Ռոբերտ Քոչարյանն առաջադրեց իր թեկնածությունը

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նախկին համակարգը առաջնորդելու հայտ էր, որ նա ներկայացրեց բավականին բաց տեքստով՝ ազդարարելով, որ ինքը գիտե՝ ինչպես, ու մնում է կազմակերպչի հարցը: Այդ հարցի պատասխանն էլ Ռոբերտ Քոչարյանը թողնում է այսպես ասած՝ նախկին համակարգի և դրա մերձ խմբերին ու միավորներին, թեև շոշափում նաև իրեն ուղղված հարցերի բովանդակության մեջ՝ արդյունավետ և փորձառու ճգնաժամային կառավարիչ:

Այսինքն՝ էլ ով կարող է առաջնորդել, եթե ոչ արդյունավետ և փորձառու ճգնաժամային կառավարիչը: Ասել է թե, Ռոբերտ Քոչարյանը մի կողմից հստակ շարադրում է հարցը՝ նաև ցույց տալով խնդրի ճգնաժամային բնույթը, մյուս կողմից՝ համեստորեն թափանցիկ քողի տակ մատուցում պատասխանը: Համաձա՞յն է այդ պատասխանի հետ Հայաստանի իշխող նախկին համակարգը: Այն, որ համակարգը ճգնաժամի մեջ է, այստեղ, թերևս, որևէ մեկը չի հակաճառի Ռոբերտ Քոչարյանին: 2018-ից հետո Հայաստանի նախկին իշխող համակարգը իր ոչ միայն իշխանական, այլևս ոչիշխանական թևերով ճգնաժամի մեջ է, ընդ որում՝ թե՛ հոգեբանական, թե՛ նաև, այսպես ասած, քաղաքական:

Իսկ համաձա՞յն են երկրորդ նախագահի հետ բոլորը, որ այդ ճգնաժամից իրենց դուրս կբերի և դեպի իշխանություն կառաջնորդի Ռոբերտ Քոչարյանը, այսինքն` նա է ամենից լավ կառավարիչը և կազմակերպիչը, «կրիզիս մենեջերը»:

Դա հարց է, որի պատասխանը բաց է, բաց է այն իմաստով, որ առանցքային խմբերը, խոշոր հաշվով, խիստ փակ են պահում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրենց վերաբերմունքի և նրա առաջնորդության առնչությամբ գնահատականի հանգամանքը:

Ավելին, այն, որ այստեղ անորոշություն է, վկայում է նաև հենց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որի, մեծ հաշվով, միակ առարկայական ուղերձը, բովանդակային ասելիքը, թերևս, դա էր՝ առաջնորդության հայտը, կազմակերպական և ճգնաժամային կառավարման փորձառության հիշեցումը: Եթե այդ հարցում լիներ կոնսենսուս Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ, ապա նա չէր ունենա այսպես ասած՝ թեկնածությունն առաջադրելու կարիք: Իսկ երկրորդ նախագահի հարցազրույցը, թերևս, հենց թեկնածության առաջադրում էր: Ըստ այդմ` անհրաժեշտ է տեսնել, թե այն ինչպիսի արձագանքի կառաջանա նախկին իշխող համակարգը ներկայացնող և այսօր ամենատարբեր ձևաչափերով աշխատող խմբերի ու միավորների մոտ: Առավել ևս, որ երկրորդ նախագահի հայտն ամենևին առաջինը չէ: Առաջինը, ոչ ուղիղ, սակայն բավականին նուրբ, իրեն բնորոշ, այսպես ասած, էլեգանտ ձևով արել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա չի ներկայացրել առաջնորդության անմիջական հայտ, թեև ասել է, որ կգա: Բայց նա ներկայացրել է իրականության մասին, այսպես ասած, բաց տեքստով խոսելու հայտ՝ ցույց տալով, որ գիտե «խոհանոցային» ինչ-ինչ մանրամասներ, գիտե «թույլ տեղեր» և այլն:

Այդպիսով, նախկին համակարգն առնվազն ընտրության առաջ է, այն դեպքում, երբ դեռ կա Սերժ Սարգսյան, որը քաղաքականության մասին լռում է ցուցադրաբար, որը ցուցադրաբար աշխույժ է արցախյան պատմա-մշակութային ուղղությամբ, և որը խոստացել է ամեն ինչ ասել, այսինքն` ցանկացած հարցի պատասխանել Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով: Իսկ այդ թեման մի բան է հանրության համար և հանրային ընկալումներում, և միանգամայն հասկանալի պատճառներով, և հանրության համար գուցե ոչ շատ հայտնի պատճառներով էլ բոլորովին այլ ընկալում ու ենթատեքստեր ունի նախկին իշխող համակարգի սեգմենտների տրամաբանության շրջանակում: Ըստ այդմ, այդ շրջանակում բոլորովին այլ կերպ է ընկալվում Սերժ Սարգսյանի՝ հանրության «բոլոր հարցերին պատասխանելու» պատրաստակամությունը, երբ վերանա արտակարգ դրությունն ու նա տա խոստացված մեծ ասուլիսը: Մեղմ ասած, բաց է հարցը, թե դա ինչ անդրադարձ կարող է ունենալ «ընդդիմության» սեղանին եղած իշխանափոխության այն վարկածների դասավորության և ընդհանրապես հեռանկարի վրա, որոնց հիման վրա փորձում է իր շուրջ մոբիլիզացնել նախկին համակարգը Ռոբերտ Քոչարյանն ու այդ առնչությամբ «առաջադրում» էր իր թեկնածությունը:

դիտվել է 3635 անգամ
Լրահոս
Ադրբեջանական բանակը օգտագործում է Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու ՖՈՏՈ. Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն ՊՆ–ի հրամանով ՀՅԴ կամավորական առաջին վաշտը մեկնում է Արցախ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները խուճապահար փախչում են Ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը. ԱԱԾ-ն զգուշացնում է Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա Հրապարակվեց Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը Շտապ. Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի. փոխմարզպետ Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է Հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանցի փոխգնդապետ Մեհման Շիրվանովին Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Ադրբեջանում մեկ ուղղաթիռի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները «Վիրավոր Ստեփանակերտը». ընտանիքը հրաշքով է փրկվել. Տեսանյութ Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և ՀՄՄ ՌԴ ԱԳՆ-ը՝ Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցի մասին Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ Ռազմական դրություն. Սահմանափակումներ եւ հատուկ միջոցառումներ Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Հրետակոծված Ստեփանակերտը՝ լուսանկարներում Լավրովի արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԲ-ն ոչնչացնում է հակառակորդի զինտեխնիկան «Հիմա՝ Երևանի կենտրոնում». Գոհար Աբաջյան
Ամենաընթերցվածները