Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 29.06.2020

 


Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 25127-ի: Անցած մեկ օրում գրանցվել է 482 նոր դեպք: Մահացել է եւս 11 մարդ, որոնցից 4-ը՝ այլ հիվանդություններից: Մահացածների ընդհանուր թիվը 433 է, COVID-19-ով վարակված, սակայն այլ հիվանդությունից մահացածների թիվն էլ հասել է 143-ի: Ծայրահեղ ծանր վիճակում է 123, ծանր վիճակում՝ 529 հիվանդ:

Կառավարության ղեկավարը դարձյալ դժգոհել է հասարակությունից վարակի դեմ կանոնները չպահպանելու համար: Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել. «Եվ այսպես՝ ամբողջ Հայաստանում: Գծանշումը կա, կանոնները կան, կանոնների պահպանումը չկա: Էստեղ է ամբողջ պրոբլեմը»:

Երեկոյան էլ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում վերահաստատելով առավոտվա միտքը, Փաշինյանն ասել է, թե սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության, մեր բազմաթիվ հայրենակիցներ, ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսեւորում: Մեր կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին առողջապահության նախարարը կոչ էր արել չայցելել ռեստորաններ, սրճարաններ, փաստացի անհամաձայնություն հայտնելով Արսեն Թորոսյանին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 124 քննիչներ հանված են իրենց գործերից եւ կցված են միայն Գագիկ Ծառուկյանի գործին: Պատգամավորն ասել է նաեւ, որ իրեն էլ են ոստիկանները հետեւում. «Նախորդ օրը խանութից կանացի պարագա էի առնում, ուզում էի շուռ գայի ասեի՝ լա՞վն ա, հավանո՞ւմ եք: Անլրջացրել են այդ աստիճանի», ասել է նա, ավելացնելով, որ ԱԱԾ-ն էլ, պատկերավոր խոսքով, իր տանն է բնակվում:

Երեւանում Եվրամիության պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ շատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը: Երիտասարդ հանրապետականները նամակ են հանձնել ԵՄ պատվիրակությանը, որում, իրենց խոսքով, ներկայացրել են Հայաստանյան գործընթացների հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական բնույթը: Իսկ անակնկալը ՀՀԿ-ականները պահպանել են իշխանությունների համար: Նամակի կրկնօրինակներից հանձնվել նաեւ 20-ից ավելի դիվանագիտական մյուս առաքելությունների:

Մենք ունենք սահմանադրության բռնաբար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը` խոսելով Սահմանադրական դատարանում տեղի ոնեցող փոփոխությունների մասին: «Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամն է Սահմանադրությունն ուղղակի բռնաբարում է, բայց քանի որ իր տեսակով համաձայն չի լինելու միայնակ դատվելուն, նա իր համար հանցակիցներ է գտնում»,- ասել է նա: Ըստ Շիրինյանի՝ երկրորդ նախագահն իր անձնական ազատությունը ստորադասեց պետական շահին, երբ հրաժարվեց Սահմանադրական դատարան 1 տարի առաջ ներկայացրած դիմումից: Ինչ վերաբերում է Բարձր ատյան դիմելուց առայժմ ձեռնպահ մնացած «Լուսավոր Հայաստանին», ապա, Սայաթ Շիրինյանի բառերով, Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի անդրավարտիքի գրպանի ընդդիմությունն է:

Շիրինյանի խոսքերը վրդովել են Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանին: Նա Ֆեյսբուքում գրել է, որ այդ հայտարարությունների համար, մեջբերում եմ՝ նրա պագոնների աստղերը պետք է պոկվեն և կախվեն երկու ականջներին և ճակատին՝ որպես վկայությունն այն բանի, որ ոչ տղամարդուն, ոչ էլ պաշտոնաթող սպային այդ արտահայտությունները պատիվ չեն բերում, մեջբերման ավարտը։

Իսկ Էդմոն Մարուքյանը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով վերականգնելու համար «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Բանն այն է, որ ընտրություններում ԼՀԿ-ն ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է Արման Բաբաջանյանը, որը ներկայանում է անկախ պատգամավոր, կողմ է քվեարկում իշխող խմբակցության ու կառավարության նախագծերին։ :

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը չի հերքել շուտով Պետական վերահսկողության ծառայության պետ նշանակվելու մասին լուրերը, թեեւ չի էլ հաստատել: Եթե որեւէ որոշում կայացվի, ես դրա մասին տեղյակ կպահեմ, ասել է նա: Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Սանասարյանի լիազորությունները սառեցվել են:

Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ եւ բնապահպան 39-ամյա Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ: Նա ստացել է ընտրողների 42.5%-ի քվեն: Նա գլխավորում է ֆրանսիական «Էկոլոգիա՝ կանաչների կուսակցության» ցուցակը։ Ֆրանսիայի տեղական մարմինների ընտրություններում անակնկալը Մարին Լը Պենի գլխավորած Ազգային ճակատ կուսակցության հաղթարշավն էր: Ազգայնական գործչի կուսակիցները հաղթել եւ 5 քաղաքում ստանձնել են քաղաքապետի պաշտոնը:

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել: «Հինգ ամսվա ընդմիջումից հետո մայրիկիս եմ հանդիպել»,-գրել է նա:

ԱՄՆ դոլարի փոխարժեք նախորդ օրվա համեմատ աճել է 0.50 դամով ու հասել 482.44 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.16 դրամով ու հասել 543.85 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.03 դրամով ու կազմել 594.95 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով ու կազմել 6.89 դրամ:

Հունիսի 30-ին ցերեկային ժամերին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Տեղ-տեղ կա կարկուտի հավանականություն: Երեւանում կլինի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +31 +33:

 

Առավել մանրամասն` այստեղ։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Բելառուսի հանրապետության Անկախության օրվա առթիվ Ցուցանիշով հետ ենք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի Նավթի գներն աճել են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան «Փաստ». Իշխանությունները զարմացել են ու անակնկալի եկել Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք. ՀՀ ոստիկանություն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա․ Հրանտ Թոխատյան Պարետատան որոշմամբ ... «Հրապարակ». Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ» Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին «Իմ քայլում» շատերը շոկի մեջ են հայտնվում, երբ Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում․ «Իրատես» Գազ չի լինելու Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ «Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Գ.Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ Գագիկ Ծառուկյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 320 է, մահվան դեպքերինը՝ 625 «Իրավունք». Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում «Հրապարակ». ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞ «Հրապարակ». Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու
Ամենաընթերցվածները