Այն, որ դպրոցն այժմ այս տեսքով ներկայանում է մեզ, մեծապես Հովիկ Աբրահամյանի վաստակն է. Վարդուհի Իշխանյան. «168 ժամ»

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը, որի ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առաջ դնել բարձր նշաձողեր` փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը։ Շատերը, սակայն, նկատեցին, որ անվանի հայագետի անվամբ անվանակոչված դպրոցի՝ շքեղ հիմնանորոգումից հետո, բացման արարողությանը չէին մասնակցում բազմավաստակ գիտնականի ընտանիքի անդամները:

168.am-ը Ռաֆայել Իշխանյանի որդուն՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին հարցրեց, թե ինչո՞ւ վերջինս ներկա չէր հոր անունը կրող դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: «Չէին հրավիրել»,- ասաց իրավապաշտպանը՝ չցանկանալով այլ մեկնաբանություն ներկայացնել թեմայի վերաբերյալ:

Զրուցեցինք նաև Ռաֆայել Իշխանյանի դստեր՝ Վարդուհի Իշխանյանի հետ, ով ասաց, որ շատ ուրախ է, որ դպրոցը վերջապես բացվեց, որովհետև 4 տարի սպասում էին:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ իրենք առավոտյան ներկա չէին բացման արարողությանը՝ նա պատասխանեց, որ հրավերների նախաձեռնությունը տնօրենինը չի եղել, և երևի այդ հարցով վարչապետի աշխատակազմին պետք է դիմենք:

«Ես ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս դպրոցը հիմնանորոգելու հարցում: Նախ՝ ամենամեծ շնորհակալությունը տնօրենին, ով փայլուն շարունակում է Ռաֆայել Իշխանյանի գործունեությունը և կարողացավ իր համառությամբ այս դպրոցի հիմնանորոգումը գլուխ բերել»,- ասաց Վարդուհի Իշխանյանը:

Վերջինս նշեց, որ անվանակոչությունից հետո առաջին օգնությունն այս դպրոցին եղել է Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի օրոք, ով ֆինանսավորեց Ռաֆայել Իշխանյանի հուշարձանի կառուցումը:

«Դպրոցը շատ վատ վիճակում էր: Տնօրենի հետ միասին տարբեր տեղեր դիմեցինք հիմնանորոգման համար: Ի վերջո, վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգնեց մեզ, ում միջնորդությամբ Ասիական բանկը ֆինանսավորում հատկացրեց այդ նպատակի համար: Իրեն էլ ենք շատ շնորհակալ: Կահավորումն էլ նոր իշխանությունների օրոք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի օգնությամբ կատարվեց»,- ասաց մեծ գիտնականի դուստրը: Նրա խոսքով՝ երբ դեռ դպրոցը չէր վերանորոգվել, ամենասկզբում Ռաֆայել Իշխանյանի կաբինետն էր վերանորոգվել ու կահավորվել Բարսեղ Բեգլարյանի ֆոնդի միջոցներով:

«Բայց այն, որ դպրոցն այժմ այս տեսքով ներկայանում է մեզ, մեծապես Հովիկ Աբրահամյանի վաստակն է, ով կարողացավ Ասիական բանկի միջոցով գլուխ բերել դպրոցի հիմնանորոգման գործը: 4 տարի առաջ սկսվեց հիմնանորոգումը: Սկզբում ասացին՝ երկու տարի կտևի, բայց ձգվեց, ու այս դպրոցի տնօրենը, ուսուցիչները մեկ այլ դպրոցի փոքր հատվածում մի կերպ կարողացել են այս 4 տարում դասապրոցես ապահովել: Մեծ աշխատանք են կատարել, էլ չեմ ասում՝ դպրոցից դպրոց տեղափոխվելու ծանր գործընթացը»,- ասաց Վարդուհի Իշխանյանը:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հովիկ Աբրահամյանը կմեկնի Արցախ Հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ ․ Հակառակորդի տանկերից բան չի մնում․ մերոնք անխնա խոցում են ՏԵՍԱՆՅՈՒԹ Android-ով սմարթֆոն ունեցողներ․ Ինչպես հեռացնել թուրքական սերտիֆիկատները Android համակարգից Հրատապ. Կպա՜վ, կպա՜վ. Արցախի ՀՕՊ-ը խոցում է ադրբեջանական «Орбитер-1K»-ն «Ջաան, կպաավ». ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Մերոնք սատկացնում են թշնամուն ՀՐԱՏԱՊ․ Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ. Wargonzo ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. ՊԲ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի նոր մեծաթիվ կորուստներ Հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի Միրբաշիր քաղաքի հենակետը (տեսանյութ) Թշնամու կրակոցից զոհված Էրիկ Սահակյանի հուղարկավորությունը Եռաբլուրում. ՈՒՂԻՂ Ռուս խաղաղապահները հնարավոր է մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ. Միրոնով Մեր ԶՈՒ-ն ևս մի ԱԹՍ է խոցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին նաև մարտի դաշտում․ Չավուշօղլու Ադրբեջանն էլ ապատեղեկատվություն չի կարող տարածել․ հայ հաքերները շարքից հանել են դրանց կայքերը, կարևոր փաստաթղթեր են հրապարակվել Ինչ իրավիճակ է Ճամբարակում. պատմում է քաղաքապետը Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել մանկապարտեզի և դպրոցի ուղղությամբ. ՖՈՏՈ Այս պահին հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը. Արծրուն Հովհաննիսյան Պետք ա պատրաստ լինեք հակադարձելու ադրբեջանցիների հնարավոր գործողություններին մեդիա դաշտում Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ։ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից.Արծրուն Հովհաննիսյան (լուսանկար) Հայկական կողմի բոլոր զոհերի անունները ՊՆ-ի տեսանյութը. Ինչպես է հետ մղվում ադրբեջանական ստորաբաժանման գրոհը. Ինչպես են դիմում փախուստի Հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կոշտ պատասխան կտա
Ամենաընթերցվածները