«Ռազմագերիներին սպանելու համար ՄԻԵԴ-ում կարող է դրվել Ադրբեջանի պատասխանատվության հարցը»

Ռազմագերիներին սպանելու, մարդու իրավունքների խախտումների համար ՄԻԵԴ-ում կարող է դրվել Ադրբեջանի պատասխանատվության հարցը: Այս պարագայում ԶՈՒ-երի ներկայացուցիչները համարվում են պետության գործակալներ և նրանց կողմից կատարված սպանությունները համարվում են պետության սպանություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվող տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են հայ գերիները գնդակահարվում Հադրութում:

Նա նշեց՝ հակամարտությանը մասնակցողի կյանքի իրավունքը չի պաշտպանվում, բայց եթե զենքը վայր դրած վիրավորներ կամ զինծառայողներ են՝ արգելվում է նրանց կյանքի նկատմամբ ոտնձգությունը. «Միտումնավոր գնդակահարելը համարվում է պատերազմական հանցագործություն, որը քրեորեն պատժելի է միջազգային քրեական դատարանի կողմից: Ընդորում, պատերազմական հանցագործությունների առումով գործում է ունիվերսալ իրավազորություն. այսինքն՝ հանցանքի կատարման վայրը նշանակություն չունի: Այս հանցագործությունների պարագայում ոչ միայն կատարողն է պատասխանատու, այլև հրամանատարական կազմը՝ նախ նման հրաման տալու, իսկ հրաման տալու բացակայության դեպքում՝ չկանխելու համար: Քանի որ պետությունը խախտում է միազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերը՝ պետության պատասխանատվության խնդիր կարող է դրվել ՄԱԿ-ի, տարածաշրջանայի որոշ կառույցների կողմից և սանկցիաների միջոցով հակազդել ապօրինություններին»,- ասաց իրավաբանը: 

Ըստ Սահակյանի՝ գնդակահարության մասին վկայող տեսանյութի տարածումը 2 նպատակ էր հետապնդում. առաջինը՝ խթանել ներքին վայրագությունները, քանի որ Ադրբեջանի համոզմամբ այն կարող է մարտական գործողությունների ժամանակ առավելություն տալ, և երկրորդը՝ ահաբեկել հայ ԶՈՒ-երի ծառայողներին, հոգեբանական ազդեցություն ունենալ, որպեսզի նրանք խուսափեն մարտի դաշտ մեկնել` տեսնելով ճակատագրերը:

 

Այսօր տեղեկացանք, որ գերեվարված Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին՝ հայտնելով, որ ողջ են: Սահակյանը կարծում է, որ այս իրադարձությունը միանշանակ կապված է Եվրոդատարանում ընթացող գործընթացով, քանի որ երեկ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, պահանջել է Ադրբեջանից երաշխավորել գերիների կյանքի անձեռնմխելիությունն ու առողջության իրավունքը. «Հաշվի առնելով, որ շուտով վերջնաժամկետը լրանալու է, Ադրբեջանն այս հումանիտար քայլով ուզում է նյութ գեներացնի ՄԻԵԴ-ին տրամադրելու համար, որպեսզի փորձի փրկել իր միջազգային իմիջը այդ դատական ատյանում: Իսկ մենք 2-3 օրվա ընթացքում մեծ տեղեկատվություն ենք տվել պատերազմական հանցագործությունների և պետական հովանավորության մակարդակում դրանց կազմակերպվածության վերաբերյալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այլ ռազմագերիներին, արդյոք հայտնի՞ է թե քանի գերեվարված հայրենակից ունենք Ադրբեջանում, Սահակյանն ասաց, որ պաշտոնական տեղեկություն չկա. «Մենք առանձին անձանց շահերի պաշտպանությամբ ենք հանդես գալիս: Հաճախորդների հետ համաձայնեցված համապատասխան փուլում հաղորդագրություններ կներկայացնենք` բացահայտելով նաև անհատական տվյալներ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով և շուրջ 21 օր է` մարտական գործողություններ են տեղի ունենում ռազմաճակատում: Հայ զինվորները պայքարում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ահաբեկիչների դեմ:

Սոնա Հարությունյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Փաստ». Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետությանը Արծրուն Հովհաննիսյանի էջի լավ գրառումը «Բանակցային գործընթացի մասին մի շատ կարևոր դրվագ, որ այս օրերին ոմանք փորձում են մոռացության տալ» Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հերոսները երգով ոչնչացնում են թշնամուն Նահանջ լինում է նաև ծուղակի նպատակով. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը սեպտեմբերի 27-ի առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. Հովհաննիսյան Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի. Արծրուն Հովհաննիսյան Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան Կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք. Արծրուն Հովհաննիսյան Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Առաջին հարվածային ալիքին հակառակորդը միաժամանակ 1000-ից ավել թռչող սարք է կիրառել. Արծրուն Հովհաննիսյան 12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք. ռազմի պատմությունը նման բաներ չգիտի. Արծրուն Հովհաննիսյան Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան Երևանի պայմանը Բաքվին. երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները ՌԴ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը Ալեքսանդր Կոց. Հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է հասցրել՝ ետ շպրտելով ադրբեջանցիներին Վերջին 48 ժամում ԼՂ հակամարտության գոտում սպանվել է 27 սիրիացի զինյալ. SOHR ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերին հարվածելու մասին Ադրբեջանի հայտարարությունը Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի Արցախի համար հանգանակվել է 132,5 միլիոն դոլար Բարի գալուստ ԴԺՈԽՔ. 2-րդ հրանանատարը ոչնչացվեց Եվս 43 զոհ. Հրապարակվել են նրանց անունները
Ամենաընթերցվածները