Ինչ պետք է անել ադրբեջանական սադրանքի դեպքում. Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը դիմում է տեղի հայերին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հորդորում է Կալիֆորնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հայերին զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար, ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։

Հյուպատոսը նաև հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի հարձակումներն ու զավթողական նկրտումները վերջին շրջանում տարածում են ստացել նաև աշխարհի մի շարք երկրներում, որտեղ հայահոծ համայնք կա։ «Հատկապես Կալիֆորնիան այդ իմաստով ադրբեջանական սադրանքների թիրախավորման գլխավոր նշանակետներից մեկն է դարձել, ինչի վկայությունն անցած շաբաթ տեղի ունեցած ադրբեջանական սադրիչ գործողություններն էին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև հայ համայնքի խաղաղ ցույցի ընթացքում, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի Կռուզյան-Զեքարյան-Վասպուրական վարժարանի նկատմամբ վանդալիզմը։ Հաշվի առնելով ադրբեջանական կողմից դրսևորվող թշնամական տրամադրվածությունը հայերի նկատմամբ՝ մեր համայնքին հորդորում ենք լինել առավելագույն զգույշ և զգոն ադրբեջանական հրահրիչ գործողությունների դիմաց, ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար։ Հորդորում ենք՝ ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին»,-նշել է Բայբուրդյանը:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր հերթին կանի հնարավորը՝ իրավապահ մարմինների՝ համայնքի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքին նպաստելու համար։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Աշխարհի մի շարք երկրներից առաջիկայում չարթերային չվերթներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի Մոսկվան շատ պարզ հասկացրել է Նիկոլին, որ երկու տարի աչք փակելով վերջինիս գեղցի շուստրիությունների վրա, այլևս չի հանդուրժի այդ ամենը․ քաղաքագետ Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքեր Սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է. Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն կարող են ունենալ Գզգզված Լիլուն ամուսնու հետ շատ տարօրինակ տեսանյութ է հրապարակել Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Աշխարհի ամենահարուստ երկրները զանգվածաբար գնում են COVID-19-ի դեմ պատվաստանյութը․որքան արժե այն... ԶԼՄ-ներ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» Ռուսաստանում դեսանտները ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստին Աստղեր, որոնք ժամանակին գիշերել են փողոցում, իսկ այժմ առանձնատներ ունեն Բերդի ոստիկանության շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Արարատ Միրզոյանի հայտարարությունը «ԿամԱԶ»- դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 52-ով՝ հասնելով 39 102-ի ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի սահմանին թուրքական կործանիչների մոտենալու լուրերի մասին Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը Լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
Ամենաընթերցվածները