Բերդի ոստիկանության շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2020 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող պայթուցիկ սարքի միջոցով իրականացրել է պայթյուն, որի հետևանքով վնասվել են ոստիկանության շենքի պատերը և աշխատասենյակների պատուհանների ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Ադրբեջանական բանակը օգտագործում է Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու ՖՈՏՈ. Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն ՊՆ–ի հրամանով ՀՅԴ կամավորական առաջին վաշտը մեկնում է Արցախ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները խուճապահար փախչում են Ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը. ԱԱԾ-ն զգուշացնում է Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա Հրապարակվեց Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը Շտապ. Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի. փոխմարզպետ Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է Հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանցի փոխգնդապետ Մեհման Շիրվանովին Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Ադրբեջանում մեկ ուղղաթիռի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները «Վիրավոր Ստեփանակերտը». ընտանիքը հրաշքով է փրկվել. Տեսանյութ Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և ՀՄՄ ՌԴ ԱԳՆ-ը՝ Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցի մասին Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ Ռազմական դրություն. Սահմանափակումներ եւ հատուկ միջոցառումներ Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Հրետակոծված Ստեփանակերտը՝ լուսանկարներում Լավրովի արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԲ-ն ոչնչացնում է հակառակորդի զինտեխնիկան «Հիմա՝ Երևանի կենտրոնում». Գոհար Աբաջյան
Ամենաընթերցվածները