Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia

Ադրբեջանական ու թուրքական հիստերիան հասել է իր գագաթնակետին ռազմաճակատում տեղի ունեցած դեպքերի պատճառով, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների (թալիշներ, ավարներ և լեզգիներ) դժգոհությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է skynewsarabia-ն՝ ավելացնելով, որ դրան են գումարվում նաև Ադրբեջանի մեծաթիվ մարդկային կորուստները՝ չնայած լոգիստիկ, քաղաքական և բժշկական, ինպես նաև վարձկանների ու ահաբեկիչների տեսքով օգնության ստացումը Թուրքիայից, Վրաստանից, Պակիստանից, Աֆղանստանից:
 
«Դա Ադրբեջանի ղեկավարությանը գցում է բարդ իրավիճակի մեջ հայրենական և միջազգային հանրության առաջ: Եվ սա նրան ստիպեց քաղաքական նպատակներին հասնելու համար փոխել ռազմավարությունը՝ Արցախի վրա հարձակման «լեգիտիմության» չափաբաժինն ավելացնելով, եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծելով», - նշում է լրատվամիջոցը:
 
Լրատվամիջոցը գրում է, որ հարձակվելով եկեղեցու վրա՝ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, փորձում են տարածքային հակամարտության պատրվակով այն վերածել կրոնականի՝ ջիհադիստների մասշտաբով՝ ավելի շատ ծայրահեղականների ու ահաբեկիչների ներգրավելու համար:
 
Ըստ լրատվամիջոցի՝ այս քայլով Ադրեջանը երկու նպատակի է ուզում հասնել՝ դուրս գալ ներքին փակուղուց և կրոնական տեսանկյունից իրավական հիմքեր ստեղծել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին ջիհադի շուրջ համախմբելու համար:
 
Կայքը նշում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ելք չունեն այս փակուղում, բացի ռազմի դաշտում նոր իրականություն ստեղծելուց և տեղում նոր հաջողությունների հասնելուց՝ ահաբեկիչների ու ջիհադիստների օգնությամբ, քանի որ իր բանակը չկարողացավ դա անել: Եվ եթե Ադրբեջանը չկարողանա զգալի հաջողությունների հասնել, ապա չի կարողանա նստել բանակցությունների սեղանի շուրջ:
դիտվել է 136 անգամ
Լրահոս
Մոր և զինվոր տղայի անսպասելի ու հուզիչ հանդիպումը․ Տեսանյութ Ինչու են կամավորներին նորից տանում սահման. մասնագետը պարզաբանում է Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչին Ռուս խաղաղապահները 2 անհետ կորածի են ողջ գտել ու Հայաստան տեխափոխել․ «թեժ գիծ»՝ +3-744-794-61-94 Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձի մեղքը հաստատվեց․ նա պետք է վճարի 250 հազար ՀՀ դրամ տուգանք Երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան Հարցեր քաղաքական մայրուղու վրա դուրս եկած Վիկտոր Ենգիբարյանին. Գեղամ Պետրոսյան Դիերի պահանջ.Ադրբեջանի Սումգայիթում սկսվել են մեծ հավաքներ ընդեմ կառավարության Արցախի ճանաչման հարցը կախվեց Բաքվի, Մոսկվայի ու Անկարայի վրա «Գետաշենը ծախեց Վազգեն Մանուկյանը»․ Անդրանիկ Մարգարյան (արխիվային տեսանյութ) Ադրբեջանցի զինվորականները փորձում են սպանել Հադրութի շրջանից չհեռացող հայ զինծառայողներին Մեզ ասում են՝ գյուղը մնում է հայկական, բայց անում են այնպես, որ չմնա հայկական․ Աղավնոյի գյուղապետ Հիվանդանոցում մահափորձ են արել Ջալալ Հարությունյանի դեմ..մանրամասներ Ադրբեջանում 541 թուրքամետ սիրիացի վարձկան է սպանվել. SOHR Անչափ հուզիչ տեսանյութ. Հերոսի կատարած երգը կատարում է նրա եղբայրը հոգեհանգստի արարողությանը ՏԵՍԱՆՅՈՒԹ։Թե ասա ադրբեջանցիները ետ որ օրվանից են սկսել ֆուտբոլ խաղալ․․․վայելեք Հադրութը քանի կարող եք, պարտությունը մեզ համար չի․․․մենք վերադառնալու ենք!!! Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանը ներքաղաքական բախումներից. Արտակ Թովմասյան Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. Արման Թաթոյան ԱՐՑԱԽՑԻ ԱՂՋԻԿԸ ՏԱԿՆՈՒՎՐԱ ԱՐԵՑ ՄԱՄՈՒԼԸ․ Շտապ Ով չգիտի, թող իմանա.Վարազդատ Հարությունյան ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ՊՆ զինծառայողներն արժանացել են պետական պարգևների Եկել է զտման ժամը․Էդուարդ Շարմազանով Զինվորներ են գտնվել․ Հայտնի է նրանց անունները․ Ցուցակ Մենք պայքարելու ենք մինչև վերջ, մինչև դավաճանը հեռանա.Աշոտ Անդրեասյան
Ամենաընթերցվածները