Սահմանադրական դատարանի թնջուկը․ օրենքում պետք է կրկին փոփոխություն անեն

Սահմանադրական դատարանի շուրջ նոր զարգացումներ են սպասվում։ Մասնավորապես, տեղեկացանք, որ երկուշաբթի կամ երեքշաբթի փոփոխություններ են արվելու Սահմանադրական դատարանի մասին օրենքում, որպեսզի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորություններն ավարտված համարվեն։

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել էր Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին։ Քանի որ սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, մինչ ՍԴ նախագահի նոր ընտրությունը, բարձր դատարանի նախագահի պարտականությունները ստանձնում է դատարանի կազմից տարիքով ավագը, որը այս դեպքում հենց Աշոտ Խաչատրյանն է։

Սակայն չնայած դրանք ուժի մեջ են մտել, սակայն Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պնդել, թե իրենք պաշտոնավարում են, իսկ ՍԴ նախագահն էլ Հրայր Թովմասյանն է։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի հաղորդագրության համաձայն, միայն սահմանադրական փոփոխություններով հնարավոր չէ պաշտոնանկ անել Հրայր Թովմասյանին ու դադարեցնել 3 դատավորների լիազորությունները, եւ պետք է փոփոխություններ արվեն նաեւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում։

Եվ ահա, մեր տեղեկություններով, այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան փոփոխություններն ամենասեղմ ժամկետներում կկատարվեն, որպեսզի հնարավոր լինի փոփոխությունները մինչեւ վերջ ավարտին հասցվեն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այժմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները լծված են Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործին ,եւ պետք է մի քանի դրույթներ փոխվեն։ Ընդ որում, մեր տեղեկություններով, նրանց առջև ժամկետ է դրվել, ամենաուշը երեքշաբթի օրը պետք է աշխատանքներն ավարտին հասցնել, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի, քննարկվի փոփոխությունները։

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանին՝ հասկանալու համար, թե ինչ հարցեր են քննարկվել այսօր հանդիպման ժամանակ։ «Քննարկվել են համագործակցության հետագա քայլերը», – նշեց նա։

Դիտարկմանը՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության մասին խոստում եղել է Միրզոյանի կողմից, Կոստանյանը նկատեց․ «Այլ մանրամասներ չունեմ, որպեսզի փոխանցեմ։ Հետագա քայլերը մյուս շաբաթ առավել առարկայական կլինեն արդեն»։

Ստացվում է՝ Սահմանադրական դատարանը մեկ բան է ասում, Ազգային ժողովը մեկ այլ, եւ իրավիճակն այդպես էլ չի հանգուցալուծվում։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Բելառուսի հանրապետության Անկախության օրվա առթիվ Ցուցանիշով հետ ենք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի Նավթի գներն աճել են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան «Փաստ». Իշխանությունները զարմացել են ու անակնկալի եկել Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք. ՀՀ ոստիկանություն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա․ Հրանտ Թոխատյան Պարետատան որոշմամբ ... «Հրապարակ». Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ» Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին «Իմ քայլում» շատերը շոկի մեջ են հայտնվում, երբ Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում․ «Իրատես» Գազ չի լինելու Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ «Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Գ.Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ Գագիկ Ծառուկյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 320 է, մահվան դեպքերինը՝ 625 «Իրավունք». Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում «Հրապարակ». ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞ «Հրապարակ». Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու
Ամենաընթերցվածները