Հայաստանում 2020 թվականին չեղարկվող միջոցառումների ցանկը և նոր ամսաթվերը

2020 թվականը բոլորիս համար դժվարություններով լի և այն պատվով հաղթահարելու տարի է` կապված մեր երկրում և ամբողջ աշարհում համաճարակային դրության և կորոնավիրուսային հիվանդության  տարածման հետ:

Այս ամենի պատճառով շատ ոլորտների գործունեություններ սահմանափակվեցին և շատերը կարողացան գտնել տարբեր ելքեր գոյատևելու համար: Սակայն չենք կարող չընդգծել, որ ամենաշատ վնասներ կրած ոլորտը համարվում է զբոսաշրջության ոլորտը:

«ԷվենտՏուրա»-ն հանդիսանում է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերութուն, որի կազմակերպած միջոցառումների և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեծաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան:

Այս իրավիճակում արագ կողմնորոշվելով՝ մեր թիմը առաջինը առցանց տարբերակով կազմակերպեց տարվա միջոցառումների բացումը անող, ամենաժամանցային, սպասված և սիրված «Երևանի Գինու Օրեր»-ը: Սակայն, հաշվի առնելով ներկայիս և սպասվող հետագա իրավիճակը, ընկերությունը կայացրել է հետևյալ որոշումը.

«ԷՎԵՆՏՏՈՒՐԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂԱՐԿՈՒՄ Է 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ:

Չեղարկվող միջոցառումների ցանկը և նոր ամսաթվերը`

«Երևանի Գինու Օրեր» /մայսի 7-8,  2021

«Երևանի Գարեջրի և Սննդի Զուգակցման Օրեր» /հուլիսի 9-10, 2021

«Երևանի Երաժշտական Գիշեր»/սեպտեմբերի 11, 2021

Սա դեռ չի նշանակում, որ զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված մեր գործունեությունը չենք շարունակելու: Այս իրավիճակը մեզ համար նոր մարտահրավեր է՝ նոր գաղափարներ գեներացնելու և կյանքի կոչելու համար:

Այս պահին բուռն աշխատանքներ ենք տանում մեր նոր՝ «Տեղական Գործարարության Կապ» նախագծի շրջանակներում:

Այն հարթակ և առցանց կոնֆերանսների շարք է, որը նախատեսված է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող փոքր ու միջին ձեռնարկությունների ապրանքների կամ ծառայությունների ներկայացման, նոր համագործակցությունների և նոր սպառողներ ձեռք բերելու համար:

Այս պահին, կարևորելով ներքին զբոսաշրջության ոլորտը, նախագծի առաջին երեք կոնֆերանսները նախատեսված են բացառապես այդ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների և անձանց համար:

Դե իսկ 2021-ը լի է լինելու բազմաբնույթ միջոցառումներով: Բացի հիմնական, ամենամյա տեղի ունեցող մեր միջոցառումներից, արդեն ընթացքի մեջ են 3 խոշոր նոր նախագծեր՝

«Գինու Գենետիկ Կոդը», որը Հայաստանի մեդիա հարթակներից մեկի հետ համատեղ իրականացվում է գինու մշակույթի հետ կապված, 20 տեսանյութից բաղկացած հաղորդումների շարք:

«Գինու Գույնը» նախագիծը, որի նպատակն է զարկ տալ գինու, արվեստի և իրադարձային զբոսաշրջության նոր ճյուղի զարգացմանը՝ գինեգործության, արվեստի և գրականության սիմբիոզի միջոցով:

Սպիտակ խաղողին նվիրված մեծ համայնքային փառատոն, որի մանրամասները կբացահայտենք ավելի ուշ:

Մաղթում ենք բոլորին առողջություն: Մեծ հույսեր ունենք, որ հաջորդ տարին նոր անակնկալներ չի մատուցի և բոլորը կանցնեն իրենց բնականոն կյանքին:

 Հարգանքով՝ ԷվնտՏուրա թիմ

դիտվել է 2640 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Աշխարհի մի շարք երկրներից առաջիկայում չարթերային չվերթներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի Մոսկվան շատ պարզ հասկացրել է Նիկոլին, որ երկու տարի աչք փակելով վերջինիս գեղցի շուստրիությունների վրա, այլևս չի հանդուրժի այդ ամենը․ քաղաքագետ Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքեր Սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է. Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն կարող են ունենալ Գզգզված Լիլուն ամուսնու հետ շատ տարօրինակ տեսանյութ է հրապարակել Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Աշխարհի ամենահարուստ երկրները զանգվածաբար գնում են COVID-19-ի դեմ պատվաստանյութը․որքան արժե այն... ԶԼՄ-ներ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» Ռուսաստանում դեսանտները ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստին Աստղեր, որոնք ժամանակին գիշերել են փողոցում, իսկ այժմ առանձնատներ ունեն Բերդի ոստիկանության շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Արարատ Միրզոյանի հայտարարությունը «ԿամԱԶ»- դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 52-ով՝ հասնելով 39 102-ի ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի սահմանին թուրքական կործանիչների մոտենալու լուրերի մասին Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը Լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
Ամենաընթերցվածները