Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրել էր, որ ՀՊՏՀ-ում մագիստրատուրա ընդունված ուսանողները հուլիսի 7-ին նամակ են ստացել համալսարանից, ըստ որի անհրաժեշտ է մինչև հուլիսի 10-ը վճարել վարձի մեկ ամսվա գումարը, որպեսզի կարողանան հրամանագրվել որպես ուսանող: Սակայն, ըստ պաշտոնապես հաստատված կանոնակարգի, ուսանողները իրավունք ունեն մինչև սեպտեմբերի 10-ը չվճարել այդ գումարը:

Հայրապետյանը դա սրբապղծություն է համարում. «Ստիպելով ապօրինաբար գումար գանձելը արդեն առերևույթ հանցագործություն է, սակայն տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու են այդ հանցագործությունը կատարում: Ինչպես հայտնի է, ԿԳՄՍ նախարարությունը հայտնի հովանավորչության շրջանակում ափալ-թափալ ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի մրցույթ է հայտարարել: Այս անբարոյական հանցագործության փաստերը՝ նախորդ հանցագործությունների հետ միասին, շուտով պաշտոնապես կներկայացնեմ դատախազությանը և ոստիկանությանը, որպեսզի անխուսափելի ընթացք տրվի»:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հարցի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ին ներկայացրեց պարզաբանում. «Ընդունելության առաջին փուլի արդյունքները հրապարակվում են մինչև 2020թ. հուլիսի 7-ը, որից հետո տրվում է վճարման թույլտվության հրամանը։ Առկա ուսուցմամբ վճարովի մագիստրատուրա ընդունված դիմորդների վերջնական հրամանագրումը կատարվում է առաջին կիսամյակի ուսման վարձի վճարման թույլտվություն ստանալուց հետո՝ առաջին կիսամյակի նվազագույնը առաջին ամսվա ուսման վարձը վճարելու և վճարման կտրոնը մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը ընդունող հանձնաժողով ներկայացնելու դեպքում: Ընդունող հանձնաժողովը, սահմանված կարգի համաձայն, կազմել է էլեկտրոնային նամակ և առաջին փուլով մագիստրատուրա ընդունված ուսանողներին տեղեկացրել վճարում կատարելու անհրաժեշտության մասին»։
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշում են, որ ընդունող հանձնաժողովի կողմից ուղարկված էլեկտրոնային նամակում մատնանշված մինչև հուլիսի 10-ը ժամկետը վերաբերում է միայն առաջին փուլի արդյունքներով մագիստրատուրա ընդունված ուսանողներին և չի պարունակում ուսանողի իրավունքը ոտնահարող որևէ իրավական հետևանք։
 
«Ընդունելության կարգով սահմանված մինչև սեպտեմբերի 10-ը ժամկետը մագիստրատուրայի երկու փուլերի արդյունքներով ընդունված ուսանողների վերջնական հրամանագրման համար սահմանված վերջնաժամկետն է։ Ընդունող հանձնաժողովը որևէ նոր գործողություն սույն գործընթացում չի իրականացրել։ Նշյալ պահանջը համալսարանը մշտապես սահմանել է՝ նկատի ունենալով ակադեմիական խմբերի ձևավորման, պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնական ծանրաբեռնվածության կազմման և դասաժամերի բաշխման գործընթացի կազմակերպման հրատապությունը»,- մեկնաբանում են լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
Նշենք, որ ՀՊՏՀ-ում հուլիսի 17-ին կիրականացվեն ռեկտորի ընտրություններ:
 
 

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչպես են Ռուսաստանում վարվում հայկական պետհամարանիշերով մեքենաների /տեսանյութ/ Սերժ Սարգսյանն ասել է Ապրիլյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը /տեսանյութ/ Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են.Արթուր Ղազինյան Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լիբանանի բնակիչը տեսագրել է, թե ինչպես է Բեյրութի պայթյունի պահին լույս աշխարհ գալիս իր երեխան /տեսանյութ/ Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանի անկեղծ գրառումը ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Մարտական ընկերներով այցի գնացինք մեր հրամանատարի շիրիմին. Արայիկ Հարությունյան Ինչպիսի տեսք ունի Բեյրութի հայկական թաղամասը պայթյունից հետո /լուսանկար/ Սերժ Սարգսյանի պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է. Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Նիկոլ Փաշինյան Նոր դատավոր է նշանակավել Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց ՀՔԾ-ն հաստատում է. Ռոբերտ Նազարյանը ձերբակալված է Ռուսական ՄիԳ-29-ն ամերիկյան MIM-23 Hawk զենիթահրթիռային համակարգ է ոչնչացրել Արցախի «Արդարություն» կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում կրթական ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ
Ամենաընթերցվածները