Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հայտնել էր, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։

ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը հանրապետության նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Երրորդ կետով էլ ամրագրված է․ «Եթե հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը»։

Ստացվում է՝ Արմեն Սարգսյանն այս վիճելի օրենքի ստորագրման քաղաքական պատասխանատվությունը թողել է Արարատ Միրզոյանի վրա։ Այսինքն, եթե 21-օրյա ժամկետում նախագահը չի ստորագրում, ինչի մասին արդեն հայտնել է ԱԺ նախագահին, եւ չի էլ ուղարկում ՍԴ, դրանից հետո 5-օրյա ժամկետում ԱԺ նախագահն ինքն է ստորագրում եւ հրապարակում օրենքը, ինչի մասին երեկ ասել էր, որ «հաճույքով» է կատարելու։

Բայց պակաս կարեւոր չէ նախագահ Արմեն Սարգսյանի առաքելությունը, որն ուղղակի քաշվել է մի կողմ եւ թողել, որ Սահմանադրության հետ իշխանությունն ինչ ուզի, անի։ Երեկ մենք նախագահականից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է չստորագրելուց բացի Արմեն Սարգսյանը որոշի, ամեն դեպքում, դիմել Սահմանադրական դատարան։ Նախագահականից, սակայն, ոչինչ չասող հերթապահ մի պատասխան տվեցին․ «Ի պատասխան Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումների փաթեթը հանրապետության նախագահի կողմից չստորագրելու վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չունենք»։

Մենք տեղեկացանք, սակայն, որ Արմեն Սարգսյանը մտադիր չէ Սահմանադրական դատարան դիմել եւ հարցն ինքնահոսի կթողնի՝ 21 օրը լրանալուց հետո ԱԺ նախագահը կստորագրի եւ կհրապարակի օրենքը։ Ինքն ամբողջությամբ ձեռքերը լվանում է ՍԴ-ի շուրջ ծավալվող եւ շատերի կողմից հակասահմանադրական որակվող ռիսկային գործընթացից։ Այս հարցում Արմեն Սարգսյանը մի կողմից զգուշավորություն է ցուցաբերում եւ ամեն ինչ անում, որ չարժանանա Նիկոլ Փաշինյանի զայրույթին, մյուս կողմից հեռատեսություն է ցուցաբերում՝ ապագայում ապահովագրելով իրեն պատասխանատվության առջեւ կանգնելուց։

Թեպետ նա կարող էր պասիվ դիտորդի դեր ստանձնելու փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկել եւ դեռ սկզբից այս խորհրդարանի ընդունած վիճելի օրենքներն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրանց սահմանադրականությունը ստուգելու։ Բայց Արմեն Սարգսյանը դա չարեց՝ թույլ տալով, որ իր գործողությունները տարբեր իրավաբանների կողմից որակվեն որպես «հանցավոր անգործություն» եւ սահմանադրական հեղաշրջմանը չխոչընդոտելով՝ դրանով իսկ անօրինական գործընթացին նպաստելու ակնհայտ գործողություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտարի մասին Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչպես են Ռուսաստանում վարվում հայկական պետհամարանիշերով մեքենաների /տեսանյութ/ Սերժ Սարգսյանն ասել է Ապրիլյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը /տեսանյութ/ Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են.Արթուր Ղազինյան Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լիբանանի բնակիչը տեսագրել է, թե ինչպես է Բեյրութի պայթյունի պահին լույս աշխարհ գալիս իր երեխան /տեսանյութ/ Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանի անկեղծ գրառումը ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Մարտական ընկերներով այցի գնացինք մեր հրամանատարի շիրիմին. Արայիկ Հարությունյան Ինչպիսի տեսք ունի Բեյրութի հայկական թաղամասը պայթյունից հետո /լուսանկար/ Սերժ Սարգսյանի պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է. Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Նիկոլ Փաշինյան Նոր դատավոր է նշանակավել Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց ՀՔԾ-ն հաստատում է. Ռոբերտ Նազարյանը ձերբակալված է Ռուսական ՄիԳ-29-ն ամերիկյան MIM-23 Hawk զենիթահրթիռային համակարգ է ոչնչացրել
Ամենաընթերցվածները