Լուսինը «ժանգոտում է», և գիտնականները փորձում են հասկանալ՝ ինչու
Վերջերս Science Advances ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Լուսինը «ժանգոտում է»՝ տարակուսանքի մեջ գցելով փորձագետներին: Այս մասին հաղորդում է ՆԱՍԱ-ի կայքը:
Մասնագետները նկատում են, որ ժանգը կարող է Լուսնի վրա հայտնաբերված ջրի արդյունք լինել, սակայն այդ հանգամանքը դարձյալ անհավանական է՝ հաշվի առնելով թթվածնի ու հեղուկ ջրի բացակայությունը Երկրի արբանյակի վրա:
Գիտնականները վաղուց տեղյակ են Մարսում առկա ժանգի մասին: Մոլորակի մակերեսին առկա երկաթը, միախառնվելով վաղ անցյալում գոյություն ունեցած ջրի և թթվածնի հետ, իր գույնն է տվել Կարմիր մոլորակին: Սակայն գիտնականներին ապշեցրել է ժանգի հետքերի հայտնաբերումը Լուսնի վրա:
Նոր ուսումնասիրության տվյալները տրամադրել է Հնդկաստանի տիեզերական ուսումնասիրության կազմակերպությունը, որը դրանք ստացել է «Չանդրայան-1» լուսնագնաց հետազոտական սարքի օգնությամբ:
«Դա գլուխկոտրուկ է: Լուսինը համապատասխան միջավայր չէ հեմամիտի ձևավորման համար: Սկզբում ես ընդհանրապես չհավատացի դրան: Այդպես չպետք է լինի՝ հաշվի առնելով Լուսնի վրա առկա պայմանները: Բայց քանի որ Լուսնի վրա ջրի հետքեր ենք հայտնաբերել, ենթադրություններ են արվում, որ այնտեղ կարող է տարատեսակ հանքանյութեր լինել, որոնց հետ շփվում է ջուրը»,- մեկնաբանել է ուսումնասիրության հեղինակ Շուաի Լին, ով Հավայիի համալսարանի մասնագետներից է
Շարունակությունը ` Այստեղ