Աշխատանքից ազատելու նախարարի հրաման չկա. որևէ «Ցնցող» լուր հայտնելուց առաջ ծանոթացեք

Երեկվանից մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել:

Ըստ դրա` ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 եւ ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը եւ ներկայացվում է այլ քողի ներքո եւ խեղաթյուրված է։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը:

Պարզաբանման մեջ նաեւ ասվում է.

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ նախ եւ առաջ նշվածը ոչ թե հրաման է, այլ հրամանի նախագիծ եւ գտնվում է քննարկումների եւ լրաշմակումների փուլում, եւ միեւնույն ժամանակ հանդիսանում է ոչ թե աբսուրդային, այլ օրվա հրամայական, եւ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված մինչ այս պահն ընդունված բոլոր փաստաթղթերում, իրավական ակտերում նշվել է, որ անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, ինչն ուղղված է եղել ոչ թե ռիսկի խումբ հանդիսացող աշխատակիցներից ազատվելուն, այլ վերջիններիս պաշտպանելուն։

Տվյալ առաջարկն ուղղված է ոչ թե ռիսկի խմբում գտնվող անձանց աշխատանքից կամ ուսման իրավունքից զրկվելուն, այլ վերջիններիս անվտանգության ապահովմանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց մասնագիտական գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել պետությանը նաեւ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում՝ հեռավար սկզբունքով, իսկ համաճարակային իրավիճակի կայունացումից հետո անցնել իրենց բնականոն աշխատանքին։

Կոչ ենք անում եւ հորդորում նախքան որեւէ «Ցնցող» լուր հայտնելը պարզապես ամբողջությամբ ծանոթանալ իրավիճակին, առկա փաստաթղթերին եւ վերլուծել իրականությունը եւ ոչ թե փորձել պղտոր ջրում ձուկ որսալ եւ դիվիդենտներ հավաքել բառախաղերի միջոցով։

Առողջություն բոլորին»:

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Հովիկ Աբրահամյանը կմեկնի Արցախ Հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ ․ Հակառակորդի տանկերից բան չի մնում․ մերոնք անխնա խոցում են ՏԵՍԱՆՅՈՒԹ Android-ով սմարթֆոն ունեցողներ․ Ինչպես հեռացնել թուրքական սերտիֆիկատները Android համակարգից Հրատապ. Կպա՜վ, կպա՜վ. Արցախի ՀՕՊ-ը խոցում է ադրբեջանական «Орбитер-1K»-ն «Ջաան, կպաավ». ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Մերոնք սատկացնում են թշնամուն ՀՐԱՏԱՊ․ Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ. Wargonzo ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. ՊԲ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի նոր մեծաթիվ կորուստներ Հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի Միրբաշիր քաղաքի հենակետը (տեսանյութ) Թշնամու կրակոցից զոհված Էրիկ Սահակյանի հուղարկավորությունը Եռաբլուրում. ՈՒՂԻՂ Ռուս խաղաղապահները հնարավոր է մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ. Միրոնով Մեր ԶՈՒ-ն ևս մի ԱԹՍ է խոցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին նաև մարտի դաշտում․ Չավուշօղլու Ադրբեջանն էլ ապատեղեկատվություն չի կարող տարածել․ հայ հաքերները շարքից հանել են դրանց կայքերը, կարևոր փաստաթղթեր են հրապարակվել Ինչ իրավիճակ է Ճամբարակում. պատմում է քաղաքապետը Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել մանկապարտեզի և դպրոցի ուղղությամբ. ՖՈՏՈ Այս պահին հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը. Արծրուն Հովհաննիսյան Պետք ա պատրաստ լինեք հակադարձելու ադրբեջանցիների հնարավոր գործողություններին մեդիա դաշտում Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ։ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից.Արծրուն Հովհաննիսյան (լուսանկար) Հայկական կողմի բոլոր զոհերի անունները ՊՆ-ի տեսանյութը. Ինչպես է հետ մղվում ադրբեջանական ստորաբաժանման գրոհը. Ինչպես են դիմում փախուստի Հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կոշտ պատասխան կտա
Ամենաընթերցվածները