Իրականությունից կտրված Փաշինյանը

Սուրեն Սուրենյանց-ի ֆեյսբուքյան էջից՝
Վարչապետի պաշտոնը մոգական հատկություն ունի․ այնտեղ հայտնված մարդիկ շատ արագ կտրվում են իրականությունից, ադեկվատությունից՝ տրվելով «նորին գերազանցություն» վիճակագրության մանիպուլյատիվ էֆեկտին։ Թվում էր՝ հեղափոխությունը կկոտրի այս կարծրատիպը, ու Փաշինյանն ոչ թե թվերով, այլ իրականում կփորձի բարելավել մարդկանց կյանքի որակը։
Բայց Փաշինյանը շատ ավելի արագ հարմարվեց նախկին համակարգի իներցիային ու կառավարության վերջին նիստում նրա հնչեցրած գանահատականները, լավագույն դեպքում, ծիծաղ են առաջացնում, իսկ իրականում՝ խորը հիասթափություն։
2020 թվականի օգոստոս ամսին ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով՝ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ՝ կառավարության երեկվա նիստում պնդել է Նիկոլ Փաշինյանը՝ հերքելու համար սոցիալական կոլապսի և սոցիալական ճգնաժամի գոյությունը։
Կոլապս՝ չգիտեմ, բայց սոցիալական ճգնաժամ հաստատ կա։
Նույնիսկ մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ վիճվարչությունը աշխատում է իներցիայով՝ միշտ գտնելով հարմար մեթոդաբանություն օրվա իշխանության համար։ Ինձ ավելի շատ զարմացնում է այն հանգամանքը, որ Փաշինյանը գլոբալ դատողություններ է անում՝ միան ՀԴՄ շրջանառության հիմքով, ինչը նշանակում է, որ երկու և ավելի տարիների ընթացքում նա այդպես էլ չի ճանաչել այն պետությունը, որը ղեկավարում է ու չի հասկացել տնտեսությունը՝ գոնե Տնտեսագիտականի միջակ ուսանողի մակարդակում։
Երկրում հարգված տնտեսագետներից մեկը երեկ հղում էր արել իրական թվերի․ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ առևտուրը նվազել է 10,4 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը կրճատվել է 17,6 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում ծառայության ոլորտը անկում է գրանցել 21,6 տոկոս։
Այս համատեքստում անհասկանլի է, թե ինչու է պատրանքային, կեղծ իրականություն ներկայացնում Նիկոլ Փաշինյանը, նաև՝ այլ հարցերում։
Վարչապետը երեկ ասել է, թե այս տարի աշխատատեղերն ավելացել են մոտ 6,6 հազարով. մեկ մարդու աշխատավարձը աճել է միջինը 13,8 հազարով։ Լավ, ո՞նց հավատաս էս թվերին, եթե, ըստ տնտեսագիտական հաշվարկների, անցած ամիսներին Հայաստանի տնտեսությունը կորցրել է մոտ 500 միլիարդ դրամ։ Ինչի՞ հաշվին են ստեղծվել այդ աշխատատեղերը։
Իշխանությունը դառնում է վտանգավոր, երբ հեռանում, կտրվում է իրականությունից։ Դրա հետևանքով հարվածներ են ստանում պետությունը, աղքատության ճիրաններում հայտնվող քաղաքացիները։
 
 
 
 
 
 
 
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանական բանակը օգտագործում է Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու ՖՈՏՈ. Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն ՊՆ–ի հրամանով ՀՅԴ կամավորական առաջին վաշտը մեկնում է Արցախ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները խուճապահար փախչում են Ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը. ԱԱԾ-ն զգուշացնում է Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա Հրապարակվեց Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը Շտապ. Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի. փոխմարզպետ Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է Հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանցի փոխգնդապետ Մեհման Շիրվանովին Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Ադրբեջանում մեկ ուղղաթիռի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները «Վիրավոր Ստեփանակերտը». ընտանիքը հրաշքով է փրկվել. Տեսանյութ Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և ՀՄՄ ՌԴ ԱԳՆ-ը՝ Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցի մասին Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ Ռազմական դրություն. Սահմանափակումներ եւ հատուկ միջոցառումներ Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիների լուսանկարներ Հրետակոծված Ստեփանակերտը՝ լուսանկարներում Լավրովի արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԲ-ն ոչնչացնում է հակառակորդի զինտեխնիկան «Հիմա՝ Երևանի կենտրոնում». Գոհար Աբաջյան
Ամենաընթերցվածները