Մարդու տղեն ասեց ու իր խոսքի տերն եղավ՝ այս գեղեցիկ օրով ում որ պետք է պառկեցրեց ասֆալտին ու ոտքերը մաքրեց նրանց վրա. Փաստաբան

Ըստ մամուլում հրապարակվող տեղեկությունների, Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է։

Ս․թ․ փետրվարի 4-ին բերման ենթարկվելուց և ոստիկանության վեցերորդ վարչությունում երեք ժամ մնալուց և դուրս գալուց հետո Ռուբեն Հայրապետյանը տառացիորեն հայտարարեց հետևյալը․ «Եթե հիշում եք, դեկտեմբեր ամսին մեր տունը խուզարկելուց ես մի հայտարարություն արեցի, որ մեր տանից հանել են Սու-35, տանկ, ԲՏՌ ու ԲՄՊ: Եվ մի քանի օր առաջ, երբ ես հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ոնց ա դանդաղ խոսում ու դանդաղ մտածում: Իսկ եթե դանդաղ խոսում ու դանդաղ մտածում ա, դանդաղ էլ հասկացել ա: Եվ, իմ կարծիքով, ինքն իմ գրպանում ու մեքենաներում փնտրում ա Սու-35-ը, տանկերը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն: Դե բնականաբար հասկանում ենք ում հանձնարարությամբ է: Հերթական կապիկությունն է, նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել: Առհասարակ մեր տեսակն ա ուրիշ: Նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկեցնելը: Բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օրով, ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ է»։

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, որ Ռ․ Հայրապետյանի նկատմամբ ՌԴ տարածքում հետախուզումը դադարեցվել է, ինչը նշանակում է, որ, ըստ էության, ՌԴ իրավապահ մարմինները հերթական հայտնի հետախուզվողի նկատմամբ ապահովել են Հայաստանում քրեական պատասխանատվությունից խուսափելու բոլոր պայմանները, ուրեմն մի բան կարող եմ ասել․ Մարդու տղեն ասեց ու իր խոսքի տերն եղավ, այն է՝ այս գեղեցիկ օրով ում որ պետք է պառկեցրեց ասֆալտին ու ոտքերը մաքրեց նրանց վրա։

Դուք շարունակեք «ԴՈՒԽՈՎ» պայքարել կոռուպցիայի դեմ, իսկ մենք, ժողովու՛րդ ջան, շարունակենք դիմա՛կ կրել, դիմա՛կ․․․

Հ․Գ․ Կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի տապալողները, սաբոտաժ անողները, հնարավոր բոլոր հովանավորները վաղ թե ուշ պատասխան են տալու։

Այլընտրանք չկա՝ կառուցելու ենք ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ․․․

Փաստաբան Նորայր Նորիկյան

 
 

 

 
 
դիտվել է 673 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Աշխարհի մի շարք երկրներից առաջիկայում չարթերային չվերթներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի Մոսկվան շատ պարզ հասկացրել է Նիկոլին, որ երկու տարի աչք փակելով վերջինիս գեղցի շուստրիությունների վրա, այլևս չի հանդուրժի այդ ամենը․ քաղաքագետ Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքեր Սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է. Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն կարող են ունենալ Գզգզված Լիլուն ամուսնու հետ շատ տարօրինակ տեսանյութ է հրապարակել Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Աշխարհի ամենահարուստ երկրները զանգվածաբար գնում են COVID-19-ի դեմ պատվաստանյութը․որքան արժե այն... ԶԼՄ-ներ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» Ռուսաստանում դեսանտները ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստին Աստղեր, որոնք ժամանակին գիշերել են փողոցում, իսկ այժմ առանձնատներ ունեն Բերդի ոստիկանության շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Արարատ Միրզոյանի հայտարարությունը «ԿամԱԶ»- դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 52-ով՝ հասնելով 39 102-ի ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի սահմանին թուրքական կործանիչների մոտենալու լուրերի մասին Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը Լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
Ամենաընթերցվածները