Մոսկվան շատ պարզ հասկացրել է Նիկոլին, որ երկու տարի աչք փակելով վերջինիս գեղցի շուստրիությունների վրա, այլևս չի հանդուրժի այդ ամենը․ քաղաքագետ

Ռուսաստանի իշխանություններն արձագանքեցին Հայաստանի վարչապետի ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցին ու կրկին այն արեցին Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառման միջոցով...

Տիկին Սիմոնյանը բավական պարզ հասկացրել է Նիկոլ Փաշինյանին, թե երբ կկարգավորվեն Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները...

Մարգարիտան իր facebook-յան էջում մի դրվագ է հրապարակել lenta.ru-ում լույս տեսած վերլուծությունից, որից պարզ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարգավորվի, դեռ ավելին՝ լարվածության նոր կետեր կստեղծվեն, քանի դեռ Հայաստանում կարևորագույն պաշտոնները զբաղեցնում են ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները...

Մոսկվան շատ պարզ հասկացրել է Նիկոլին, որ, երկու տարի աչք փակելով վերջինիս գեղցի շուստրիությունների վրա, այլևս չի հանդուրժի այդ ամենը...

Նախ Մոսկվան այսպիսով պատասխանեց Նիկոլին, ով РБК- ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե քաղաքական առանձին գործիչներ՝ հասկացնելով Մոսկվային, որ վերջինս պետք է ընդունի իրեն և իր իշխանության փայատերերի կապրիզներն ու համակերպվի «ժողովրդի» վարչապետի ծածուկ և բացահայտ հակառուսական քայլերի հետ...

Մոսկվայում շատ լավ հասկացել են, որ Նիկոլն ու իր իշխանության արևմտամետ և հակառուսական կողմնորոշում ունեցող փայատերերն ամեն ինչ անում են՝ Հայաստանը ՌԴ-ի ազդեցությունից դուրս բերելու և ստեղծված վակուումը իրենց համար հարազատ ուժով կամ ուժերով փոխարինելու համար...

Հայաստանում իշխանության եկած և Նիկոլին իշխանության բերած ուժերը ժամանակին այդպիսի քաղաքականության միջոցով շատ կարճ ժամանակահատվածում դուրս մղեցին Մոսկվային Վրաստանից և Ուկրաինայից, իսկ հետո էլ Մոսկվայի սխալներն օգտագործելով և համապատսախան տեխնոլոգիաների միջոցով ուղղակի թշնամացրեցին ՌԴ-ին Վրաստանի և Ուկրաինայի հետ...

 

Նույն կերպ առաջնորդվում է նաև Փաշինյանը...

Նիկոլը և նրա հետևում կանգնած ուժերը մի բան հաշվի չեն առել... Այն, ինչ զոհողությունների գնալով կարողացան անել Թբիլիսին և Կիևը, Հայաստանն իրեն թույլ չի կարող տալ...

Մենք կորցնելու շատ բան ունենք...

Բացի այդ, ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Թեհրանին պետք չէ, որ տարածաշրջանում կտրուկ ուժեղանան Անկարայի դիրքերը, որը համարվում է ԱՄՆ-ի թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակիցը Մեծ Մերձավոր Արևելքի մաս կազմող Հարավային Կովկասում...

Հ.Գ. Հասարակության լայն շերտերի կողմից պատմության չիմացությունը, հայրենասիրական պաթոսը, աշխարհաքաղաքականության մասին աղճատված պատկերացումները, մեր իրական հնարավորությունները հաշվի չառնելը պարարտ հող են Նիկոլի և նրան իշխանության բերած ուժերի համար՝ հակառուսական տրամադրություններ գեներացնելու և Հայաստանին վտանգավոր խաղերի մեջ ներքաշելու համար...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

 

 

դիտվել է 4014 անգամ
Լրահոս
Ադրբեջանական բանակը օգտագործում է Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու ՖՈՏՈ. Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն ՊՆ–ի հրամանով ՀՅԴ կամավորական առաջին վաշտը մեկնում է Արցախ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները խուճապահար փախչում են Ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը. ԱԱԾ-ն զգուշացնում է Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա Հրապարակվեց Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը Շտապ. Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի. փոխմարզպետ Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է Հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանցի փոխգնդապետ Մեհման Շիրվանովին Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Ադրբեջանում մեկ ուղղաթիռի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները «Վիրավոր Ստեփանակերտը». ընտանիքը հրաշքով է փրկվել. Տեսանյութ Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և ՀՄՄ ՌԴ ԱԳՆ-ը՝ Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցի մասին Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ Ռազմական դրություն. Սահմանափակումներ եւ հատուկ միջոցառումներ Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Հրետակոծված Ստեփանակերտը՝ լուսանկարներում Լավրովի արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԲ-ն ոչնչացնում է հակառակորդի զինտեխնիկան «Հիմա՝ Երևանի կենտրոնում». Գոհար Աբաջյան
Ամենաընթերցվածները