Գազի թանկացումից տասն օր է անցել, բայց ազդեցությունն արդեն զգալի է

Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ից գազը թանկացել է: Իհարկե, բնակիչ-սպառողների համար սակագները մնացել են անփոփոխ, սակայն խոշոր սպառողների համար սակագինը բարձրացել է: Անցել է ընդամենը տասը օր, և հետևանքներն արդեն նկատելի են: Մասնավորաբար, այս օրերին վարորդներն արձանագրում են, որ այս թանկացումն իրենց զգացնել է տվել գազալցակայաններում, ուր սեղմված գազի գինը բարձրացել է մոտ տասը տոկոսով: Մյուս կողմից՝ որոշակի բացասական ազդակներ են ստացվում նաև այլ ապրանքների թանկացման առումով: Տնտեսագետները նշում են, որ գազի գնի բարձրացման հետ կապված՝ թանկացումները դեռ կշարունակվեն:

«Որքան էլ ասեն, թե որոշ հատվածի համար գազի գինը չի բարձրանալու, այդ ամենն իրականում լիրիկական է հնչում: Գազի գնի այս բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու հատկապես բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: 

Անկախ նրանից, թե մեր վիճակագրական մարմիններն ինչ թվեր կհրապարակեն գնաճի մասին, միևնույն է, ավելի կարևոր է իրական շուկան, որտեղ արդեն իսկ գների բարձրացում ենք տեսնում»,- «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Երբ ասում են՝ տեսեք՝ գազը թանկացել է միայն խոշոր սպառողների համար, սրա մեջ որոշակի բառախաղ կա, որի նպատակն ուղղակի մարդկանց շփոթեցնելն է: Իրականում հենց բնակչության համար է թանկանում, որովհետև ապրանքների սպառողը բնակիչն է»,- իր հերթին մեզ հետ զրույցում ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ գազի թանկացումը ավտոմատ կերպով դրա հետ կապված ապրանքների թանկացմանն է հանգեցնում:

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Աշխարհի մի շարք երկրներից առաջիկայում չարթերային չվերթներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի Մոսկվան շատ պարզ հասկացրել է Նիկոլին, որ երկու տարի աչք փակելով վերջինիս գեղցի շուստրիությունների վրա, այլևս չի հանդուրժի այդ ամենը․ քաղաքագետ Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքեր Սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է. Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն կարող են ունենալ Գզգզված Լիլուն ամուսնու հետ շատ տարօրինակ տեսանյութ է հրապարակել Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Աշխարհի ամենահարուստ երկրները զանգվածաբար գնում են COVID-19-ի դեմ պատվաստանյութը․որքան արժե այն... ԶԼՄ-ներ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» Ռուսաստանում դեսանտները ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստին Աստղեր, որոնք ժամանակին գիշերել են փողոցում, իսկ այժմ առանձնատներ ունեն Բերդի ոստիկանության շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Արարատ Միրզոյանի հայտարարությունը «ԿամԱԶ»- դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 52-ով՝ հասնելով 39 102-ի ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի սահմանին թուրքական կործանիչների մոտենալու լուրերի մասին Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը Լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
Ամենաընթերցվածները