Նոր որոշում. Սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալները կվճարի պետությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում սահմանեց ՀՀ-ում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները:

Որոշման մեջ նշվում է, որ այդ վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2020 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար՝ 144 հազար դրամ է:

Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով նշեց, որ այս որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» ՀՀ օրենքից և նպատակ ունի մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:

ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ: Այս գումարը կանխիկացնելն ու այլ նպատակով օգտագործելն արգելվում է:

Բաթոյանը նշեց, որ հաշվարկներն արվել են վերջին երկու տարվա վարձավճարների գումարը հաշվի առնելով, ըստ որի վարձավճարը ամսական կազմել է 12 հազար դրամ, հետեւաբար տարվա համար 144 հազարը բավարար է ամբողջությամբ վարձավճարները փոխհատուցելու համար:

 

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 29.10.2020 Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ) Քիչ առաջ ՊԲ-ի ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթարը» Թշնամին «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը «Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Մոսկվայի հայ հանայնքը մշտապես ամեն կերպ պատրաստ է աջակցելու Հայրենիքին Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Զոհված զինծառայողի կինը Երևանում երեխային ունենալուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց ավտովթարի հետևանքով մահացել է. Tert.am Ստեփանակերտին հարվածել են թուրքական F-16-ները. Դա տեղի է ունեցել անձամբ Էրդողանի հրամանո՞վ Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անհանգստություն է առաջացնում. Պեսկով Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը Մոսկվայում ադրբեջանցիների են ձերբակալել մարդկանց ծեծելու համար. մեկը պատգամավորի օգնական է /լուսանկարներ/ ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 59 հերոսների անունները Ադրբեջանը հայտնել է, որ հայկական կողմը ոչնչացրել է գեներալ–լեյտենանտ Խեյրուլլա Իբրահիմովին 2241 նոր դեպք․ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 82 651-ի Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ» Մոտ 2000 ՀՀԿ-ական զորակոչվել ու զինվորագրվել է ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները Այս պահին ճակատային գծի որոշ ուղղություններում ընթանում են տեղային նշանակության մարտեր Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
Ամենաընթերցվածները