Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Գանձակ համայնքի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնող իրավասու անձը 2006 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, մի շարք անձանց հրամանագրել է եռակցող բանվորի, օպերատորի, լաբորանտի, պահակի, հնոցապահի, հավաքարարի հաստիքներում և, հաստատապես տեղյակ լինելով շուրջ 14 անձանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքների մասին, կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 114.699.324 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։

Բացի այդ, պաշտոնատար անձը 2008 թ. փետրվարի 14-ին, նախնական համաձայնության գալով իր հետ խնամիական կապի մեջ գտնվող Գանձակ համայնքի նախկին ղեկավարի հետ, վերջինի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով պատրաստված կեղծ փաստաթղթի օգտագործմամբ, խաբեության եղանակով, խարդախությամբ համայնքի սեփականությունը հանդիսացող և նույն համայնքի Հունան Ավետիսյան փողոց 1ա հասցեում գտնվող ընդհանուր 0.255 հա մակերեսով և շուրջ 1.346.400 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1 և 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասը և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

 
դիտվել է 396 անգամ
Լրահոս
Ադրբեջանական բանակը օգտագործում է Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու ՖՈՏՈ. Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն ՊՆ–ի հրամանով ՀՅԴ կամավորական առաջին վաշտը մեկնում է Արցախ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները խուճապահար փախչում են Ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը. ԱԱԾ-ն զգուշացնում է Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա Հրապարակվեց Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը Շտապ. Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի. փոխմարզպետ Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է Հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանցի փոխգնդապետ Մեհման Շիրվանովին Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Ադրբեջանում մեկ ուղղաթիռի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները «Վիրավոր Ստեփանակերտը». ընտանիքը հրաշքով է փրկվել. Տեսանյութ Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և ՀՄՄ ՌԴ ԱԳՆ-ը՝ Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցի մասին Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ Ռազմական դրություն. Սահմանափակումներ եւ հատուկ միջոցառումներ Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Հրետակոծված Ստեփանակերտը՝ լուսանկարներում Լավրովի արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԲ-ն ոչնչացնում է հակառակորդի զինտեխնիկան «Հիմա՝ Երևանի կենտրոնում». Գոհար Աբաջյան
Ամենաընթերցվածները