Լավրովի արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն․ «Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունների կապակցությամբ: Ընդգծվել է վաղ զինադադարի անհրաժեշտությունը»: Նշվում է, որ «Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանն էլ հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն: Զախարովան այս մասին ասել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման առնչությամբ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն, որպեսզի իրավիճակը կայունանա»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արելանհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ «Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա: Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։

դիտվել է 1161 անգամ
Լրահոս
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հերոսները երգով ոչնչացնում են թշնամուն Նահանջ լինում է նաև ծուղակի նպատակով. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը սեպտեմբերի 27-ի առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. Հովհաննիսյան Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի. Արծրուն Հովհաննիսյան Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան Կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք. Արծրուն Հովհաննիսյան Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Առաջին հարվածային ալիքին հակառակորդը միաժամանակ 1000-ից ավել թռչող սարք է կիրառել. Արծրուն Հովհաննիսյան 12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք. ռազմի պատմությունը նման բաներ չգիտի. Արծրուն Հովհաննիսյան Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան Երևանի պայմանը Բաքվին. երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները ՌԴ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը Ալեքսանդր Կոց. Հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է հասցրել՝ ետ շպրտելով ադրբեջանցիներին Վերջին 48 ժամում ԼՂ հակամարտության գոտում սպանվել է 27 սիրիացի զինյալ. SOHR ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերին հարվածելու մասին Ադրբեջանի հայտարարությունը Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի Արցախի համար հանգանակվել է 132,5 միլիոն դոլար Բարի գալուստ ԴԺՈԽՔ. 2-րդ հրանանատարը ոչնչացվեց Եվս 43 զոհ. Հրապարակվել են նրանց անունները Ոչնչացվեց ադրբեջանցի գնդապետ Աբդուրահմանով Աֆղանը Մերօրյա հերոսներ՝ ԱՀ ՊԲ նոր տեսանյութը Հակառակորդը հարավային՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ մեծ կորուստներ կրելով նահանջում է․ Շուշան Ստեփանյան Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար. Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները