Թշնամին մի շարք հարթակներում Հայաստանի քաղաքացիներին պատվերներ է ուղարկում այլ անձանց անունից․ մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիմա մի շատ կարեւոր թեմայի մասին։ Պատերազի առաջին օրերին արդեն խոսել ենք սրա մասին, բայց հիմա սա ավելի է լրջանում։

Թշնամին մի շարք հարթակներում, ուր կարելի է ինտերնետով գործ պատվիրել / գտնել, օրինակ՝ UpWork, Հայաստանի քաղաքացիներին պատվերներ է ուղարկում այլ անձանց անունից։ Առաջարկները շատ տարբեր են․ տեսագրել այսինչ փողոցը, գնալ Օպերա, տեսանյութ նկարել ու տակը հայերենով ինչ-որ տեքստ կարդալ, այսինչ տեքստը հայերեն ձայնագրել եւ նման այլ բաներ։

Փաստացի, սենց մի քանի խնդիր են լուծում։ Հավաքագրում են իրենց պետք եղած տեղեկատվությունը՝ քողարկելով անվնաս պատվերների տակ։ Ստանում են հայաստանցու ձայով տեսանյութեր կամ ձայնային հաղորդագրություններ, որոնք կարող են օգտագործվել կեղծիքներում եւ այլն։ Նաեւ սա կարող է հետագայում օգտագործվել շանտաժի եւ վերբովկայի համար։ Օրինակ, կվախեցնեն, որ կհանձնեն մեր ԱԱԾ-ին որպես ազգի դավաճան, եւ այդ կեղծ վախի վրա մարդուն ավելի խորը կտանեն դեպի իրենց վերահսկողությունը։

Ինչ եզրակացություններ անենք էս ամենից․

ա․ Չանել նման անհասկանալի առաջադրանքներ էս պահին։ Օրինակ, իբր տուրիստական գործակալության կամ այլ անվնաս կազմակերպության կամ ծրագրի համար։

բ/ Եթե արդեն նման բան արել եք ու նոր եք ֆայմել, որ սխալվել եք, վախենալու բան չկա։ Դիմեք իրավապահներին։ Կօգնեք հասկանալ, թե ինչ կարելի է սպասել թշնամուց։ Ձեզ ոչինչ չի սպառնում։ Հիշեք միշտ, որ նույնիսկ եթե արդեն վատ զարգացումներ են սկսվել եւ թշնամու ճանկերում եք, հանգիստ կարող եք դիմել իրավապահներին եւ ոչ մի պատասխանատվություն ձեզ չի հասնում նման դեպքորում։ Հակառակը, լիքը օգուտ կտաք»։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Երեք պետության դեմ ենք կռվում, բայց մեզ չեն հաղթելու. Կամավոր «Փաստ». Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետությանը Արծրուն Հովհաննիսյանի էջի լավ գրառումը «Բանակցային գործընթացի մասին մի շատ կարևոր դրվագ, որ այս օրերին ոմանք փորձում են մոռացության տալ» Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հերոսները երգով ոչնչացնում են թշնամուն Նահանջ լինում է նաև ծուղակի նպատակով. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը սեպտեմբերի 27-ի առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. Հովհաննիսյան Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի. Արծրուն Հովհաննիսյան Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան Կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք. Արծրուն Հովհաննիսյան Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Առաջին հարվածային ալիքին հակառակորդը միաժամանակ 1000-ից ավել թռչող սարք է կիրառել. Արծրուն Հովհաննիսյան 12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք. ռազմի պատմությունը նման բաներ չգիտի. Արծրուն Հովհաննիսյան Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան Երևանի պայմանը Բաքվին. երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները ՌԴ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը Ալեքսանդր Կոց. Հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է հասցրել՝ ետ շպրտելով ադրբեջանցիներին Վերջին 48 ժամում ԼՂ հակամարտության գոտում սպանվել է 27 սիրիացի զինյալ. SOHR ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերին հարվածելու մասին Ադրբեջանի հայտարարությունը Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի Արցախի համար հանգանակվել է 132,5 միլիոն դոլար Բարի գալուստ ԴԺՈԽՔ. 2-րդ հրանանատարը ոչնչացվեց
Ամենաընթերցվածները