Անհրաժեշտության դեպքում մարտական գործողությունները տեղափոխելու ենք Ադրբեջանի տարածք. Հրամանատարական հավաքներ՝ Արցախում

ՊԲ-ի 2020 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստվածությունը ստուգելու, մասնագիտական գիտելիքների մակարդակը, տեսական և գործնական հմտություններն ու ունակությունները բարձրացնելու նպատակով, հուլիսի 27-29-ը ՊԲ-ում անց են կացվել հրամանատարական հավաքներ:

Առաջին դասախոսությունը  հավաքի մասնակիցների հետ անց է կացրել ԱՀ ՊՆ, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը կարևորել է նման ձևաչափով հավաքներն ու դրանց զուգահեռ իրականացվող տեսական ու գործնական պարապմունքները զորքերի ամենօրյա կենսագործունեության ամրապնդման և զորամասերի մարտունակության շարունակական բարձրացման համատեքստում:

Հրամանատարական հավաքների ընթացքում, ըստ համապատասխան խմբերի, իրականացվել են դասախոսություններ ու սեմինար-պարապմունքներ մարտավարամասնագիտական պատրաստության առարկաներից, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին: Հավաքները օգտակար էին ոչ միայն հրամանատարական պատրաստության կատարելագործման, զորքերի ամենօրյա ղեկավարման հարցերում միատեսակ մոտեցումների ձևավորման, այլև ծառայողական փորձի փոխանակման և միմյանց հետ ավելի սերտ կապեր հաստատելու տեսանկյունից:

Հուլիսի 29-ին՝ հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանրապետության ղեկավարը, ողջունելով հրամանատարական հավաքի ամփոփիչ խորհրդակցության մասնակիցներին, նշել է, որ երկրի անվտանգության երաշխավոր պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում առաջադրված բոլոր մարտական խնդիրները` նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանը:

 

Այնուհետև, անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություններին և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հնչող սպառնալից հայտարարություններին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ ամեն պահի ոչ միայն պետք է պատրաստ լինել արժանի հակահարված տալու հակառակորդի սադրիչ գործողություններին, այլև, անհրաժեշտության դեպքում, մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք՝ վստահեցնելով, որ բանակաշինությունը այսուհետ ևս լինելու է երկրի իշխանությունների գերակա առանցքը և արվելու է առավելագույնը բանակի զարգացման ու հզորացման համար:

Հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից ի մի են բերվել արձանագրված արդյունքները, լավագույն ցուցանիշներ գրանցած մի խումբ զինվորականներ արժանացել են խրախուսման, իսկ մասնակից սպայակազմին  հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

դիտվել է 1156 անգամ
Լրահոս
Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը փախնում հրամանատարով հանդերձ․ լեգենդար հրամանատար Մոր և զինվոր տղայի անսպասելի ու հուզիչ հանդիպումը․ Տեսանյութ Ինչու են կամավորներին նորից տանում սահման. մասնագետը պարզաբանում է Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչին Ռուս խաղաղապահները 2 անհետ կորածի են ողջ գտել ու Հայաստան տեխափոխել․ «թեժ գիծ»՝ +3-744-794-61-94 Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձի մեղքը հաստատվեց․ նա պետք է վճարի 250 հազար ՀՀ դրամ տուգանք Երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան Հարցեր քաղաքական մայրուղու վրա դուրս եկած Վիկտոր Ենգիբարյանին. Գեղամ Պետրոսյան Դիերի պահանջ.Ադրբեջանի Սումգայիթում սկսվել են մեծ հավաքներ ընդեմ կառավարության Արցախի ճանաչման հարցը կախվեց Բաքվի, Մոսկվայի ու Անկարայի վրա «Գետաշենը ծախեց Վազգեն Մանուկյանը»․ Անդրանիկ Մարգարյան (արխիվային տեսանյութ) Ադրբեջանցի զինվորականները փորձում են սպանել Հադրութի շրջանից չհեռացող հայ զինծառայողներին Մեզ ասում են՝ գյուղը մնում է հայկական, բայց անում են այնպես, որ չմնա հայկական․ Աղավնոյի գյուղապետ Հիվանդանոցում մահափորձ են արել Ջալալ Հարությունյանի դեմ..մանրամասներ Ադրբեջանում 541 թուրքամետ սիրիացի վարձկան է սպանվել. SOHR Անչափ հուզիչ տեսանյութ. Հերոսի կատարած երգը կատարում է նրա եղբայրը հոգեհանգստի արարողությանը ՏԵՍԱՆՅՈՒԹ։Թե ասա ադրբեջանցիները ետ որ օրվանից են սկսել ֆուտբոլ խաղալ․․․վայելեք Հադրութը քանի կարող եք, պարտությունը մեզ համար չի․․․մենք վերադառնալու ենք!!! Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանը ներքաղաքական բախումներից. Արտակ Թովմասյան Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. Արման Թաթոյան ԱՐՑԱԽՑԻ ԱՂՋԻԿԸ ՏԱԿՆՈՒՎՐԱ ԱՐԵՑ ՄԱՄՈՒԼԸ․ Շտապ Ով չգիտի, թող իմանա.Վարազդատ Հարությունյան ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ՊՆ զինծառայողներն արժանացել են պետական պարգևների Եկել է զտման ժամը․Էդուարդ Շարմազանով Զինվորներ են գտնվել․ Հայտնի է նրանց անունները․ Ցուցակ
Ամենաընթերցվածները