Հրապարակվեց Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը:

Որոշման մեջ ասված է.

«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.

հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.

հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.

ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից.

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1.Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն:

2.Սահմանել ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի:

3.Սահմանել, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Հակառակորդը սեպտեմբերի 27-ի առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. Հովհաննիսյան Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի. Արծրուն Հովհաննիսյան Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան Կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք. Արծրուն Հովհաննիսյան Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Առաջին հարվածային ալիքին հակառակորդը միաժամանակ 1000-ից ավել թռչող սարք է կիրառել. Արծրուն Հովհաննիսյան 12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք. ռազմի պատմությունը նման բաներ չգիտի. Արծրուն Հովհաննիսյան Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան Երևանի պայմանը Բաքվին. երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները ՌԴ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը Ալեքսանդր Կոց. Հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է հասցրել՝ ետ շպրտելով ադրբեջանցիներին Վերջին 48 ժամում ԼՂ հակամարտության գոտում սպանվել է 27 սիրիացի զինյալ. SOHR ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերին հարվածելու մասին Ադրբեջանի հայտարարությունը Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի Արցախի համար հանգանակվել է 132,5 միլիոն դոլար Բարի գալուստ ԴԺՈԽՔ. 2-րդ հրանանատարը ոչնչացվեց Եվս 43 զոհ. Հրապարակվել են նրանց անունները Ոչնչացվեց ադրբեջանցի գնդապետ Աբդուրահմանով Աֆղանը Մերօրյա հերոսներ՝ ԱՀ ՊԲ նոր տեսանյութը Հակառակորդը հարավային՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ մեծ կորուստներ կրելով նահանջում է․ Շուշան Ստեփանյան Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար. Հովհաննիսյան Պաշտոնական. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հրդեհ՝ Սարուխան գյուղում
Ամենաընթերցվածները