ՖՈՏՈ. Ապրիլյան եւ տավուշյան պատերազմներին ու հաղթանակներին նվիրված զուգերգ է նկարահանվել

Երգիչ, Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, Վրեժ Կիրակոսյանի մոտ ստեղծագործական բուռն շրջան է սկսել: Երգիչը նկարահանել է «Զինվորին» նոր զուգերգի հիման վրա տեսահոլովակը, որը նվիրված է ապրիլյան եւ տավուշյան պատերազմներին ու հաղթանակներին. «Երգն ունի հետաքրքիր մեկնաբանություն, այն անակնկալ կլինի իմ արվեստի երկրպագուներին, քանի որ ժողովրդական ժանրում եմ հանդես գալիս: Մի գաղտնիք էլ բացեմ, տեսահալավակի ընթացքում մի երաժշտական գործիք եմ նվագում»,-մեզ հետ զրույցում ասաց Վ. Կիրակոսյանն ու շեշտեց, որ առաջին անգամ է զուգերգով հանդես գալիս. «Զուգերգը կատարում եմ ազգագրական երգերի կատարող Ռոման Ավագյանի հետ:

 

 

«Զինվորին» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Աշուղ Սահանույշն է, գործիքավորել է Գարեգին Առաքելյանը՝ «Գաթա բենդ» ստուդիայից: Իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Վարդան Գրիգորյանը: Նկարահանումներն ընթացել են Հայաստանի տեսարժան վայրերում, լեռներում, ժայռերի վրա, կիրճերում: Մի քանի օր հետաքրքիր նկարահանումներ ենք ունեցել, որպեսզի կարողանանք նկարագրել մեր արծիվ զինվորներին: Մի խոսքով, այն բավականին տրամադրող ռիթմիկ, ազգագրական ստեղծագործություն է՝ պատերազմի ու կռվի գնալու տրամադրող երաժշտական պատկեր ունի»:

Երգի տեսահոլովակը հասանելի կլինի սեպտեմբերի 21-ին, Ըստ Վ. Կիրակոսյանի գեղեցիկ գործ է ստացվել:
Ի դեպ, երգիչը խոստացավ, որ այսուհետ ստեղծագործական դադար չի ունենալու, ավելին, արդեն սկսել է երկրորդ երգի հիման վրա տեսահոլավակի նկարահանման աշխատանքները:

 

  

 

 

Շարունակությունը ` Այստեղ

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Ադրբեջանական բանակը օգտագործում է Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու ՖՈՏՈ. Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն ՊՆ–ի հրամանով ՀՅԴ կամավորական առաջին վաշտը մեկնում է Արցախ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները խուճապահար փախչում են Ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը. ԱԱԾ-ն զգուշացնում է Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա Հրապարակվեց Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը Շտապ. Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի. փոխմարզպետ Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է Հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանցի փոխգնդապետ Մեհման Շիրվանովին Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Ադրբեջանում մեկ ուղղաթիռի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները «Վիրավոր Ստեփանակերտը». ընտանիքը հրաշքով է փրկվել. Տեսանյութ Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և ՀՄՄ ՌԴ ԱԳՆ-ը՝ Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցի մասին Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ Ռազմական դրություն. Սահմանափակումներ եւ հատուկ միջոցառումներ Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Հրետակոծված Ստեփանակերտը՝ լուսանկարներում Լավրովի արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԲ-ն ոչնչացնում է հակառակորդի զինտեխնիկան «Հիմա՝ Երևանի կենտրոնում». Գոհար Աբաջյան
Ամենաընթերցվածները