Նոր որոշում. Սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալները կվճարի պետությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում սահմանեց ՀՀ-ում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները:

Որոշման մեջ նշվում է, որ այդ վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2020 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար՝ 144 հազար դրամ է:

Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով նշեց, որ այս որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» ՀՀ օրենքից և նպատակ ունի մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:

ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ: Այս գումարը կանխիկացնելն ու այլ նպատակով օգտագործելն արգելվում է:

Բաթոյանը նշեց, որ հաշվարկներն արվել են վերջին երկու տարվա վարձավճարների գումարը հաշվի առնելով, ըստ որի վարձավճարը ամսական կազմել է 12 հազար դրամ, հետեւաբար տարվա համար 144 հազարը բավարար է ամբողջությամբ վարձավճարները փոխհատուցելու համար:

 

դիտվել է 149 անգամ
Լրահոս
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այգիների 100 տոկոսը ադրբեջանցիների նշանառության տակ են. ինչ են մանրամասնում կոռնիձորցիները Սպասիր հայր իմ, սպասիր մայր իմ. զինվորները երգում են Շուշիի բարձրունքում Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը փախնում հրամանատարով հանդերձ․ լեգենդար հրամանատար Մոր և զինվոր տղայի անսպասելի ու հուզիչ հանդիպումը․ Տեսանյութ Ինչու են կամավորներին նորից տանում սահման. մասնագետը պարզաբանում է Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչին Ռուս խաղաղապահները 2 անհետ կորածի են ողջ գտել ու Հայաստան տեխափոխել․ «թեժ գիծ»՝ +3-744-794-61-94 Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձի մեղքը հաստատվեց․ նա պետք է վճարի 250 հազար ՀՀ դրամ տուգանք Երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան Հարցեր քաղաքական մայրուղու վրա դուրս եկած Վիկտոր Ենգիբարյանին. Գեղամ Պետրոսյան Դիերի պահանջ.Ադրբեջանի Սումգայիթում սկսվել են մեծ հավաքներ ընդեմ կառավարության Արցախի ճանաչման հարցը կախվեց Բաքվի, Մոսկվայի ու Անկարայի վրա «Գետաշենը ծախեց Վազգեն Մանուկյանը»․ Անդրանիկ Մարգարյան (արխիվային տեսանյութ) Ադրբեջանցի զինվորականները փորձում են սպանել Հադրութի շրջանից չհեռացող հայ զինծառայողներին Մեզ ասում են՝ գյուղը մնում է հայկական, բայց անում են այնպես, որ չմնա հայկական․ Աղավնոյի գյուղապետ Հիվանդանոցում մահափորձ են արել Ջալալ Հարությունյանի դեմ..մանրամասներ Ադրբեջանում 541 թուրքամետ սիրիացի վարձկան է սպանվել. SOHR Անչափ հուզիչ տեսանյութ. Հերոսի կատարած երգը կատարում է նրա եղբայրը հոգեհանգստի արարողությանը ՏԵՍԱՆՅՈՒԹ։Թե ասա ադրբեջանցիները ետ որ օրվանից են սկսել ֆուտբոլ խաղալ․․․վայելեք Հադրութը քանի կարող եք, պարտությունը մեզ համար չի․․․մենք վերադառնալու ենք!!! Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանը ներքաղաքական բախումներից. Արտակ Թովմասյան Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. Արման Թաթոյան ԱՐՑԱԽՑԻ ԱՂՋԻԿԸ ՏԱԿՆՈՒՎՐԱ ԱՐԵՑ ՄԱՄՈՒԼԸ․ Շտապ Ով չգիտի, թող իմանա.Վարազդատ Հարությունյան ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ՊՆ զինծառայողներն արժանացել են պետական պարգևների
Ամենաընթերցվածները