«Ժողովուրդ». Դատական համակարգում խառնվել են իրար. ինչ է սպասվում առաջիկայում (Տեսանյութ)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում: Հիշեցնենք, որ վարչապետն այդ մասին հայտարարեց մայիսի 16-ին տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ: «Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելն է եւ դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետեւ այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը եւ դատական համակարգը կտրել է իրարից, եւ այդտեղ պրոբլեմներ են առաջանում», – ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնի է, սա ենթադրում է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միացում, որն էլ խառնաշփոթ է առաջացրել համակարգում: Գործող դատավորները չեն պատկերացնում՝ ինչ է լինելու այս երկու կառույցների միացումից հետո, եւ ինչ է լինելու աշխատակիցների ճակատագիրը: Սակայն դատական համակարգում ներքին քննարկում է եղել, դատավորները կարծիք են հայտնել, որ եթե ՍԴ-ի հարցը լուծվի, գործը չի հասնի նոր կառույց ստեղծելուն, հետեւաբար նաեւ Վճռաբեկ դատարանի լուծարմանը։ Սակայն միեւնույն ժամանակ Արդարադատության նախարարությունից նրանց հիշեցրել են, որ, անկախ արդյունքից, պետք է ստեղծվի Վճռաբեկ դատարանի վարչական պալատ: Դրա ստեղծումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ: Դատավորներն էլ այժմ շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վճռաբեկ դատարանի ակտիվությունը կավելանա, եթե այն ունենա գործն ըստ էության քննող եւ լուծող մասնագիտացված համապատասխան պալատ։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
ՀԿ նախագահ. մսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են Կանգնած ուղևորներին իջեցնում են երթուղային տրանսպորտից Սյունիքում մեկնարկում է 3 խոշոր բնակավայրերի գազիֆիկացումը. 500 տնտեսություն գազ կունենա Թուրքիան գաղտնի համաձայնագիր է ստորագրել օտարերկրյա պետություններից դիսիդենտների առեւանգման վերաբերյալ «Հանրակրթության չափորոշիչներում խնդրահարույց եւ ռիսկային ձեւակերպումներ կան». ՀՅԴ ՀԵՄ-ի հայտարարությունը Էներգիայի միջազգային գործակալությունը բարձրացնում է 2020 թվականի նավթի պահանջարկի կանխատեսումը ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակերտները տարրական, հիմնական ու ավագ դպրոցներում Իրանը երբեք չի մոռանա եւ չի ների գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի Դպրոցի տնօրենը դատի է տվել Արայիկ Հարությունյանին Հուլիսի 6-ի մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում Փաշինյանի ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով Չկա լավ ապագա, եթե լավ չգիտենք ու լավ չենք գնահատում մեր անցյալն ու ներկան. Միհրան Հակոբյան Ի՞նչ է նախատեսում Հանրակրթության պետական չափորոշիչը. ԿԳՄՍ փոխնախարարը 500 ուսուցչի ներկայացրել է հիմնական սկզբունքները Արցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել. Արմեն Աշոտյան «Հայրենիք» կուսակցության քայլերը, միանշանակ, կլինեն բավականին հստակ և ամուր Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից
Ամենաընթերցվածները