Զոհված զինծառայողի կինը Երևանում երեխային ունենալուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց ավտովթարի հետևանքով մահացել է. Tert.am

Հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի Վահե Քարամյանի կինը` Շուշանը,  երրորդ երեխային ծննդաբերելուց և Սիսիան վերադարձի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը։

«Վահեն Սիսիանից էր, զոհվել է հոկտեմբերի 19-ին, իսկ Շուշանը երեխային ունեցավ հոկտեմբերի 15-ին։ Երևի Շուշանի ապրումներից էր, որ երեխան շուտ ծնվեց՝ յոթ ամսական։ Վահեն խաղաղապահ զորքերում պայմանագրային սերժանտ էր։ Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր»,- ասաց Վահեի հորեղբայրը։

Նրա խոսքով՝ Շուշանի ծնողներն ու եղբայրը եկել էին Երևան, որպեսզի աղջկան տանեն ամուսնու հուղարկավորությանը, բայց Սիսիանի ճանապարհին տեղի է ունեցել վթարը։

«Ծնողները և եղբայրը փրկվել են, եղբոր գլուխն էր վնասվել, վիրահատել են։ Միայն Շուշանն է մահացել։ Նորածինը Երևանում է, հիվանդանոցում, բժիշկներն ասում են լավ է։ Իմ տղան էլ տարիուկես առաջ զոհվեց մարտական դիրքում։ Վահես ու Շուշանս շատ էին  ուզում, որ իրենց երեխային կնքեինք իմ տղայի՝ Հայկի անունով։ Բայց չհասցրեցին։ Վահեն մինչև զոհվելն էլ, երբ իմացել էր, որ ծնվել է, ասել էր անունը Հայկ ենք դնելու։ Բայց մեր նորածինը առայժմ ծննդյան վկայական չունի։ Տատիկն ու պապիկը ինչպես որոշեն, այդպես էլ կլինի»,- ասաց Սամվել Քարամյանը։

Շուշանն ու Վահեն հուղարկավորվել են նույն օրը՝ կողք կողքի։

 

 
 
 
  •  
դիտվել է 109 անգամ
Լրահոս
Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձի մեղքը հաստատվեց․ նա պետք է վճարի 250 հազար ՀՀ դրամ տուգանք Երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան Հարցեր քաղաքական մայրուղու վրա դուրս եկած Վիկտոր Ենգիբարյանին. Գեղամ Պետրոսյան Դիերի պահանջ.Ադրբեջանի Սումգայիթում սկսվել են մեծ հավաքներ ընդեմ կառավարության Արցախի ճանաչման հարցը կախվեց Բաքվի, Մոսկվայի ու Անկարայի վրա «Գետաշենը ծախեց Վազգեն Մանուկյանը»․ Անդրանիկ Մարգարյան (արխիվային տեսանյութ) Ադրբեջանցի զինվորականները փորձում են սպանել Հադրութի շրջանից չհեռացող հայ զինծառայողներին Մեզ ասում են՝ գյուղը մնում է հայկական, բայց անում են այնպես, որ չմնա հայկական․ Աղավնոյի գյուղապետ Հիվանդանոցում մահափորձ են արել Ջալալ Հարությունյանի դեմ..մանրամասներ Ադրբեջանում 541 թուրքամետ սիրիացի վարձկան է սպանվել. SOHR Անչափ հուզիչ տեսանյութ. Հերոսի կատարած երգը կատարում է նրա եղբայրը հոգեհանգստի արարողությանը ՏԵՍԱՆՅՈՒԹ։Թե ասա ադրբեջանցիները ետ որ օրվանից են սկսել ֆուտբոլ խաղալ․․․վայելեք Հադրութը քանի կարող եք, պարտությունը մեզ համար չի․․․մենք վերադառնալու ենք!!! Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանը ներքաղաքական բախումներից. Արտակ Թովմասյան Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. Արման Թաթոյան ԱՐՑԱԽՑԻ ԱՂՋԻԿԸ ՏԱԿՆՈՒՎՐԱ ԱՐԵՑ ՄԱՄՈՒԼԸ․ Շտապ Ով չգիտի, թող իմանա.Վարազդատ Հարությունյան ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ՊՆ զինծառայողներն արժանացել են պետական պարգևների Եկել է զտման ժամը․Էդուարդ Շարմազանով Զինվորներ են գտնվել․ Հայտնի է նրանց անունները․ Ցուցակ Մենք պայքարելու ենք մինչև վերջ, մինչև դավաճանը հեռանա.Աշոտ Անդրեասյան Ահա, Թե Ինչու Էր Թուրքիան Իգդիրում Զորք Հավաքում Զինվորները Պատմում Են, Թե Ինչպես Է Վիտալի Բալասանյանը Հրահանգել ՉկՌվել Ու Լքել Դիրքերը. Տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոս քանդելու լապատկա չկար, զենքի շտիկով ենք քանդել. կամավորականը՝ Ջաբրայիլի մարտերից «Այլևս այստեղ չերևաք, սա մեր տարածքն է». ադրբեջանցիները՝ հայերին
Ամենաընթերցվածները