Ռոբերտ Քոչարյանի հետապնդման ՀՀԿ տարբերակը

Հանրապետական կուսակցությունը բավականին գովական արձագանքեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Անկասկած է, որ անգամ հարցազրույցի ընթացքում քար լռության պարագայում էլ ՀՀԿ արձագանքը լինելու էր գովական: Եվ անգամ այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցի ընթացքում սուր քննադատեր ՀՀԿ-ին՝ իսկ դրա նուրբ տարրեր, ի միջի այլոց, հարցազրույցում կային, ապա ՀՀԿ-ն դարձյալ արձագանքելու էր գովական: Բանն այն է, որ իշխանությունից դուրս կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանի դեմ ՀՀԿ զենքը գովաբանությունն է, անսպառ, անզուսպ գովաբանությունը: Ի տարբերություն այն շրջանի, երբ ՀՀԿ-ն իշխող մեծամասնություն էր: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին հաջորդում էին ՀՀԿ տարբեր կալիբրի գործիչների կսմիթները: Ընդ որում նկատելի էր, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանն ամեն կերպ փորձում բանավեճի հրավիրել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս նրան պատասխանում էր շատ ավելի ցածր կալիբրի ՀՀԿ գործիչներով:

Բանն այն է, որ իշխանության եղած ժամանակ ՀՀԿ-ին պետք էր ցույց տալ այդ ինքնավստահությունն ու անկաշկանդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որովհետև, հակառակ դեպքում, կառավարող համակարգում կարող էին առաջանալ կասկածներ Սերժ Սարգսյանի «դրության կառավարման» կարողության հանդեպ: Այժմ ՀՀԿ խնդիրը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կասկածներ սնուցելն է, ինչի միջոցը անզուսպ գովաբանությունն է, որն էլ տեղի ունեցավ նրա հարցազրույցից հետո: Երկրորդ նախագահն ինքը չի կարող խուսափել դրանից: Ի վերջո, հնարավոր չէ հայտարարել, թե մերժում է ՀՀԿ-ի՝ իր հասցեին գովքը, հնարավոր չէ կոչ անել ՀՀԿ-ին այլևս չգովել իրեն: Այդպիսով, Հանրապետական կուսակցությունը որդեգրել է Ռոբերտ Քոչարյանին հետապնդելու ուրույն մեթոդաբանություն՝ գովաբանությունը, որը Քոչարյանի համար, անկասկած, դիսկոմֆորտ է, ինչի վկայությունն այն է, որ հետհեղափոխական երկու տարիների ընթացքում նա բավականին ընդգծված ձևով փորձել է խուսանավել ՀՀԿ հետ որևէ ասոցացում առաջացնող քայլերից: Դրա պատճառը բավականին պարզ է՝ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հաջողության գրավական տեսնում է նաև դա՝ ՀՀԿ հետ որևէ կերպ չասոցացվելը, ինչը, սակայն, նրան առայժմ թույլ չեն տալիս:

 
 

 

դիտվել է 610 անգամ
Լրահոս
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 29.10.2020 Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ) Քիչ առաջ ՊԲ-ի ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթարը» Թշնամին «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը «Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Մոսկվայի հայ հանայնքը մշտապես ամեն կերպ պատրաստ է աջակցելու Հայրենիքին Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Զոհված զինծառայողի կինը Երևանում երեխային ունենալուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց ավտովթարի հետևանքով մահացել է. Tert.am Ստեփանակերտին հարվածել են թուրքական F-16-ները. Դա տեղի է ունեցել անձամբ Էրդողանի հրամանո՞վ Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անհանգստություն է առաջացնում. Պեսկով Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը Մոսկվայում ադրբեջանցիների են ձերբակալել մարդկանց ծեծելու համար. մեկը պատգամավորի օգնական է /լուսանկարներ/ ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 59 հերոսների անունները Ադրբեջանը հայտնել է, որ հայկական կողմը ոչնչացրել է գեներալ–լեյտենանտ Խեյրուլլա Իբրահիմովին 2241 նոր դեպք․ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 82 651-ի Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ» Մոտ 2000 ՀՀԿ-ական զորակոչվել ու զինվորագրվել է ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները Այս պահին ճակատային գծի որոշ ուղղություններում ընթանում են տեղային նշանակության մարտեր Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
Ամենաընթերցվածները