Հակառակորդը սեպտեմբերի 27-ի առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. Հովհաննիսյան

Առաջին անակնկալ ալիքը, որ հակառակորդը հասցրել է՝ օդում միաժամանակ եղել է 1000-ից ավելի թռչող սարք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակակից օդուժը հիմնականում արտահայտվում է ԱԹՍ-ների տեսքով. «Այս տիպի ԱԹՍ-ների դեմ, ցավոք սրտի, ժամանակակից ռազմական գիտությունը պասիվ պաշտպանողական ՀՕՊ-ի տեսքով լուծում չունի։ Ֆիզիկան իրենց օգտին է. իրենք փոքր են, արագաշարժ, դժվար նկատելի եւ ամենավատը՝ քանակապես շատ են։ ՀՕՊ-ի համար գոյություն ունի «նշանակետային ուղի» հասկացություն, պարզ լեզվով ասած՝ քո իքս միավոր ՀՕՊ-երը կարող են միաժամանակ խոցել օրինակ՝ 2 իքս քանակի թռչող սարք, այդ թվում՝ ԱԹՍ, դա ինքը լավ գիտի եւ գալիս է այդ 2 իքս քանակիցդ 5 անգամ շատ, դու ֆիզիկապես չես հասցնում, եւ ինքը խոցում է այդ ՀՕՊ-ին»։

Հովհաննիսյանը պատմեց, որ հակառակորդը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. «Իդեալական չի անցել այդ հարվածը, բայց գրագետ են գործել։ Կոնկրետ կառավարման համակարգին վնաս գրեթե չեն կարողացել տալ։ ՀՕՊ-ին էլ մասնակի են վնաս հասցրել։ Զինվորական գործից հասկացողները շատ լավ հասկանում են, որ մեր դիմադրությունը ռազմական գիտության գլուխգործոց է»։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Նախկինները թուրքին կզցրել են, թուրքերը մրմռացել են 25 տարի, իսկ դուք այսօր կզել եք թուրքի առաջ».Էդուարդ Շարմազանով «Ո՞ւմ լսեց Նիկոլը, երբ հոկտեմբերի 20-ին մերժեց Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։ Սորոսի՞ն, Բոլթոնի՞ն, թե՞ Էրդողանին». Էդուարդ Շարմազանով Այդպես էր իր ճանապարհը հարթում արյունարբու և անբարո ստահակը. Աշոտյան «Հերիք է հողատուների «կուտն» ուտեք ու «նախկին ու ներկա» անեք». էդուարդ Շարմազանով Սամվել Կարապետյանը ցավակցել է Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ Սերգեյ Շոյգուն հանդիպել է Դավիթ Տոնոյանին Փաշինյանական սեփական կետի և իրականության միջև գոյացած անդունդի հետքերով Ցավալի է, որ հիմա նոր ենք սկսում գիտակցել գիտության զարգացման անհրաժեշտությունը. Արթուր Ալավերդյան Հրաժարական պետք է տա հողատու Նիկոլը. Էդուարդ Շարմազանով Դուք մտածեք, թե հաջորդը ով՞ է փուռը գնալու կլինիկական անբարոյականի ձեռքերով. Աշոտյան Տապալված նախարարը ձախողված փոխնախարարո՞վ Իշխանությունների հանցավոր բացթողումների մասին բացահայտումները ջրի երես են դուրս գալիս «Ո՞ւմ խորհուրդները լսեց Նիկոլը, երբ մերժում էր հոկտեմբերի 20-ին Պուտինի առաջարկը. Սորոսի՞, Բոլթոնի՞ թե՞ միգուցե իր կիրթ Ալիևի» Պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտում թույլ չի տրվել. Էմին Խաչատրյան Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի վարչապետ կոչվել. նա զավթել է վարչապետի պաշտոնը և իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում Հայաստանը և Արցախը. Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյանի և նրա ռեժիմի կողմից ստեղծված և քաղաքացիներից գողացված փողերով ֆինանսովորված Ֆեյքային Հայաստանի ավարտին մնացել են հաշված օրեր Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ «Փաստ». 44 օր տևած պատերազմը զրոյացրեց և անիմաստ դարձրեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գոյությունը «Վ. Պուտինի հիմնական բացահայտումներն ու ակնարկները՝ հակիրճ». Արմեն Աշոտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի անկեղծ պատասխանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես հեռանում եմ. Գայանե Աբրահամյանը վայր դրեց մանդատը Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին. Արծրուն Հովհաննիսյան Պուտինը խոսել է Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների մասին Ռուս խաղաղապահների հրամանատրի հետ Արցախի նախագահը եղել է Շուշիի Լիսագոր համայնքում
Ամենաընթերցվածները