Նախկին ոստիկանապետը՝ Կոտայքի մարզպե՞տ. ով կփոխարինի Ռոմանոս Պետրոսյանին

Այսօր Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից և նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար։ Տեղեկություններ կան, որ մարզպետի պաշտոնում նրան փոխարինելու է նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը։ ԼՈՒՐԵՐ․com-ը մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել վերջինիս հետ, բայց Սարգսյանն անպատասխան թողեց մեր բազմաթիվ զանգերը։
Այսպիսով, փոխատեղման և հնարավոր նշանակման հետ կապված լուրերը տարաբնույթ քննարկումների և խոսակցությունների ալիք են բարձրացրել։ Մասնավորապես, Ռոմանոս Պետրոսյանի վերաբերյալ կարծիքներ են հնչում, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարզը ղեկավարած և մարզում գեթ մեկ գործարան չբացած մարզպետը ինչպես կարող է մի ամբողջ նախարարություն ղեկավարել։ Իսկ ահա Արման Սարգսյանի հնարավոր նշանակման վերաբերյալ հանրությանը հուզում է հարցը, թե ոստիկանական համակարգը բարձիթողի վիճակում թողած և «ձախողած» ոստիկանության նախկին պետը ինչպես կարող է զարգացնել մարզը։ Հավանաբար, իշխանությունները հույս ունեն, որ Արման Սարգսյանի կհաջողվի բռունցների մեջ պահել մարզը, սակայն վերհիշենք, որ հենց վերջինիս ղեկավարության օրոք Գեղարքունիքի մարզում վենդետա եղավ Նորատուս համայնքի և Գավառի տղաների միջև, երբ ոստիկանական ուժերին այդպես էլ չհաջողվեց բացառել արյունահեղությունը։  
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ այս իշխանությունը ոստիկանական համակարգի ներկայացուցչին վստահում է մարզը ղեկավարելու պարտականությունը: Այդպես եղավ նաև նախկին իշխանության օրոք ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ աշխատած Հունան Պողոսյանի դեպքում, երբ վերջինս նշանակվեց Սյունիքի մարզպետ:
Սպասենք, տեսնենք՝ ինչ հնարավոր զարգացումներ կլինեն, ով կհաջողի և ով կձախողի...
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին ոստիկանապես Արման Սարգսյանը պաշտոնից ազատվել էր հունիսի 8-ին։
դիտվել է 1041 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Աշխարհի մի շարք երկրներից առաջիկայում չարթերային չվերթներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի Մոսկվան շատ պարզ հասկացրել է Նիկոլին, որ երկու տարի աչք փակելով վերջինիս գեղցի շուստրիությունների վրա, այլևս չի հանդուրժի այդ ամենը․ քաղաքագետ Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքեր Սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է. Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն կարող են ունենալ Գզգզված Լիլուն ամուսնու հետ շատ տարօրինակ տեսանյութ է հրապարակել Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Աշխարհի ամենահարուստ երկրները զանգվածաբար գնում են COVID-19-ի դեմ պատվաստանյութը․որքան արժե այն... ԶԼՄ-ներ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» Ռուսաստանում դեսանտները ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստին Աստղեր, որոնք ժամանակին գիշերել են փողոցում, իսկ այժմ առանձնատներ ունեն Բերդի ոստիկանության շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Արարատ Միրզոյանի հայտարարությունը «ԿամԱԶ»- դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 52-ով՝ հասնելով 39 102-ի ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի սահմանին թուրքական կործանիչների մոտենալու լուրերի մասին Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը Լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
Ամենաընթերցվածները