ՌԴ-ում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին հայտնել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին

Մոսկվայում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում հայտնել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին։

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցից հատված․

Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Արդյոք իսկապե՞ս պատրաստ եք միջնորդ լինել ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ միասին։ Եվ ճի՞շտ է արդյոք, որ Իրանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից։

Առաջին հերթին պետք է ասեմ, որ մենք հանդես ենք գալիս մեր երկու հարեւանների միջեւ խաղաղության օգտին եւ կարծում ենք, որ այս պատերազմը կարող է վնաս հասցնել ինչպես երկու երկրների ժողովուրդներին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի ժողովուրդներին։ Ուստի Իրանը, այս հարցի հանդեպ չեզոքություն պահպանելով, անչափ ակտիվ է աշխատում մեր երկու հարեւանների պատասխանատու անձանց հետ։ Մենք անհրաժեշտ ջանքեր ենք ներդրել՝ նրանց զսպվածության կոչ անելով։ Երկրորդ՝ մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք կհանգեցնեն երկու երկրների միջեւ փոխզիջման։ Եվ մասնավորապես այն նախաձեռնությունը, որը դրսեւորեց Ռուսաստանը նախագահ Պուտինի միջնորդությամբ, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի երկու ԱԳ նախարարները եկան Մոսկվա եւ բանակցություններ վարեցին։

Երրորդ պահն այն է, որ մյուս նախաձեռնությունները, որոնք այսպես կամ այնպես կարող են խաղաղության հանգեցնել, մենք նույնպես ողջունում ենք։

Կան տարբեր տարբերակներ․ ոմանք ասում են, որ տեղին կլիներ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությունը որպես երաշխավոր երկրներ՝ ըստ Աստանայի ձեւաչափի մոդելի։ Կամ այլ մոդելներ․ ենթադրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Իրանի ու Թուրքիայի միջեւ ինչ-որ համատեղում եւ այլ առաջարկներ։ Այս առաջարկները եւս ենթակա են ուսումնասիրման ու դիտարկման։ Կարծում եմ, որ այդ առաջարկներն, իհարկե, պետք է արդյունավետ լինեն, որ այդ նախաձեռնությունները վերջին հաշվով հանգեցնեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության։

 

 

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. Երեք պետության դեմ ենք կռվում, բայց մեզ չեն հաղթելու. Կամավոր «Փաստ». Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետությանը Արծրուն Հովհաննիսյանի էջի լավ գրառումը «Բանակցային գործընթացի մասին մի շատ կարևոր դրվագ, որ այս օրերին ոմանք փորձում են մոռացության տալ» Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հերոսները երգով ոչնչացնում են թշնամուն Նահանջ լինում է նաև ծուղակի նպատակով. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը սեպտեմբերի 27-ի առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. Հովհաննիսյան Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի. Արծրուն Հովհաննիսյան Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան Կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք. Արծրուն Հովհաննիսյան Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Առաջին հարվածային ալիքին հակառակորդը միաժամանակ 1000-ից ավել թռչող սարք է կիրառել. Արծրուն Հովհաննիսյան 12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք. ռազմի պատմությունը նման բաներ չգիտի. Արծրուն Հովհաննիսյան Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան Երևանի պայմանը Բաքվին. երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները ՌԴ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը Ալեքսանդր Կոց. Հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է հասցրել՝ ետ շպրտելով ադրբեջանցիներին Վերջին 48 ժամում ԼՂ հակամարտության գոտում սպանվել է 27 սիրիացի զինյալ. SOHR ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերին հարվածելու մասին Ադրբեջանի հայտարարությունը Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի Արցախի համար հանգանակվել է 132,5 միլիոն դոլար
Ամենաընթերցվածները