««Գազպրոմն» ու Հայաստանը»՝ միֆերից դեպի իրականություն

Orer.am-ը շարունակում է ներկայացնել մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Վերջին շրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին ներկայացրած սակագների վերանայման հայտը կրկին քննարկումների օրակարգ բերեց գազային քաղաքականության մի շարք հարցեր։ Դրանց մի մասը նոր հարցադրումներ են, սակայն զգալի մասը բավականին խորն արմատներ ունեն, և որոնց շուրջ բավականին միֆեր են հյուսվել, ու որպես մանիպուլյացիոն տեղեկատվություն՝ այսօր օգտագործվում են հանրությանը մոլորեցնելու համար։

Նախ նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ միայն մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկն է հանդիսանում, տարիներ շարունակ եղել է խոշոր հարկատուների առաջատար տասնյակում, այլ նաև մշտապես եղել է ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, հատկապես՝ Հայաստանի էներգետիկ ոլորտում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումը (որի միանձնյա բաժնետեր է հանդիսանում ՌԴ «Գազպրոմ» ընկերությունը) կազմում է մոտ 916 մլն ԱՄՆ դոլար, առանց ԱԱՀ, կամ համարժեք 323 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը ներդրվել է դրամի ավելի արժևորված ժամանակահատվածում: Բացի այդ, կատարվել են այլ առևտրային (Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոց) և ոչ առևտրային (Ավանի ուսումնասպորտային համալիր) ներդրումներ, որոնց գումարն ընդհանուր կազմում է շուրջ 75 մլն ԱՄՆ դոլար: Առաջ ընկնելով՝ ասենք, որ վերջիններս որևէ կերպ չեն ներառվել գազի սակագնի հաշվարկման մեջ, հետևաբար՝ որևէ ազդեցություն բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վրա չունեն:

ՀՀ-ում գազիֆիկացման աշխատանքների վրա ներդրվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար, որի արդյունքում ՀՀ շրջանների գազիֆիկացման մակարդակը հասցվել է մոտ 91 տոկոսի: Ստորգետնյա պահեստարանի կարողության ավելացմանն ուղղվել է մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:

«Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում գազաէներգետիկ ծրագրերի իրականացման միջոցառումների շրջանակներում 2007-2011 թթ. ներդրվել է շուրջ 615 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝

ՀՀ-ից գնել է Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ 5-րդ էներգաբլոկը (մոտ 250 մլն ԱՄՆ դոլար):
Ավարտին է հասցվել 300 ՄՎտ հզորությամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը, որին ավելացվել է 180 ՄՎտ լրացուցիչ հզորություն (մոտ 215 մլն ԱՄՆ դոլար)։
Կառուցվել է Հայաստան-Իրան գազամուղը (ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար):
Միաժամանակ այս հսկայածավալ ներդրումների պարագայում առ այս պահը որևէ շահաբաժին «Գազպրոմ» ՀԲԸ-ին չի վճարվել, այսինքն՝ ռուսական Գազպրոմը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից դեռևս որևէ շահաբաժին (դիվիդենտ) չի ստացել։

Անդրադառնալով արդեն գազի սակագնի շուրջ քննարկումներին, պետք է նախ և առաջ պատասխանենք այն հանրահայտ հարցադրմանը, թե ինչո՞ւ է ներկայումս Եվրոպայի համար գազի գինն անհամեմատ ավելի ցածր, քան Հայաստանի համար:

Պատասխանելով այս հարցին՝ պետք է նշենք, որ Եվրոպայում գոյություն ունի գազի երկու հիմնական գին` երկարաժամկետ պայմանագրային գին և մեկանգամյա գործարքի գին։ Երկարաժամկետ գործարքի գինը շաղկապվում է նավթի միջազգային գների հետ, որոշակի ժամանակային տարբերությամբ, իսկ մեկանգամյա գինը որոշվում է՝ կախված շուկայում այդ պահին առկա առաջարկ/պահանջարկ իրավիճակից:

Ստորև ներկայացված է գազի գինը եվրոպական շուկայի համար երկարաժամկետ պայմանագրերի պարագայում

Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրները, նպատակահարմար համարեցին կնքել երկարաժամկետ պայմանագրեր, սակայն չկապելով այն նավթի գների հետ: Դա կարող է ունենալ թե դրական, թե բացասական ազդեցություն: Սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ դրա արդյունքն ավելի դրական է եղել:

Միաժամանակ, անդրադառնալով նաև այն տարածված պնդմանը, որ Հայաստանին մատարակարարված գազի գինն ավելի թանկ է, քան ՌԴ-ի կողմից այլ գործընկեր երկրներին մատակարարվող գազը, պետք է նշենք, որ այս պնդումը ևս դասվում է միֆերի շարքին և իրականությանը չի համապատասխանում։ Ստորև բերված պատկերում ներկայացված է ՌԴ-ի կողմից մատակարարվող գազի գինը Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում:

 

Իսկ թե ինչո՞ւ այս պարագայում Հայաստանն Իրանից գազ չի գնում, այս հարցի պատասխանը շատ պարզ է և տրամաբանական։ Որովհետև գազատարի գործունեության ողջ ընթացքում Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը։ Ի դեպ, այս միֆն իր խոսքով ցրել է նաև «հետհեղափոխական» էներգետիկայի նախարար Գ.Բաղրամյանը՝ պաշտոնապես հայտարարելով․ «Իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ»։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ) Քիչ առաջ ՊԲ-ի ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթարը» Թշնամին «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը «Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Մոսկվայի հայ հանայնքը մշտապես ամեն կերպ պատրաստ է աջակցելու Հայրենիքին Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Զոհված զինծառայողի կինը Երևանում երեխային ունենալուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց ավտովթարի հետևանքով մահացել է. Tert.am Ստեփանակերտին հարվածել են թուրքական F-16-ները. Դա տեղի է ունեցել անձամբ Էրդողանի հրամանո՞վ Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անհանգստություն է առաջացնում. Պեսկով Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը Մոսկվայում ադրբեջանցիների են ձերբակալել մարդկանց ծեծելու համար. մեկը պատգամավորի օգնական է /լուսանկարներ/ ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 59 հերոսների անունները Ադրբեջանը հայտնել է, որ հայկական կողմը ոչնչացրել է գեներալ–լեյտենանտ Խեյրուլլա Իբրահիմովին 2241 նոր դեպք․ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 82 651-ի Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ» Մոտ 2000 ՀՀԿ-ական զորակոչվել ու զինվորագրվել է ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները Այս պահին ճակատային գծի որոշ ուղղություններում ընթանում են տեղային նշանակության մարտեր Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել գագաթաժողովում քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետը՝ «Կոբրա» մականվամբ
Ամենաընթերցվածները