­նեն այ­սու­հետ, ո­րոնց տա­կից կկա­րո­ղա­նան դուրս գալ, ոչ թե ամ­նե­զիա­յով տա­ռա­պո­ղի պես կկմկ­ման, թե չեն հի­շում, որ նման բան են ա­սել։ Այս հա­մա­տեքս­տում ինձ ի­րա­վունք եմ վե­րա­պա­հում մեկ ան­գամ ևս հե­տաքր­քր­վե­լու` վեր­ջա­պես ի­մա­ցա՞ք ում շունն է կո­րո­նա­վի­րու­սը»:

Մանրամասները «Իրատես» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ի՞նչու վարչապետը չի ինքնամեկուսանում և մասնակցում է Պարետատան նիստից հետո ճեպազրուցներին.մեկնաբանում է Զեյնալյանը (video) Եթե ոմանք մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները. Արայիկ Հարությունյան Կորոնավիրուսի քանի հաստատված դեպք կա Սյունիքի մարզում. Մարզպետը թվեր է ներկայացրել Գիտնականները կորոնավիրուսում մարդկային սպիտակուցի մի մասն են գտել Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել. Հակոբ Արշակյան Նոր որոշում կենսաթոշակների տրամադրման կարգի վերաբերյալ Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան 9 նոր ոլորտների 9171 աշխատողներ ևս կստանան աջակցություն. կառավարությունը ընդլայնեց հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակը (Տեսանյութ) Մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են. Հարուցվել է քրեական գործ. Մանրամասներ «Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում». Արսեն Թորոսյան Ինչ է կատարվել Նորքի ինֆեկցիոնում այս գիշեր (Տեսանյութ) Ինչ կապ ունեն Արգիշտի Քյարամյանն ու Գուրգեն Խաչատրյանը՝ ԱԱԾ պաշտոնյայի ազատման հետ (Տեսանյութ) Արայիկ Հարությունյանը լավ լուրեր է հայտնում Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը Երեկ մահացած զինվորը տան փոքրն էր. նա վթարի է ենթարկվել զորավարժությունից վերադառնալիս Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել 697 նոր դեպք և 14 առողջացած. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 11221-ի ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք. Փաշինյանը նոր տվյալներ ներկայացրեց «Փաստ». Հնարավոր են խիստ սահմանափակումներ ու ծայրահեղ միջոցներ Կենտրոնասիական ընդվզում Ռուսաստանի եւ Թուրքիայի դեմ. առաջին հարվածը Բաքվին Դուք 100 հոգով խնջույքի եք մասնակցում և շուկայում օրվա փող աշխատող ու «Հայփոստի» մոտ թոշակ ստացողների նկարներն ե՞ք հրապարակում․Հ․Սահակյան (video) Նիկոլ Փաշինյանը 2 միլիարդ դոլար թալանել է երկրից.Մարինա Խաչատրյան (video) Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում» «Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել». РИА Новости
Ամենաընթերցվածները